Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Աշոտ Մանուչարյան. Show all posts
Showing posts with label Աշոտ Մանուչարյան. Show all posts

Աշոտ Մանուչարյանը` Դեդ Հասանի մասին

17.1.13

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց ղարաբաղյան շարժման տարիներին իր ձերբակալման և Մոսկվայի հայտնի «Բուտիրկա» բանտում ռուսական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած իր շփման մասին:
Մանուչարյանն ասաց, որ, ըստ ռուսական կրիմինալ գաղափարախոսության, Աստված աշխարհը ստեղծել է երեք կատեգորիայի մարդկանցից' ժողովրդական զանգված, որին ռուսներն անվանում են «быдло», այսինքն' լծկան եզ, պետական չինովնիկներ, օլիգարխներ, որոնք մտնում են, այսպես կոչված, «լոխերի» կատեգորիայի մեջ, և բանտում գտնվող մարդիկ' ավազակներ, մարդասպաններ և այլն: Նրա խոսքերով' քրեական կրիմինալը «ղայդին» տղերք են և համեմատելի չեն այսօրվա օլիգարխների հետ:
Լրագրողի հարցին' երեկ Մոսկվայում սպանված հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանը մտնում էր այդ «ղայդին» տղաների՞, թե՞ «լոխերի» կատեգորիայի մեջ, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց.
«Հասանի մասին կարող եմ ասել հետևյալը. ես Ռուսաստանում ունեմ մի խորը մտավորական, փիլիսոփա բարեկամ, ազգությամբ ռուս է, ով այսօրվա Ռուսաստանի հիմնական գաղափարախոսներից մեկն է: Մոտ մեկ տարի առաջ դիմեցի նրան մի հարցով, որ նա ռուսական կողմից, իսկ մենք' այստեղից, մի շատ կարևոր ծրագիր իրականացնենք: Նա պատասխանել էր այդ իմ ընկերոջը, որ «հոյակապ նախագիծ է, բայց ինձնից ի՞նչ եք պահանջում»: Իսկ նա այդ պահին համարվում էր Կրեմլի հիմնական գաղափարախոսը:
Մենք նրան խնդրեցինք, որ այնտեղ զբաղվի լոբբինգով: Սակայն նա պատասխանեց. «Լսեք, տղաներ, ես Մոսկայի պետական համալսարանի պրոֆեսոր եմ, կարող եմ քննարկում կազմակերպել, հոդվածներ գրել, տպել և այլն, իսկ եթե հարց ունեք, ձեր հայերից այնտեղ Դեդ Հասան կա, հա´մ մաֆիոզ ա, հա´մ էլ ահագին փող ունի: Այնպես որ,-ասաց նա,-Կրեմլում նման մարդիկ են կարողանում հարց լուծել»: Ես ներկայացրեցի կատեգորիաները, որոնցով Ռուսաստանն առաջնորդվում էր անցյալում և այսօր»:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.