Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Ընտրություններ. Show all posts
Showing posts with label Ընտրություններ. Show all posts

Անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին

13.3.13

Անցած շաբաթվա ընթացքում այսպես ասած քաղաքական «տիտանները», ուղղակի կամ անուղղակի, իրենց հանդիպումների ժամանակ չեն կարողացել յոլա գնալ առանց երիտասարդ հանրապետականներին հիշելու։ Կա երկու պատճառ. նախ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կայացած կառույց է, որից նեղվում են առանձին քաղաքական ուժեր։
Երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը սպառվել է, և ասելիք ուղղակի չունեն։
Հարգելի′ ընդդիմախոսներ, եթե ձեզ համար խնդիր են երիտասարդ հանրապետականները, ապա քաղաքական դաշտում, մեղմ ասած, անելիք չունեք և լուրջ նկրտումների էլ մի փորձեք ձգտել։ Ասելիքներս ավելի շատ են, սակայն դրանք՝ հացադուլի ավարտից հետո։
Պարզապես զգուցաշեք, քանի որ ձեր անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին։

Էն որ «հիմա» էր, հետո դարձավ «էսա-ուր-որ-ա»

Որոշ պայքարիստ գործիչների հայտարարություններից հրճվում եմ. «Վերջ, Րաֆֆին Սերժին շախ ու մատ արեց, Սերժն էլ շանս չունի»։ Այսպիսի խոսակցություններից «Հիմա» շարժումն եմ հիշում։ Էն որ «հիմա» էր, հետո դարձավ «էսա-ուր-որ-ա», հետո՝ «մի-քիչ-էլ-ու-կլինի» ու վերջում չքվեց։

Քննարկում՝ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում

28.2.13

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Աժ «ՀՅԴ» և »Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչ-պատգամավորները քննարկում են խորհրդարանական արտահերթ նիստ անցկացնելու մասին հարցը: Խորհրդակցությունը կրկին անցկացվում է փակ դռների ետևում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցին նշեց, որ առայժմ համաձայնություն չկա այդ հարցում, քանի որ կան վիճելի կետեր: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը մամուլի ասուլիսին հայտարարեց, թե իրենք պատրաստ են քննարկել արտահերթ նիստ անցկացնելու հարցը ողջամիտ առաջարկների շրջանակներում:

Նախագահական ընտրությունները ավարտվեցին

27.2.13

Նախագահական ընտրությունները ավարտվեցին, շուտով կհրապարակվեն վերջնական արդյունքները: Սակայն արդեն հավաքած ձայների հարաբերկացությունից պարզ է` նախագահական ընտրություններում վերընտրվել է Սերժ Սարգսյանը: Ինչպես գիտենք ժողովրդավարական երկրներում ընտրությունները համարվում են ամենակարևոր քաղաքական իրադարձությունները: Սակայն այս ընտրությունների նկատմամբ քաղաքական ուժերի կողմից դեռ պահպանվում է, որոշակի իներտություն, մասնավորապես խոսքս վերաբերում է ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին: Նշեմք, որ այս ուժերը չմասնակցեցին նախագահական ընտրություններին իրենց թեկնածուով, ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցում և չի սատարում, ՀԱԿ-ը, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր չմասնակցելու մասին, ինչպես նաև լռությամբ անցկացրեցին իրենց համակիր ՀԱԿ անդամ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին սատարելու հանգամանքը, իսկ ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի մասնակցում բայց իր կողմնակիցներին հորդորեց քվեարկել ընդդիմդաիր թեկնածուներից որևէ մեկին: 
Այսօր արդեն ավարտվել են նախագահական ընտրությունները, այս ուժերը նույնիսկ հայտարարությամբ հանդես չեն եկել երկրում տեղի ունեցած քաղաքական կարևոր իրադարձության վերաբերյալ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս քաղաքական ուժերը ընտրությունների վերաբերյալ որևէ կարծիք չունեն, իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ միայն կարծիք չունեն, այլ նաև հետաքրքրություն չունեն քաղաքական իրադարձության վերաբերյալ: Համարենք, որ հայտարարությունը ինչ-որ մի տեղ հետընտրական զարգացումների ատրիբուտ է, իսկ քվեարկության մասնակցության արհամարհանքն արդեն անընդունելի է: Քանի որ քվեարկությունը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական պարտավորություն է, որը չի իրացվում: Շատ երկրներում քվեարկության չմասնակցելը սանկցիավորված է օրենքով և ունի համապատասխան պատիժ` տուգանք:

