Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Արգենտինա. Show all posts
Showing posts with label Արգենտինա. Show all posts

Եղբայրը բռնաբարել է քրոջը

14.1.13

Տասնամյա աղջիկը երեխա է ունեցել. հայրն աղջկա հարազատ եղբայրն է:
Արգենտինայի հյուսիս-արևելքում տասնամյա աղջիկը երեխա է ունեցել: Երեխան ծնվել է հղիության իններորդ ամսում կեսարյան հատման շնորհիվ: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Աղջնակին կնքել են Տատյանա անունով: Երեխայի քաշը 2կգ. 420 գրամ է եղել, իսկ հասակը` 45 սմ: Բժիշկների հավաստմամբ թե' մոր, թե' աղջնակի վիճակը կայուն է եղել: Իրականացված հետաքննությունը պարզել է, որ աղջկան բռնաբարել է 16-ամյա եղբայրը: Վերջինս կալանավորված է:
Նշենք, որ ամենաերիտասարդ ծննդկանի համաշխարհային ռեկորդը սահմանվել է 1939 թվականին: Ռեկորդակիրը Լինա Մեդինան է Պերուից, ով ծնել է 5 տարեկանում:

Շունն արդեն 6 տարի է, ինչ ապրում է տիրոջ գերեզմանի վրա

11.12.12

Արգենտինացի Միգել Գուզմանը՝ Կապիտան մականունով գերմանական հովվաշան տերը, մահացել է 2006թվականին: Նրա մահից անմիջապես հետո շունը փախել է տանից և գնացել գերեզմաններ: Եվ ահա, արդեն վեց տարի է, ինչ նա հրաժարվում է լքել տիրոջ գերեզմանը: Շան հավատարմության այս բացառիկ դեպքի մասին հայտնում են արգենտինական լրատվամիջոցները: Միգել Գուզմանը շանը գնել է իր որդու՝ Դամիանի համար, բայց շունն ավելի շուտ հենց Միգելին է որպես իր տեր ճանաչում: Կապիտանի հայտնվելուց մեկ տարի անց Միգելը մահանում է, իսկ երբ նրա ընտանիքը
վերադառնում է թաղումից, շանը տանը չի հայտնաբերում: Միգելի ընտանիքը շան կորստից հետո միայն մեկ շաբաթ անց, երբ այցելել է հարազատի շիրիմին, Կապիտանին հայտնաբերել է իր տիրոջ գերեզմանին նստած: Նրանց խոսքերով՝ շունը ողբագին կլանչում էր, կարելի է ասել՝ նույնիսկ լալիս էր, իսկ նրա աչքերից երևում էր, որ նա ամբողջովին սպանված է ցավի մեջ: Այդ օրից ի վեր նա գրեթե ոչ մի տեղ չի հեռանում տիրոջ գերեզմանի մոտից, շատ հազվադեպ՝ պարզապես ոտքերը ձգելու համար:
-Մենք նրան երբեք գերեզմաններ չենք տարել, - զարմացել է Միգելի այրին, - ամենևին չեմ հասկանում, թե շունն ինչպես է գտել դեպի գերեզմաններ տանող ճանապարհը: Այն բանից հետո, երբ մենք գտանք շանը, նա մեզ հետ տուն եկավ, բայց շուտով հետ շրջվեց և նորից դեպի գերեզմանը վազեց: Այնպիսի տարօրինակ զգացողություն էր, որ շունը չէր ցանկանում տիրոջը գիշերը միայնակ թողնել...
Գերեզմանապահ Հեկտոր Բասսեգայի խոսքերով՝ շունը ցերեկները հիմնականում լինում է գերեզմանի վրա նստած, երբեմն շրջում է տարածքում, բայց միշտ քնելու է գնում տիրոջ գերեզմանի վրա: Նրան գերեզմանատան աշխատակիցներն են կերակրում:
- Ես մի քանի անգամ փորձել եմ նրան ինձ հետ տուն տանել, - ասել է Միգելի որդին՝ Դամիանը, - բայց նա միշտ հետ է վազել դեպի հայրիկի գերեզմանը: Ես կարծում եմ, որ նա այնքան հավատարիմ է, որ հենց այնտեղ էլ կմնա և կպահպանի հայրիկի գերեզմանը մինչև իր կյանքի վերջը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.