Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Հետաքրքիր. Show all posts
Showing posts with label Հետաքրքիր. Show all posts

Հանգիստ ու խաղաղ կյանք ունենալու մի քանի մոտիվացիա

6.2.13

Հանգիստ ու խաղաղ կյանք ունենալու մի քանի մոտիվացիա`
1. Շրջապատող աշխարհը ո՛չ չար է, ո՛չ բարի:
P.S. Այն այնպիսին է, ինչպիսին մենք ընկալում ենք :)
2.Քո կյանքի նկատմամբ պատասխանատվությունը վերցրու քեզ վրա:
P.S. Քեզ այս կյանքում ոչ ոք պարտք չէ :)
3.Միանգամից ամեն ինչ ու շատ բան ստանալը հեշտ չէ:
P.S. Կենտրոնացեք աստիճանական հաջողությունների վրա : )
4. Կյանքում նպատակներ ունեցի՛ր:
P.S. Առանց նպատակների ոչնչի չես հասնի :)
5. Քո ներկայիս վիճակը նախկին արարքներիդ հետևանքն է:
P.S. Մտածիր` ինչ կարելի է անել այսօր, որ վաղը ստացվելիք արդյունքի համար մեղավորներ չփնտրես :)

Հայտնի է, թե ի՞նչ են մտածում կանայք անկողնում

5.2.13

Հայտնի է, թե ինչ են մտածում կանայք իրենց զուգընկերոջ հետ անկողնում պառկած ժամանակ։ Տղամարդկանց շատ հետաքրքրող այս հարցին հարցման ընթացքում պատասխանել են կանայք, հայտնում է «Про Города»-ն։
Պարզվել է՝ առաջին հերթին նրանք մտահոգված են իրենց արտաքինով։ Հարցվածների ամենաշատ տոկոսը նույնիսկ սեքսի ժամանակ չի կարողանում շեղվել իր արտաքինի մասին մտքերից։ Արդյո՞ք չի լղոզվել աչքի ներկը, չեն խառնվե՞լ մազերը, չի ավելացե՞լ քաշը, սեքսուալ տեսք ունե՞ն եւ այլն։
Երկրորդ տեղում են տնային գործերի մասին մտքերը։ Դրանք մտահոգում են հիմնականում ամուսնացած կանանց։ Սեքսի ամենաթեժ պահին նրանք հանկարծ կարող են հարցնել սիրելիին, արդյո՞ք նա հիշում է, որ, օրինակ, մաքուր վերնաշապիկն աթոռին է, եւ որ նա չմոռանա այդ մասին աշխատանքի գնալիս։
Շատ կականց համար մեկ անգամ սեքսը շատ քիչ է, եւ նրանք շատ հաճախ մտածում են, արդյո՞ք առաջին ակտից հետո երկրորդը կլինի, թե՞ ոչ։

Ինչպիսի կանանց են տղամարդիկ գեղեցիկ համարում

Ամերիկացիները հերթական փորձաքննությունն են անցկացրել պարզելու համար , թե ինչպիսի կանայք են հրապուրում տղամարդկանց, և ինչն է ամենից շատ գրավում կանանց տղամարդկանց արտաքինից:
Պարզվում է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը հավանում է կանացի դիմագծերով և մուգ մաշկով տղամարդկանց:
Պրիսթոնի և Նյու Յորքի գիտնականներին հաջողվել է պարզել նաև, թե ինչպիսի կանայք են տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Հարցումների համաձայն՝ տղամարդկանց մեծ մասը հավանում է մեծ աչքերով և ալ շուրթերով լեդիների:
Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները՝ մի մեծ խումբ տղամարդկանց ցուցադրելով դիմանկարներ, որոնցից պետք է առանձնացնեին ամենագեղեցիկներին:

Ազնավուրի դուստրն իսլամ է ընդունել

27.1.13

News.am գործակալությունը հայտնում է, որ Շարլ Ազնավուրի դուստր Կատի Ազնավուրը` ամուսնանալով մարոկացու հետ, իսլամ է ընդունել:
Աղբյուրը հաստատել է այն տեղեկությունն, որ միաժամանակ, նա նշել է, որ այդպիսի քայլն ոչ այլ ինչ է, քան բարձրագույն հանդուրժողականության եւ այլ կրոնների հանդեպ հարգանքի ցուցաբերում:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում հայտնի, հայկական ծագմամբ ֆրանսիացի երգիչ Շարլ Ազնավուրը հանդիսանում է Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը:

