Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Լֆիկ Սամո. Show all posts
Showing posts with label Լֆիկ Սամո. Show all posts

Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին

5.2.13

Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին, մեկ ա, տղեն եթե մի բան մտքին դնում ա, մինչև վերջ գնում ա, անգամ եթե սաղ ազգաբնակչությունը դեմ լինի դրան։ Փակ շուկան որոշեց, որ հերթական լֆիկնոց պետք ա սարքի, արեց, իսկ մենք, բացի ֆեյսբուքում ծլվլալուց, առանձնապես բան չարինք, որոշեց որ «Կարֆուրը» չպետք է գա Հայաստան ու ոնց որ թե էս էլ ա ստացվում մոտը, իսկ էդ համաձայնվեք քիչ բան չի, ի վերջո, 15000 խանութից բաղկացած ցանց ունեցող գիգանտին տեղի չտալը մեր օրերում...
Ամեն դեպքում, դեռ ասեկոսեների մակարդակով, բայց «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իշխանական աղբյուրների վրա, հաղորդում է, որ Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Գրուպի սեփականատերը, կասեցրել է պայմանագիրը «Կարֆուրի» հետ, համձայն որի, վերջինիս տարածք պետք է հատկացվեր Դալմա Գարդեն Մոլում։

Ինչի՞, Սամվել Ալեքսանյանն օլիգա՞րխ է. Սերգո Կարապետյան

27.12.12

Գյուղատնտեսության մեջ օլիգարխներ չկան: Երեկ նման հայտարարություն արեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պարզաբանելով, որ հողերի խոշորացումն անհրաժեշտ է ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը' ձկնաբուծությունում Սամվել Ալեքսանյանն է գործունեություն սկսել, Ս. Կարապետյանը հակադարձեց. «Ինչի՞, ինքը օլիգա՞րխ է: Այսօր գիտե՞ք քանի ձկնաբուծական տնտեսություն կա հանրապետությունում: Այսօր մենք ունենք մոտ 250 ձկնաբուծական տնտեսություն»:
Ս. Կարապետյանը փորձեց նաև փարատել մանր ձկնաբուծարանների մտավախությունը, ըստ որի' խոշորների ստեղծման հետևանքով իրենք կսնանկանան. «Մտավախություն թող չունենան, մանրերը պետք է զարգանան, մանրերը պետք է իրենց պայմանները բարելավեն, իրենց տեխնոլոգիաները համապատասխանեցնեն այսօրվա պահանջներին, որպեսզի գոյատևեն»:
Անցած տարի ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 1150 տոննա, այս տարի՝ 2000 տոննա, իսկ հաջորդ տարի նպատակ կա ծավալները եռապատկելու: Մեր հարցին՝ հնարավոր կլինի՞ նման ծավալներն իրացնել, Ս. Կարապետյանը պատասխանեց, որ շատ մեծ պահանջարկ կա Ռուսաստանում:
Ձկնաբուծությունում ջրի կորուստները նվազեցնելու համար նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաներ ներդնել և կիրառել ջրի փակ կամ կիսափակ ցիկլով արտադրություն, որպիսին գործում է եվրոպական շատ երկրներում, ինչի արդյունքում ջուրը կխնայվի 70-80%-ով:

Գեներալ Մանվելին և Սամվել Ալեքսանյանին «բերման ենթարկելով»` օրենքն ընդունեցին

19.12.12

Պատգամավորներ գեներալ Մանվել Գրիգորյանին և Սամվել Ալեքսանյանին «բերման ենթարկեցին» Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ էթիկայի հանձնաժողովում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությանը մասնակցելու համար: Նշենք, որ մինչ այդ, երբ օրինագիծը պետք է քվեարկվեր, դահլիճում ներկա էին 63 պատգամավորներ, և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ի վերջո՝ օրինագիծն ընդունվեց 70 կողմ, 11 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ փոփոխություններից հետո որոշվել էր սահմանել, որ էթիկայի հանձնաժողովը ձևավորվելու է 3 ընդդիմադիր, 3 իշխանական և 1 «այլընտրանքային» ներկայացուցիչներից: Առաջարկվող վետոյի իրավունքի կիրառումը հանվել էր նախագծից:

Սամվել Ալեքսանյանը փորձել է Աժ պատգամավորներից մեկին տանել-ցույց տալ իր սենյակը, բայց չի գտել

Վերջապես «Հրապարակին» հաջողվել է գտնել Սամվել Ալեքսանյանին պատկանող Աժ սենյակը:
Հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել այնտեղ: Պարզվում է' ինը տարի այդ սենյակը պատկանում է գործարարությամբ չզբաղվող, կնոջ խնամքի տակ հայտնված օրենսդիր մարմնի ներկայացուցչին, սակայն այն, ինչպես Սամվել Լիմինդրովիչը, բավականին լաբիրինթոսային է' գտնվում է խորհրդարանի շենքի «ամենաբանուկ» մասում, և «Թեհրան-43» ֆիլմի մոտիվները կիրառելով լոկ' հնարավոր է գտնել այն տանող ուղին:
Սամվել Ալեքսանյանը երբեք այդ սենյակում չի լինում, այն գտնվում է շենքի ձախ կողմի, դահլիճի աստիճանների տակով գնացող, առաջին հարկի բուժկետի կողմերում, դեպի ձախ' Ռուբեն Հայրապետյանի սենյակի հարևանությամբ: Երկուսն էլ մի քանի տարի առաջ վերանորոգել են իրենց օրենսդիր աշխատասենյակները, պինդ փակել-գնացել: Օրերս Սամվել Ալեքսանյանը փորձել է Աժ պատգամավոր-օլիգարխ իր «ախպերներից» մեկին տանել-ցույց տալ այդ սենյակը, չի գտել, վերջինիս հետ երկար-բարակ միջանցքներում թափառելուց հետո հետ է դարձել: Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, նաև օգնական չունի, ինչպես պահանջում է Աժ կանոնակարգը, չի էլ ունեցել: «Բայց իր ինչի՞ն է պետք»,- զարմացած հարցրել են Աժ պատասխանատուները:
Ի դեպ, նրանք նաև տեղեկացրել, որ կից' Ռուբեն Հայրապետյանի սենյակը շուտով նոր տեր կունենա, այն կտրամադրվի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին' Տարոնի աներձագին:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.