Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Լևոն Զուրաբյան. Show all posts
Showing posts with label Լևոն Զուրաբյան. Show all posts

Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին

13.3.13

Հայ ազգային Կոնգրեսի համակարգող եւ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր առավոտյան Ազատության հրապարակում այցելել են հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը արդեն երրորդ օրն է, ինչ հացադուլ է անցկացնում, որը ինքը անվանում է ստադուլ, կեղծիքադուլ: Տեսանյութը` քիչ անց:

Լևոն Զուրաբյանը ինքը կբացատրի, թե ինչու էր որոշել սիրտը բացել

18.12.12

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյսնն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի մասին' դա որակեց որպես Ազգային անվտանգության խայտառակ և ստոր գործունեության արդյունք.
«Ես ավելի շատ անհանգիստ եմ այս երկրի ապագայի հարցով. Ազգային անվտանգությունը բան ու գործ չունի' զբաղվում է մարդկանց անձնական ու մնացած խնդիրներով ու խոսակցություններով: Եթե կարելի է բան ու գործ չունենալ և ընկնել փողոցային խոսակցությունների հետևից, ձայնագրելը դեռ քիչ է' մի հատ էլ դնել և հրապարակայնացնել, ապա սա արդեն վերջն է, բառեր չեմ գտնում պարզապես»:
Խոսելով զրույցի մանրամասների մասին' Մ. Գասպարյանն ասաց. «Ես Մարտի 1-ի վերաբերյալ չհասկացա, թե ինչ է այդտեղ ասվում, և ավելորդ եմ համարում անգամ այն, որ ողբերգությունը դարձրել են շահարկման առարկա:
Իսկ ընդհանուր առմամբ' քաղաքական անցուդարձ է, խմորում կա ՀԱԿ խմբակցության ներսում: Բայց յուրաքանչյուրս էլ ունենք մեր կարծիքն ու դիրքորոշումը:
Բայց սա ի՞նչ է նշանակում. եթե մարդը իր կարծիքը հայտնում է, ուրեմն պետք է այդ տարաձայնությունը հասցնել այն մակարդակի, որ դա դառնա փողոցային խոսակցությո՞ւն:
Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ես՝ հարցեր կան, որ ունեմ իմ կարծիքը, բայց դա չի նշանակում, որ իմ ընտանեկան խնդիրները պետք է դարձնել հրապարակային և էժանագին ձևով հրամցնել այսօրվա քաղաքականության մեջ' որպես կեղտոտ տեխնոլոգիա:
Մենք ներսում կպարզենք այդ հարցերը' արդյոք Լևոն Զուրաբյանը չպե՞տք է դրա պատասխանը տա, թե ինչու է այդքան անկեղծացել: Վերջիվերջո' քաղաքական գործիչը իրավունք չունի այդքան անկեղծանալու: Ես չեմ ուզում հարվածը Լևոն Զուրաբյանի վրա հղել, քանի որ շան գլուխն այստեղ մեկ այլ տեղ է թաղված:
Ես ինքս ՀԱԿ-ում բարձրաձայն իմ գնահատականը կտամ, բարձրաձայն կհաղորդեմ, և Լևոն Զուրաբյանը երևի թե բացատրություն կտա, այդ խոսքերի ինքնությունն ու մնացած այլ բաները կբացատրի: Չեմ ուզում ասել, թե ով է նրան իրավունք տվել նման ձևով բացվել մեկ այլ ուժի ներկայացուցչի մոտ. դա մեր ներքին խոհանոցի խնդիրն է:
Մի փոքր սպասենք, և ինքն իր տված խոսքերի համար պատասխան կտա և պատասխանատվությունը կվերցնի իր վրա, կբացատրի, թե ինչու է որոշել սիրտը բացել, նեղ անձնական խոհանոցը դարձնել լայն քննարկման առարկա:
Մի այսպիսի մեկն ունեինք, որ իրեն նախագահ էր հռչակել, երկրի միակ տղամարդն էր հռչակել ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ հայտարարել էր թե Հոկտեմբերի 27-ը ուչաստկովիի մակարդակի գործ է, այնինչ ուչաստկովիի մակարդակի գործը հիմա ենք տեսնում:
Իսկ սա քաղաքականություն չէ, սա փողոցային մոտեցում է»,- եզրափակեց ԺՈՒԿ նախագահը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.