Միապետություն ենք հիմա

Համաձայն նրա, որ Հայաստանը կոչված է Հանրապետություն, ըստ այդմ երկրի նախագահ պետք է ընտրվի ժողովրդի ընտրյալը, այսինքն այն մարդը, որին կնտրի ժողովուրդը, բայց ներկայիս իրավիճակը վերլուծելով գալիս եմ եզրահանգման, որ հեչ էլ Հանրապետություն չենք, կոպիտ ասած Միապետություն ենք հիմա, այսինքն իշխանությունը փոխանցվում է էլի կոպիտ ասած "ժառանգաբար", այսինքն նախկին նախագան, ինքն է որոշում, նորից վերընտրվի թե չէ, կամ թե ով պիտի փոխարինի իրեն...բա էսքան խոսում ենք ընտրակեղծիքներից և ընտրախախտումներից, է ինչի լուրջ չենք վերաբերվում...բոլորը, բացի ներկայիս իշխանավորներից, արծարծում են այս թեման, բայց մենակ ասելով չի է, եթե իրոք վստահ եք, որ նման բան կա, բա ուր մնաց Ձեր թասիբը? հելեք գնացեք Ձեր քվեին տեր կանգնեք, բոյկոտեք ու ամենակարևորը էն ա, որ ազգովի պիտի գլուխ բարձրացնենք, այլ ոչ թե ինչ-որ մի ստվար ակտիվ զանգված...նստած տներում, բողոքում բողոքում եք...ժամանակն է գլուխ բարձրացնել էս անարդարությունների դեմ, եթե ոչ, ուրեմն սուսուփուս նստեք տեղներդ...էս երկրին վախկոտ 'դուխովներ' պետք չեն ու քանի էտ հոգեբանությունը մեջներիցդ չեք հանել, միշտ էլ ականատես եք լինելու անարդարությանը.

Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հետընտրական կադրային զտումներն իշխանական ճամբարում ոնց որ թե մեկնարկել են։ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը մեկնաբանում են որպես հետևանք նրա, որ հենց Շիրակը դարձավ այն միակ մարզը, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պարտություն կրեց։ Մարզպետը չի հերքել այս տեղեկությունները` ասելով. «Պայմանավորվենք, երբ դիմումը հրապարակվի, կիմանաք: Առայժմ ոչ մի բան չկա»: Այս մասին հաղորդում է «Առաջին լրատվականը»։

Հարգելի՛ էպոսագետ, մտածի՛ր խոսելուց առաջ

6.2.13

Հետևելով ՀՀ նախագահի թեկնածու և իրեն Էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի ելութներին, որպես պատմաբան ցավ եմ ապրում, որ նման մտածողության մարդը իր թեկնածությունն է առաջադրում ՀՀ նախագաի ընտություններում: Սեդրակյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանին է վերադարձնելու Նախիջևանը, իհարկե դեմագոգիայի ժանրից է, սակայն նրա հարցազրույցներում տեսնում եմ ավելի վտանգավոր միտումներ: Հայտարարելով այն մասին, որ ինքը նախագահ ընտրվելու դեպքում "Աստծու" օգնությամբ Հայաստանի և Ռուսատանի միջև Վրաստանի հաշվին ցամաքային կապ է ստեղծելու կարող է հակահայկական լուրջ խմորումներ առաջացնել մեր հարևան երկրում, ինչին, բնականաբար, կնապեստեն ադրբեջանցիները: Ուստի էպոսագետին խորհուրդ կտամ կշռադատված հայտարարություններ անել և մտածել խոսելուց առաջ:
պատմական գիտ. թեկնածու Գ. Մելքոնյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՎԵՇՏԸ

25.1.13

Փաստորեն ստացվում է այնպես, որ ժողովրդավարության առաջնային հիմքերից մեկը՝ ընտրությունները, Հայաստանում վերածվում են շատ գեղեցիկ բեմադրված թատերական ներկայացման, այնքան գեղեցիկ, որ անգամ այսօր հայկական սերիալների սցենարիստները կնախանձեն այդպիսի բարձր որակին: Սերիալի և ընտրության թեև միակ տարբերությունը Հայաստանում՝ դերասաններն են: Սերիալում խաղում են դերասաններ (որոնցից շատերը մասնագիտությամբ դերասան չեն), ընտրություներում՝ քաղաքական դերասաններ (որոնցից շատերն իրականում քաղաքականությունից կիլոմետրերով հեռու են): Մինչդեռ բովանդակային և սցենարային առումով ոչ մի տարբերություն: Բովանդակությամբ դատարկ ու աղքատ են և հայկական սերիալները և ընտրությունները: Սերիալում սցենարային կարուսելը կատարվում է ամեն օր, ընտրություններում՝ 5 տարին մեկ: Սերիալում ամեն օր են համոզում, որ Ես քեզ սիրում եմ, ընտրություններում 5 տարին մեկ են համոզում, որ Ես ձեզ սիրում և հարգում եմ: Թե սերիալի և թե ընտրության դեպքում փոխանակ վարի ժողովուրդը, հակառակն է՝ վարում են ժողովրդին (ժողովրդավարություն բառի փայլուն երկիմաստություն): 20 տարի շարունակ փորձում ենք տրանսֆորմացվել, արդյունքում թե սերիալում, թե ընտրություններում ստացվում է COPY PASTE՝ բացասական երանգներով: Հեռուն չենք գնում, բացում ենք Նժդեհի մտքերը ու կարդում ենք. "Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, ինչպես ազգը, եթե կուլտուրական չէ, ազգ չէ: Ամեն վախկոտ կեսնաբանորեն անբարոյական է: Անհայրենիք դարձած մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը: Ճիշտ է, չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի: Ուզո՞ւմ ես հաղթահարել ցավդ... Արձանացրու այն, ապա կանգ առ նրա առջև ու ասա. "Այո, բարեկամ, անծանոթ չենք իրար, քանզի առաջ ես ճանաչում էի ուրիշներին, քեզնից ավելի մեծերի: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր: Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...": Հետևությունները թողնում եմ ձեզ:

ԴԱՍԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կուսակցության լիդեր-անդամներ-կողմնակիցներ-համակիրներ՝ դասական տեսակն է: Հայաստանում՝ կուսակցության թագավոր՝ եթե նա ԳՄՓ, կուսակցությունը ևս ԳՄՓ, ապա անդամներ՝ ավելի կոնկրետ 1. արջի ծառայությամբ զբաղվող "էլիտար" դեմքեր, 2. Թաղային հեղինակություններ, 3. Կուսակցության ջահելներ՝ լավ տղեք, 5. շտաբների ղեկավարներ՝ ցուցակների վերահսկողությամբ զբաղվողներ, 6. Շենքերի պատասխանատուներ, 7. Շենքի մուտքերի պատասխանատուներ՝ անձնագրային տվյալներ հավաքողներ և բերանից խոսք քաշողներ: Առանձին խումբ են կազմում պատվիրակված վերլուծաբաններն ու հարցում անցկացնողները՝ Ահարոն Ադիբեկյանի գլխավորությամբ: Վերջինիս գլխավոր գործառույթը ընտրություններից 3 ամիս առաջ ընդդիմադիր թեկնածուի շանսերը բարձր գնահատելն է, իսկ 2 ամիս անց՝ շրջադարձը օգուտ իշխանական թեկնածուի կատարելը: Առանձնահատուկ կարգավիճակ ունեն տաքսու և գազելների վարորդները, որոնց պարտականությունն է կայանել շենքերի դիմաց և էլիտար ծառայություն մատուցել, որպեսզի մարդկանց ոտքերը չցավեն ընտրատեղամաս գնալիս: 
Հիմա ամենահամեղ մասը: Ընտրատեղամասեր՝ "ընդմիջման ժամ", դիտորդների և վստահված անձանց համար բացվում է շռնդալից, ճոխ, տեղը տեղին հայկական հյուրասիրությանը վայել սեղան. կեր, խմի, քեֆ արա: Այդ ընթացքում համապատասխան մարդիկ իրենց գործը գիտեն: Կարգը պահպանող ոստիկանները պետք է պարտադիր լինեն, բայց տվյալ դեպքում հակառակն է՝ կարգն է պահպանում իրենց: Մինչդեռ ոստիկանի հագ ու կապը, տեսքը, դիրքը պետք է լինի այնպիսին, որ իր հետ դուքով խոսեն, կարգն է այդպիսին, իսկ նրանք էլ պարտավոր են դուքով խոսել քաղաքացու հետ: Բայց սա հայկական իրականությունից չէ արդեն: Զբոսնում ենք, արևածաղիկ "չրթում", ու նայում ենք, ինչպես են լավ տղեքը կարգ պահպանում: Մինչդեռ մասնագետներն ասում են ժամանակը ռացիոնալ է պետք օգտագործել: Ասանից երեք խնձոր ընկավ՝ մեկն ասողին, մեկը լսողին, մեկն էլ ականջ դնողին:

Աշխատանքի են հրավիրվում ՀՀ նախագահի թեկնածուներ

14.1.13

Աշխատանքի են հրավիրվում ՀՀ նախագահի թեկնածուներ հետևյալ պայմաններով.
-աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ ցմահ,
-աշխատանքային գրաֆիկը՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ 3 ամիս,
-աշխատավարձը՝ շատ բարձր,
-պահանջվող ունակությունները՝ դերասանական և ծաղրածուական վարպետություն, ինքնանվաստացման հակումներ։
Ցանկացողները կարող են դիմել Բաղրամյան 26 հասցեով կամ ուղարկել ռեզյումե։

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.