Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Հասարակություն. Show all posts
Showing posts with label Հասարակություն. Show all posts

Ամերիկացիները երեք օրում գնել են հրազենի խանութների 3 տարվա պաշարները

25.12.12

ԱՄՆ-ում կտրուկ աճել է AR-15 հրացանների վաճառքը: Ինչպես հաղորդում է New York Daily News-ը, անցած շաբաթ երեք օրվա ընթացքում հրազենի վաճառքով զբաղվող Brownells ընկերությունից ամերիկացիները գնել են այնքան AR-15 հրացան, որքան սովորաբար գնում են երեքուկես տարվա ընթացքում:
Վաճառքի ծավալները կտրուկ աճել են Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադամ Լանզան սպանեց 27 մարդում՝ կիրառելով Bushmaster-ի AR-15 հրացան:
«Սենդի Հուքում» տեղի ունեցած ողբերգությունից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են զենքի վաճառքի սահամանափակման մասին քննարկումները: Սպիտակ տան կայքում տեղադրված համապատասխան դիմումը մի քանի օրվա ընթացում ստորագրել է առնվազն 200 հազար մարդ:
Դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է աջակցել կիսաավտոմատ զենք կրելու արգելքի գաղափարին: Բացի այդ, Օբաման հանդես է եկել 10 փամփուշտից ավել տարողությամբ փամփուշտատուփերի և առանց թույլտվության մասնավոր անձնաց զենքի վաճառքն արգելելու նախաձեռնությամբ:
Օրենսդրության հավանական խստացման ֆոնին նվազել է հրազենային զենք արտադրող ընկերությունների բաժնետոմսերը, սակայն միևնույն ժամանակ մեծացել է հրազենի պահանջարկը:

Իշխանություններն ամեն ինչ անում են երեխաներին բթացնելու համար

20.12.12

Հայաստանում գործող մի շարք կայքեր, որոնք որոշակի վճարի դիմաց աշակերտներին մատուցում են տնային առաջադրանքների լուծումները, պարզվում է՝ ուղղակի կապ ունեն ՀՀ կառավարությանն առընթեր Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ: Այդ կայքերից մեկի հղումը տեղադրված է հենց ԳԹԿ պաշտոնական կայքում: Սույն նորամուծության շնորհիվ՝ աշակերտներն այսուհետ կարող են գլուխ չկոտրել այս կամ այն խնդրի լուծման համար, այլ պատրաստի լուծումը պարզապես copy-paste անել կամ պարզապես՝ արտագրել»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Իռլանդիան օրինականացնում է աբորտը

19.12.12

Իռլանդիան պատրաստ է օրինականացնել հղիության արհեստական ընդհատումները՝ աբորտները, եթե հղիությունը ցանկացած տիպի սպառնալիք է պարունակում մոր կյանքի համար. գրում է Russia Today-ը:
Նման որոշում է կայացվել հնդկուհի Սավիթա Խալափավանարի մահվանից հետո երկրում ծայր առած զանգվածային բողոքի ցույցերի ներքո:
Իռլանդիայի իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ հասարակական կարծիքի ճնշման տակ: Ողբերգական դեպքը, որը բողոքի ցույցեր էր առաջ բերել Իռլանդիայում, Անգլիայում, Հնդկաստանում, տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ, երբ 17 շաբաթական հղիություն տանող հնդկուհին դիմել էր բժշկի՝ գանգատվելով առողջական վիճակից: Բժիշկներն ախտորոշել էին պտղի անկենսունակություն, սակայն հրաժարվել էին ընդհատել հղիությունը, քանի որ Իռլանդիան կաթոլիկ երկիր է, և քանի դեռ պտղի սիրտը բաբախում է, աբորտ անելն արգելված է: Կնոջ մոտ արյան վարակում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել էին թե՛ մայրը, թե՛ չծնված երեխան:
Դեպքին միջամտել էր նաև հնդկական կառավարությունը:
Իռլանդիայում 1861 թվականից գործում է աբորտն արգելող օրենք, որը 1992թ. իշխանությունների կողմից մեղմացվել էր ևս մեկ ողբերգական միջադեպի ֆոնի վրա, երբ բռնաբարության հտևանքով հղիացած աղջիկն ինքնասպան էր եղել՝ չկարողանալով օրինական ճանապարհով ընդհատել իր հղիությունը:
Օրենքում փփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ հղիությունը թույլատրվում է ընդհատել այդ դեպքում, երբ պտուղը վտանգ է պարունակում մոր կյանքի համար, այդ թվում՝ և ինքնասպանության վտանգ: Սակայն այդ որոշման սահմանների և ձևակերպումների «լղոզված» լինելու պատճառով բժիշկները չեն դիմում ռիսկի՝ հրաժարվելով աբորտներ կատարելուց:
Հարցի կապակցությամբ Իռլանդիայի առողջապահության նախարարը նշել է, որ նախարարների խորհուրդը կքննարկի այդ հարցի շուրջ բոլոր վիճելի կողմերը:

