Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label ՀՀԿ. Show all posts
Showing posts with label ՀՀԿ. Show all posts

Անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին

13.3.13

Անցած շաբաթվա ընթացքում այսպես ասած քաղաքական «տիտանները», ուղղակի կամ անուղղակի, իրենց հանդիպումների ժամանակ չեն կարողացել յոլա գնալ առանց երիտասարդ հանրապետականներին հիշելու։ Կա երկու պատճառ. նախ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կայացած կառույց է, որից նեղվում են առանձին քաղաքական ուժեր։
Երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը սպառվել է, և ասելիք ուղղակի չունեն։
Հարգելի′ ընդդիմախոսներ, եթե ձեզ համար խնդիր են երիտասարդ հանրապետականները, ապա քաղաքական դաշտում, մեղմ ասած, անելիք չունեք և լուրջ նկրտումների էլ մի փորձեք ձգտել։ Ասելիքներս ավելի շատ են, սակայն դրանք՝ հացադուլի ավարտից հետո։
Պարզապես զգուցաշեք, քանի որ ձեր անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին։

ՀՅԴ-ի բոյկոտի դեպքում ՀՅԴ ձայները կստանան Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը. սոցիոլոգ

1.12.12

Գալիք նախագահական ընտրություններում ՀՅԴ բոյկոտը որևէ էական փոփոխություն ձայների բաշխվածության տեսանկյունից չի բերի: Ներկայիս պատկերը չի փոխվի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին:
Նա նշեց, որ հասարակության կողմնորոշված մասի 5-6 տոկոսը պատրաստ է ձայնը տալ ՀՅԴ-ին: Ըստ սոցիոլոգի՝ եթե ՀՅԴ-ն, որպես նախագահի թեկնածու, առաջադրի Վահան Հովհաննիսյանին կամ Արմեն Ռուստամյանին, կունենա 5-6 տոկոս ձայն: «Վահան Հովհաննիսյանը կարող է փոքր–ինչ ավել ձայներ ունենալ՝ հաշվի առնելով այն, որ նա ավելի շատ շրջանառված գործիչ է, քան Արմեն Ռուստամյանը: Վահան Հովհաննիսյանն արդեն նախագահական ընտրություններում ներկայացված է եղել, պատգամավորական խմբի ղեկավար է, ինքն ավելի ծանոթ է ընտրողներին»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ուստի, եթե ՀՅԴ-ն բոյկոտի ընտրությունները, Ադիբեկյանի խոսքերով, ՀՅԴ ընտրազանգվածը չի մասնակցի ընտրություններին կամ մասնակցության դեպքում իր ձայնը կտա այլ կուսակցությունների թեկնածուներին: «ՀՅԴ ընտրազանգվածը ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Սերժ Սարգսյանին, սակայն սա Էական պատկեր չի փոխելու»,- նկատեց սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր, թե ինչ ընտրություն, եթե այն ձևական պետք է լինի: Բանախոսն ասել էր, թե ընտրությունն օլիմպիադա չէ, որ մասնակցությունն արդեն կարևոր լինի, և չի բացառվում, որ ՀՅԴ-ն չմասնակցի ընտրություններին, եթե դրանք լինեն այնպիսին, ինչպիսին ԱԺ ընտրություններն էին:

Սենսացիոն մանրամասներ Սերժ Սարգսյանի եղբոր որդու` Նարեկի արկածներից

30.11.12

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի և հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի միջև։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Սաշիկի որդու կողմնակիցներն իրենց բավական լկտի են պահել։ Մեքենայի կայանման հետ կապված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում օրինապաշտությունից խոսող և հոռի բարքերից բողոքող Սերժ Սարգսյանի եղբորորդու շրջապատի մարդիկ հրազեն են կիրառել։ Ոտքից վիրավորվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ՝ վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը՝ «Միսիկը», ում գլխի հատվածում են հրազենային վնասվածք հասցրել։
Այս ամենի վերաբերյալ ակնկալում ենք ոստիկանության պարզաբանումը։

