Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Կույս. Show all posts
Showing posts with label Կույս. Show all posts

Ինչպես բռնաբարեց, որ կուսաթաղանթը չվնասեց

16.12.12

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դա­տարանում, դատավոր Ա. Դանիելյանի նախագահությամբ, շա­րունակվում է Գոո Կիրակոսյանի և նրա պաշտպան, ՀՀ փաստա­բանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Երեկվա դռնբաց դատական նիստը հետաձգվեց, և այն կշա­րունակվի դեկտեմբերի 21-ին: Էրեբունի և Նուբարաշեն վար­չական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դա­տավոր Վարդան Գրիգորյանի դատավճոով Գոո Կիրակոսյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է անչափահաս Գ. Ցոգոլակյանին բռնաբարելու եւ նրանից 1.700 000 հազար դրամի' 120 գրամ ոսկյա զարդեր հափշտակելու համար:
Գոռ Կիրակոսյանը անչափա­հասին ծանոթացել է «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով: Ըստ գործի նյութերի, նա հրավիրել էր անչափահասին «Մարգարիտա Փենյա» ՍՊԸ հյուրանոց:
20-ամյա Գոռը հրաժարվում է, ասելով, թե ինքը մատով անգամ չի կպել նրան, որ աղջնակը իրեն հանդիպել է մի քանի ան­գամ գիշերով, և ինքն էլ նրա ակնարկներին ասել է «խելքդ գլուխդ հավաքի»:
Ուշադրության արժանի են մի քանի հանգամանքներ. ոստիկա­նության բաժնում անչափահասը բացատրություն է տվել, որ իր կամքով է տեղի ունեցել բռնաբա­րությունը: Այդ բացատրությունը նա տվել է մանկավարժի ներկա­յությամբ: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ նրա կուսաթաղանթը վնասված չի, ավելին' որևէ կապտուկ, այլ վնասվածք­ներ մարմնի վրա չեն հայտնա­բերվել:
Գոռը խոշորամարմին է, աղջ­նակը' փոքրամարմին, և ըստ պաշտպանի էլ, եթե անգամ իր պաշտպանյալը փորձ աներ նրան «կպնելու», ապա կապ­տուկ, որևէ հետք կմնար:
Գոռն ընդունում է, որ աղջնա­կից վերցրել է ոսկյա իրերը, իրեն գումար է պետք եղել, և նա որ­պես իր ծանոթի տվել է դրանք (ի դեպ, տնեցիներից թաքուն), սակայն չի ընդունում իրեն առա­ջադրված մեղադրանքը»:

ինչպես ճանաչել «կույսին» անկողնում

10.12.12

Դեռահասության տարիների աղջիկները հաճախ են միմյանց պատմում ամուսնական գիշերների եւ այն մասին, թե ինչպես կույս հարեւանուհին ամուսնացավ, սակայն արյան հետքեր այդպես էլ չեղան...Այդ պատմություններում ճշմարտության մաս, սակայն, կա: Լինում է եւ նման անարդարություն. քեզ պահպանում ես սիրելիիդ համար, սակայն ստացվում է այնպես, որ առաջին գիշերը սավանի վրա ոչ մի արյան հետք... Այն մասին, թե ինչ ինչու է նման բան կատարվում, NEWS.am STYLE –ին պատմեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Գոյություն ունի մոտ 20 տեսակի կուսաթաղանթ, որոնք տարբերվում են հաստությամբ, դիրքով: Աղջիկը կարող է կուսությունը կորցնել ինչպես ցավի զգացողությամբ եւ արյան հետքերով, այնպես էլ առանց դրանց:
Կարող է այնպես լինել, որ այն մեկ անգամից չի պատռվում, կուսությունից վերջնականորեն զրկվելու համար երբեմն մի քանի սեռական հարբերություն է անհրաժեշտ լինում, եւ հայտնի չէ, թե դրանցից որ մեկի ժամաակ արյուն կարող է լինել: Բացի այդ, սավանի վրա արյան առկայությունը կախված է նաեւ տղամարդու առնանդամի չափերից. որքան մեծ է այն, այնքան ավելի հավանական է սավանի վրա կարմիր հետքերի առկայությունը:
Կուսաթաղանթը նաեւ առաձգական է լինում: Այն պատռվում է առանց արյան' անկախ որեւէ գործոնից: Իսկ եթե աղջկա մոտ լինում է ամուր կուսաթաղանթ, այն կարող է այդպես էլ ամուր մնալ եւ անգամ հեռացվել վիրահատական միջամտությամբ, քանի որ տղամարդն իր ողջ եռանդով հանդերձ չի կարող այն հաղթահարել: Կամ էլ այնպես է լինում, որ կինը կուսաթաղանթից ազատվում է միայն ծննդաբերության ժամանակ:
Դասական կուսաթաղանթը բարակ թաղանթ է, 1-3 սանտիմետր խորությամբ: Այն հեշտությամբ հնարավոր է վնասել մաստուրբացիայի դեպքում, սակայն կուսությունից նման անհեթեթ կերպով զրկելու շանսերը մեծ չեն:
Վերոնշյալից հետեւում է, որ սավանի վրա հետքերից միայն չի կարելի դատել, ձեր սիրեցյալը կույս է, թե ոչ: Բացի այդ, պետք է հիշել, որ առաջին ամուսնական գիշերն աղջկա համար հուզիչ եւ փոքչ-ինչ վախեցնող իրադարձություն է: Որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է ավելի ուշադիր ու քնքուշ լինել աղջկա նկատմամբ: Եւ մի դատեք նրա «մաքրության» մասին սավանի սպիտակությամբ:

Ի՞նչ անել, երբ տղան կույս է

4.12.12

Դուք սիրահարվա՞ծ եք և ձեր հարաբերությունները օրեցօր աճու՞մ են: Որոշ ժամանակ բավարարվու՞մ եք համբույրներով, լուսնի ներքո ռոմանտիկ հանդիպումներո՞վ, գրկախառնություններո՞վ: Խոստովանեք, գալիս է մի պահ, երբ դուք ցանկանում եք ավելին: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է. պարզվում է՝ տղան կույս է և չի կարող ինքն իրեն թույլ տալ ավելին, որքան ինքն ի սրտե ցանկանում է, ինչին ձգտում է հասնել նրա ներքին մղումը:
Այդ ժամանակ սեքսը ոչ միայն սաստիկ անմիջական մթնոլորտ է ստեղծում, այլ ավելին՝ արթնացնում է տղայի մեջ տարիներ քնած գազանին: Երբ սիրահարված տղան կույս է, սիրո հոսքը ազդակ է ուղարկում հորմոններին, տղան գրգռվում է և անկախ նրա կուսությունից՝ ակամայից մտնում է սեքսուալ կոնտակտի մեջ: Տղայի կուսությունն ու անհմուտությունը ոչ միայն կարող են ֆիզիոլոգիական սաստիկ ցավ պատճառել և աղջկան, և տղային, այլև աղջիկը կվախենա տղայի ագրեսիվ պահվածքից:
Նա նրան միշտ պատկերացրել է քնքուշ, հոգատար, հասակող ու բարի: Այս հանգամանքը երկուսի մոտ էլ հոգեբանական խնդիրներ և բարդություններ կառաջացնի ներանձնային հարաբերություններում:
Այդուհանդեձ նշենք, որ կույս տղաները բավական ամաչկոտ ու գաղտնապահ էակներ են և սեքսուալ կոնտակտի մեջ հեշտությամբ չեն մտնում: Նրանց գրավելու համար պետք է ունենալ կուսությանը տիպիկ բոլոր հատկությունները՝ համեստություն, բծախնդրություն, ջանասիրություն ու բարիություն: Կույս տղայի սեքսուալ զուգընկերուհին պետք է լինի համբերատար ու զիջող, չպետք է զայրանա նրա կոպտության վրա և պետք է փորձի չբարձրաձայնել, այն մասին, որ տղան ցավ է պատճառում:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.