Մեր հայրենադարձները մի շատ մեծ խնդիր ունեն

18.12.12

Մեծ ոգևորությամբ ընդունում են, որ Հայաստանում ապրանքների և ծառայությունների գները զգալիորեն մատչելի են քան այն երկրներում որտեղից եկել են, բայց միևնույն ժամանակ հրաժարվում են վերանայել իրենց առաջարկած ծառայությունների գները ու դրանք հարմարեցնել հայաստանյան իրականությանը: Սա գլխավոր պատճառներից է, որ սփյուռքահայերը գործ չեմ գտնում մեզ մոտ:
Ես, որ շատ հակված եմ աշխատել հենց հայրենադարձների հետ ու օգնելու նպատակով միտված եմ նախապատվությունը վերջիններիս տալ, վճռել եմ էլ երբեք համագործակցության փորձ չանել հետները: 
Ի՞նչ է նշանակում մեկ կարիկատուռայի համար 100.000 դրամ պահանջել, երբ տեղացին դա 10.000-ով էլ կանի: Կամ ի՞նչ է նշանակում համակարգիչը "ֆոռմատ" անելու համար 50.000 դրամ պահանջել:

Տատյանա Մաքսիմովան հաղթել է «Միսս տուրիզմ - 2012» -ում

17.12.12

Բանգկոկում տեղի ունեցած «Աշխարհի միսս տուրիզմ» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող է դարձել Նովոսիբիրսկի Elite Stars գործակալության մոդել Տատյանա Մաքսիմովան։ «Деловой квартал» կայքը հաղորդում է, որ Հաղորդակցման միջոցների սիբիրյան համալսարանի ուսանողուհի Մաքսիմովան գեղեցկության մրցույթին Ռուսաստանի միակ ներկայացուցիչն է եղել։ Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել է տարբեր երկներից 60 աղջիկ։
23-ամյա Տատյանա Մաքսիմովան նախկինում եւս մասնակցել էր մարցույթների. «Համալսապանների թագուհի», «Ռուսաստանի գեղեցկուհի 2010», «Միսս Ռուսաստան 2007», «Միսս Սիբիր»։ Վերջինում նա հաղթել է։
Մեկ տարի Տատյանան որպես մոդել աշխատել է Թայլանդում, որտեղ «Աշխարհի միսս տուրիզմ» մրցույթի հարցազրույցն անցնելու համար բավարար անգլերերն է սովորել։ Նա Նովոսիբիրսկ կվերադառնա հունվարի 15-ին՝ Miss Snow Universe 2013 մրցույթի ժուրիի պատվավոր անդամ դառնալու համար։