Գալուստի Մարազմը

Խնդրւմ եմ լրագրողներ, էս դատարկագլուխ արարածին քիչ խոսացրեք, սա որ խոսում ա, երաշխավորված է, որ անպայման մի ապուշություն դուրս է տալու, ընդ որում, ինչքան ավելի մեծ է Գալուսի խոսքը, այնքան ավելի ծավալուն է նրա արտաբերած մառազմը։
Հիմա էլ մեր նժդեհախոս գիգանտը իր հեղինակավոր կարծիքն է հայտնել թիվ 1 ընտրատարածքի թեկնածուների վերաբերյալ և հայտարարել է, որ Ռոբերտ Սարգսյանն, ում միակ հանրամատչելի ու հայտնի «արժանիքը» դեռևս արտահայտվում է նրանով, որ նա Տարոն Մարգարյանի աներձագն է, ավելի մեծ շանսեր ունի քան Ստյոպա Սաֆարյանը, ում մարդիկ գիտեն ու ես դեռ չեմ տեսել մի մարդու, ով թթու խոսք կասեր ինչպես անձամբ Սաֆարյանի մասին, այնպես էլ իր կատարած աշխատանքի։
Դե բնականաբար Գալուստը իրեն ուրույն մտավոր կարատեի ոճով ինչ որ անհասկանալի ու կլիշե բաներ է ասել «կուսակցությունը իրեն վստահում է, ինքը շատ հարգված ու փորձառու (???) տղա է, դմ-դմ-դմ-դմ» ու դրա համար պետք է հաղթի։
Վերջում էլ ափսոսանք է հայտնել, որ Ստյոպա Սաֆարյանը չի անցնի խորհրդարան։ Տո ասա այլ Գալուստ, այ դհոլ էլ չէ՝ թմբուկ, բա քանի քո նման հաստակողերն ու անարժաններն են խորհրդարանում ու գիշեր ցերեկ զբաղված են նրանով, որ իրենց բարեկամ-ծանոթներին են խղկում խորհրդարան՝ ապահովելով իրենց պես փուջ գործիչների վերարտադրությունը, նորմալ մարդը ո՞նց անցնի։
Կամ էլ չէ, ասա այ Գալուստ դու ի՞նչ գիտես ո՞վ կընտրվի, որ հիմիկվանից ցավում ես, որ Սաֆարյանը չանցավ։
Տեսնես կգա՞ էն օրը, երբ գոնե խորհրդարանի մասշաբով տխմարազերծման աշխատանքներ կիրականցվեն ու կազատեն մեր նյարդային համակարգը սրա պես քաղաքական միկրոբներից։

ՀՀԿ միլիոնատերերի աչքը բյուջեից չի կշտանում

Հայաստանի կառավարությունը մերժել է Ազգային Ժողովին հատկացվող բյուջետային միջոցներն ավելացնելու ԱԺ ՀՀԿ մեծամասնության առաջարկը: Մեծամասնությունն ակնկալել է, որ կառավարությունը 2013 թվականի պետբյուջեում կավելացնի արտասահմանյան գործուղումների ծախսը՝ 50 մլն դրամով, մեքենաների պահպանման ծախսը, նոր մեքենաների ձեռքբերման ծախսը 180 մլն դրամով, եւ էլի մի քանի տասնյակ միլիոն դրամ:
Կառավարությունն ԱԺ-ին հայտնել է, որ այդ ծախսերն առաջնահերթ չեն: Սա իհարկե կառավարության ադեկվատ պահվածքի ոչ այնքան հաճախ պատահող դրսեւորում է:
Փոխարենը, շատ հաճախ պատահող է ՀՀԿ մեծամասնության ոչ ադեկվատ պահանջը: Ադեկվատության պարագայում, միլիոնատերերից կազմված այդ մեծամասնությունը պետք է ոչ միայն չպահանջեր բյուջետային հատկացումների ավելացում, այլ նույնիսկ եղածից հրաժարվեր եւ կառավարությանը դիմեր բացառապես ԱԺ ընդդիմադիր հատվածին ֆինանսավորելու խնդրանքով, իսկ ինքն անցներ ինքնաֆինանսավորման:
Ազգային Ժողովում պետական ֆինանսավորում պետք է ստանան եզակի խմբակցություններ՝ ասենք ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Ազատ դեմոկրատները եւ գուցե մի քիչ էլ Դաշնակցությունը: Կամ, ավելի ճիշտ կլինի իհարկե, որ ֆինանսավորումը լինի հասցեական՝ այսինքն պետական բյուջեից հատկացումներ արվեն միայն այն պատգամավորներին, ովքեր աշխատում են պետության համար:
Այդպես թե կլինի պետական միջոցների խնայողություն, թե նաեւ կլինի արդարացի բաշխման եզակի համակարգ, որը կարող է նաեւ կիրառում գտնել աշխարհում, որտեղ նույնպես ճգնաժամի հետեւանքով կա պետության, այսինքն հարկատուների միջոցների արդարացի բաշխման անհրաժեշտություն:
Կառավարությունը թերեւս ճիշտ կանի, որ առանց ԱԺ մեծամասնության համեստության էլ ձեռնամուխ լինի խորհրդարանի ֆինանսավորման նոր համակարգի մշակմանը եւ ներդրմանը՝ անհատական ֆինանսավորում:
Բանն այն է, որ Ազգային Ժողովի 131 պատգամավորներից եւ հսկայական աշխատակազմից ընդամենը շատ փոքր մասն է զբաղված հանրօգուտ աշխատանքով: Հետեւաբար մեղմ ասած անարդարացի է, ինչպես նաեւ պետական միջոցների մսխում՝ երբ ըստ էության այդ փոքր մասի աշխատանքի անվան տակ հսկայական փողեր է ստանում մեծամասնությունը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.