Սեզոնային բանվորից՝ նախարար

16.12.12

ԱՐՏՖՈՒԴ-ի Սերգոն՝ այսօր արդեն նախարար Սերգո Կարապետյանը, մինչև նախարար դառնալը ունի հետաքրքիր կենսագրությոն:
Սեզոնային բանվորից մինչև նախարար հասած Սերգոյի կենսագրականում ուշագրավ է այն, որ Սերգոն միայն 36 տարեկանում է հասցրել ավարտել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը. երևի այդ տարիքում է հասկացել, որ սովորել է պետք. «դե տուն է պետք կգա»:
Հետաքրքիր է այն, որ Սերգոն այդ ժամանակահատվածում, երբ սովորում էր բուհ-ում նաև հանդիսանում էր Արտաշատի պահածոների՝ «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեներ, գլխավոր տնօրեն:
Թե ինչպե՞ս է հասցրել համատեղել ուսումը, այդքան զբաղված Կարապետյանը իր աշխատանքի հետ՝ դժվար է ասել: Չնայած՝ դժվար չէ կռահել:
Միայն մի բան հստակ է՝ նա, լինելով գյուղում մեծացած տղա, և գյուղատնտեսական ինստիտուտի սան՝ չհասկացավ գյուղացուն:
Բախտի բերմամբ՝ Արգամիչի հովանավորյալ Կարապետյանը, լծվեց Օրինած Երկիր կառուցելու գործին, և դարձավ նախարար՝ այն էլ գյուղատնտեսության: Սակայն մինչև օրս Սերգոն չի հասկացել, որ գյուղացու միակ եկամուտը բերքից է, իսկ ինքը պետք է վճարի ու ամիսներով չուշացնի՝ իրեն պատկանող ԱՏՐՖՈՒԴ-ում գյուղացու մթերված բերքի դիմաց:
Իսկ, այ թե Կարապետյանը, ունենալով «բազմազբաղ կենսագրություն», որտեղի՞ց է յուրացրել, որ աղոթքը օգնում է բերքի առատությանը, դժվար է ասել: Երևի իր «PR չիկների » մեջ ճեմարան ավարտած մարդիկ կան, ովքեր համոզում են, որ ամեն գարուն պետք է գնալ կաթողիկոսի մոտ, բերքի համար աղոթել, ինչպես նաև հոգևորական տանել՝ դաշտերը օծելու:
Այդքանը բավարար չեր հետնել գնացել էր գյուղացուն բահ բռնել եր սովորացնում:
ժողովրդական ասացվացքի համայայն «սելը ճռալու փոխարեն՝ սելվորն էր ճռում»:
Դե ցավալի է, բայց արի ու տես, որ մեր գյուղացուն այսպիսի նախարար է բաժին հասել: Եվ պետք է ուղղակի միանալ՝ նրան աղոթելու, սակայն ոչ միայն բերքի առատության, այլ նաև «Աստված էլ բեթարից ազատիի» համար:

Ինչ ՉՊԵՏՔ է ասել նոր ղեկավարին

1. «Սա իմ աշխատանքը չէ»: Երբ ղեկավարդ քեզ որևէ բան է հանձնարարում, նա սպասում է, որ դու խնդրի լուծման ուղիներ փնտրես ու առաջարկես, ոչ թե միանգամից հետ քաշվես՝ գործը գցելով ուրիշների վրա:
2. «Ես մեղավոր չեմ»: Պատասխանատվություն ստանձնելը կարևոր հատկանիշ է, ինչը ցանկանում է տեսնել ցանկացած գործատու: Մեղավորներ փնտրելու փոխարեն ղեկավարիդ օգնիր շտկել իրավիճակը:
3. «Ես չեմ կարող աշխատել Անիի հետ»: Աշխատանքը մնում է աշխատանք, ու թիմով գործելու կարողությունն առաջնային հատկանիշ է, եթե նույնիսկ Անին վերջերս այնքան ջանասիրաբար ազդում է նյարդերիդ վրա:
«Դա հնարավոր չէ»: Դու աշխատում ես, որպեսզի հեշտացնես խնդիրների լուծումն ու տարբերակներ առաջարկես և ոչ թե կատեգորիկ հայտարարություններ անես:

Աշխարհի ամենամեծ կուրծքը

30.11.12

Աշխարհի ամենամեծ բնական կուրծքը պաշտոնապես պատկանում է 52-ամյա բրիտանուհուն` Աննա Խոկինս-Թերներին, որի կրծկալի չափը հասնում է 102ZZZ-ի: Աղջկա կուրծքը սկսել է աճել 9 տարեկանից և Աննան շուտ հասկացել է, որ տարբերվում է հասակակիցներից և աշխարհին ցույց տալու բան ունի: 1999 թվականին նրա ամեն կուրծքը արդեն կշռում էր 12 կգ: Այժմ նրա կրծքերի ընդհանուր քաշը կազմում է 50 կգ, իսկ ընդհանուր մակերեսը` 259 սմ: Աննան ասում է, որ մինչև հիմա փնտրում է այնպիսի տղամարդու, որը կհետաքրքրվեր նրանով, սակայն մեծամասնությունը նույնիսկ ի վիճակի չի լինում նրա հետ խոսել, երբ տեսնում են այդպիսի անսովոր տեսարան:
Շատերը Աննային հարցնում են, թե նա ինչու չի փոքրացնում իր կուրծքը, ինչին նա պատասխանում է. «Դուք խելագարվե՞լ եք: Ես սիրում եմ իմ կուրծքը և նա ինձ օգնեց իմ կյանքը դարձնել հիանալի: Ինձ տարբեր հեռուստաընկերություններից առաջարկներ էին գալիս, որոնք պատրաստ էին հեռարձակել այդ վիրահատությունը, սակայն ես մերժեցի:
Իսկ աշխարհի ամենամեծ կուրծքը, որը դարձել է այնպիսին վիրահատությունների արդյունքում, պատկանում է պոռնոաստղ Չելսի Չարմսին, որը կրում է 164XXX համարի կրծկալ:

Շուտով կկորցնենք կենդանաբանական այգին...Տարոն ջան սիրուն չի

Կենդանաբանական այգին արդեն մեկ շաբաթ է՝ անտերության է մատնվել. տնօրեն Ռուբեն Խաչատրյանը գործուղման մեջ է, իսկ տնօրենի պարտականությունները, ենթադրվում է, դրված են փոխտնօրենների վրա, որոնցից Մ. Մանուկյանը, ով իր թերի կրթությամբ տնօրենի գիտական գծով տեղակալն է, գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մյուսը' Գ. Սարգսյանը, աստված գիտի թե որտեղ:
Սակայն զարմանալի չէր Ռ. Խաչատրյանի նման գործելաոճը, հատկապես երբ ունկնդրում ենք FM 106.5 ռադիոյին նոյեմբերի 14-ին տրված հարցազրույցը. «…Անկեղծ ասած՝ ես ինձ պրոֆեսիոնալ այս ոլորտում չեմ համարում: Ես ինքս մասնագիտությամբ կենսաբան չեմ կամ կենդանաբանական այգիների աշխատանքում փորձ չունեմ, փորձ ունեմ վայրի բնության մեջ աշխատելու' վայրի կենդանիների հետ աշխատելու, ֆիլմեր նկարահանելու կենդանիների մասին, կրթության ոլորտում փորձում եմ բավականին եւ հասարակական գործունեությամբ…»: Հիշեցնենք, որ նա ռեժիսոր Հարություն Խաչատրյանի որդին է: Իսկ թե ինչ գործ ունի նման սիրողական մակարդակի տնօրենն այգում, կարծում եմ՝ պատկան մարմինների քննարկման առարկա է:
Նման աշխատաոճի արդյունքում, շուրջ մեկուկես տարվա ընթացքում իրենց «դիմումների համաձայն» աշխատանքից ազատվել են ավելի քան 70 աշխատակիցներ: Ինչը պետք է նաեւ հայտնվեր Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ուշադրության կենտրոնում:
Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ աշխատակիցները, որոնք զոհ են եղել տարբեր խաբկանքների ու շանտաժների եւ զրկվել են աշխատանքից, չեն դիմել դատարան' իրենց իրավունքները վերականգնելու համար: Պատասխանը տրամաբանական է' նույնիսկ երեք ամսվա աշխատավարձը բավարար չէ փաստաբանական ծառայությունների դիմաց վճարելու համար, նրանք ուղղակի փրկել են իրենց երկար տարիների բարի համբավը:
Նոյեմբերի 26-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Անահիտ Գալստյանի հայցն ընդդեմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի (որի տնօրենն է Ռուբեն Խաչատրյանը)' աշխատանքում վերականգնելու պահանջի մասին: Երրորդ դատական նիստն էր: Չնայած այն հանգամանքին, որ այգու պատասխանատուները, ինչպես միշտ, թռած են, ի զարմանս ինձ, դատական նիստին «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչը' փաստաբանը, ներկայացել էր: Սակայն զավեշտալին այն էր, որ պատասխանող կողմը երեք ամիս անց դատական նիստի է ներկայանում անպատրաստ, այն դեպքում, երբ դեռեւս ս.թ. սեպտեմբերի 26-ին պատասխանող կողմը միջնորդել էր հայցադիմումին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել, ինչը դատարանը բավարարել էր:
Այս անգամ պատասխանող կողմը ներկայացավ հայտարարությամբ, որով առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել եւ միջնորդեց դատարանին' դատական նիստը հետաձգել: Պատասխանող կողմը չուներ հստակ առաջարկ եւ ակնկալում էր, որ կողմերը քննարկեն հաշտության համաձայնագրի կետերը: Հայցվոր կողմն առարկեց միջնորդությանը, քանի որ հայտարարությունը նախ վստահություն չէր ներշնչում եւ երկրորդ՝ ավելի շատ նպատակ էր հետապնդում դատական նիստը հերթական անգամ հետաձգելու: Ուստի դատարանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, եւ դատական նիստը կայացավ…:
Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց հայցային պահանջները, ինչպես նաեւ դրանք հիմնավորող փաստական եւ իրավական հիմքերը' «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռ. Խաչատրյանի կողմից թույլ տրված անօրինականությունները' անհիմն նկատողություններն ու աշխատանքից ազատման հրամանները, ինչպես նաեւ հայցի պահանջը' այն է հայցվորին վերականգնել աշխատանքում: Այնուհետեւ պահանջեց, որ պատասխանող կողմը հիմնավորի եւ ապացուցի իր գործողությունների օրինականությունը: Հաջորդ նիստին կողմերը համապատասխան ապացույցներ կներկայացնեն:

«Ամոթ» իշխանությանը

Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) և Էրուհ գավառների միջև ընկած ճանապարհահատվածում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հայկական գերեզման:Ճանապարհահատվածին մոտ գտնվող Քայաբողազ գյուղի բնակիչները հայտնել են, որ դեռևս 2011 թվականից սկսված շինարարական աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել հայերին պատկանող շուրջ 100 գերեզման: «Գերեզմանի ոսկորները տարածքում էին թափվել: Մենք դրանք հավաքեցինք, սակայն այս իրադարձությանը ոչ մի ուշադրություն չդարձվեց: Կիսափոր գերեզմանից ոսկորները շարունակում են դրսից երևալ: Գիտենք, որ գերեզմանը պատկանում է հայերին: Գերեզմանից ավելի վեր կա նաև եկեղեցի: Այստեղ տարիներ առաջ հայեր էին ապրում, սակայն այժմ գյուղում ոչ ոք չկա»,-պատմել են գյուղացիները: Նրանք բողոքել են, որ արդեն շուրջ մեկ ամիս է՝ ապրում են բաց գերեզմանի հարևանությամբ, իսկ թուրքական իշխանությունները ոչինչ չեն նախաձեռնում այս կապակցությամբ: Գյուղի բնակիչներն իշխանությունների նման պահվածքը որակել են որպես իշխանությունների «ամոթ»և «մեղք»:«Անհրաժեշտ է, որ իշխանությունները հետաքրքրվեն այս հարցով: Պետք է տեղափոխել ոսկորները համախպատասխան վայր: Չի կարելի այսպես թողնել»,- դժգոհել են նրանք: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber3 գործակալությունը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.