Երջանիկ լինելու գաղտնիքները

25.1.13

Երջանկությունը կյանքի բազմակողմանիության, լիարժեքության վայելումն է, շրջապատի հետ ներդաշնակության մեջ գտնվելու զգացողությունը: Իհարկե, անգամ երջանիկ մարդիկ չեն ապրում երջանկության զգացումը մշտապես: Նրանց կյանքում էլ ուրախության պահերին հաջորդում են մտահոգություններն ու տառապանքները: Կյանքն իր մեջ անխուսափելիորեն պարունակում է անհաջողություններ ու հիասթափություններ, կորուստներ, թյուրիմացություններ անգամ հարազատ մարդկանց հետ, ինչի արդյունքում անպակաս են բացասական զգացումները' ցավ, տխրություն, վիշտ… Բայց երջանիկ մարդիկ վճռական ու համարձակ անցնում են կյանքի փորձություններով: Լինելով խելացի' նրանք մի կողմից ընդունում են դրանք որպես կյանքի անբաժանելի մաս, մյուս կողմից' չեն կորցնում աշխատունակությունը և անում են իրենցից կախված հնարավորը փորձությունները հաղթահարելու համար: Երջանկությունը հենց այդ էլ նշանակում է. սիրել կյանքը' իր ուրախություններով ու տխրություններով հանդերձ, սիրել աշխարհը' իր երկու անխուսափելի չարի ու բարու բևեռներով: Իսկական երջանկությունը ճառագում է բնության հանդեպ սիրուց, ընկերների հանդեպ լավ վերաբերմունքից, ակտիվ գործունեությունից և այս ամենի հիմքում ընկած գաղափարից' սիրուց դեպի այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում (այդ թվում' սիրուց ինքներս մեր նկատմամբ): Երջանկությունը, նույնանալով սիրո հետ դեպի կյանքը, աշխարհը և մեր անձը, կլցնի մեր օրերը համապատասխան մտքերով, զգացումներով ու գործողություններով:
Երջանիկ մարդը մնացածից տարբերվում է բարությամբ ու մեծահոգությամբ, բարյացակամությամբ, մարդկանց նրբորեն զգալու, նրանց օգտակար լինելու կարողությամբ, վստահելիությամբ ու պատասխանատվութամբ, ազնվությամբ, մարդկանցից գլուխ հանելու ունակությամբ և ինքնավստահությամբ: Նրանք ոչ մի դեպքում չեն կորցնում ակտիվ գործունեության ընդունակությունը, կարողանում են կանխատեսել իրենց գործողությունների հետևանքները և ունեն համարձակությունը անելու այն, ինչ անհրաժեշտ են համարում:
Ամեն ինչ որոշում են մեր մտքերն ու արարքները
Ինչպիսին էլ փորձենք ցույց տալ մեզ, միայն մեր մտքերով ու գաղափարներով, նպատակներով ու արարքներով է որոշվում' ով ենք մենք իրականում: Մենք կարող ենք ցածրացնել մեզ չար մտքերով ու եսասիրությամբ, բայց կարող ենք և բարձրանալ' անկեղծորեն մեր նպատակին, մեր իդեալին ձգտելով: Ըստ էության' մեր ամեն դրական գործողությունը, անկախ նրանից նշանակալի ենք համարում այն, թե աննշան, առաջացնում է ինքնագնահատականի բարձրացման ու ներդաշնակության զգացում: Դրանով մենք նաև զգալի օգուտ ենք բերում մեր հասարակական դիրքին. չէ՞ որ դրական հեղինակությունը շատ ազդեցիկ դեր ունի բիզնեսում, օգնում է բարեկամական հարաբերություններ կնքելուն մեզ հետաքրքրող մարդկանց հետ:
Երջանիկ մարդիկ ունենում են բազմազան հետաքրքրություններ
Եվս մեկ տարբերակիչ գիծ երջանիկ մարդկանց համար. նրանք հետաքրքրություն են տածում ամենաբազմազան զբաղմունքների հանդեպ: Ոչինչ չի կարող փոխարինել այն հաճույքին, որը մեզ պարգևում է ակտիվ, բազմազան հետաքրքրություներով հագեցած կյանքը: Բացի այդ' այսպիսի կյանքը հնարավորություն է տալիս ցրվել տհաճություններից, իսկ բանականությունը գտնում է' ինչով փոխարինի ծանր ու բացասական մտքերը:
Երջանիկ ես, երբ սիրում ու ապրումակցում ես
Երբ մենք երջանիկ ենք, մեզ համար բնական է սիրելն ու շրջապատող մարդկանց հանդեպ սրտակցության զգացում ունենալը, նրանց հետ անկեղծանալու, համագործակցելու ձգտումը: Զգացմունքային կապերը շրջապատող մարդկանց հետ ամրապնդում են մեր ինքնահարգանքը, տալիս են կյանքին, հասարակությանը պատկանելու զգացում: Մեզ ընդունում ու հարգում են, մեզ սիրում են: Մենք անհրաժեշտ ու պետքական ենք զգում այն դեպքում, երբ օգնում, մեր ուժերն ենք նվիրում ընկերներին ու սիրելիներին: Իրենց հերթին ընկերները կարող են ցուցաբերել զգացմունքային աջակցություն, վստահություն հաղորդել մեզ, կիսվել օգտակար գաղափարներով, իսկ անհրաժեշտության դեպքում' օգնել և կոնկրետ գործողություններով:
Երջանիկ զգալուն նպաստում են ընկերները
Իհարկե, երջանկության զգացումն անհնար է առանց ուրախության, որը բերում է ընկերությունն ու մտերմությունը մարդկանց հետ: Հոգեբանները վաղուց են նկատել, որ իրենց հաճախորդների ձեռք բերած ունակությունը' ընկերներ գտնել և պահպանել ընկերությունը, մեծացնում է հոգեկան առողջությունն ու տարբեր հոգեբանական խնդրիների լուծման հնարավորությունը: Կյանքում սթրեսի բազմաթիվ պատճառներ կան. անձնական վիշտ, աշխատանքի կորուստ, լուրջ հիվանդություն, անսպասելի դժբախտ պատահար կամ խոր ապրում այն առիթով, որ տարիները հեռանում են և մենք մեծանում ենք… բայց եթե ճակատագիրը կրկին փորձում է ձեր ամրությունը, ապա ընկեր-ծանոթներից ստացված զգացմունքային աջակցությունը նվազեցնում է դեպրեսիայի, հիասթափության հնարավորությունը և մեծացնում կայունությունը սթրեսային իրավիճակների հանդեպ: Պարզվում է, որ նևրոզներով տառապող մարդիկ քիչ ընկեր-ծանոթներ ունեն ու ավելի քիչ են բավարարված նրանց հետ հարաբերություններով:
Կարողացեք ուրախանալ մանրուքներով
Մասնագետները կարծում են, որ լավագույն տարբերակը բազմազան կապեր ունենալն է, որոնց բնույթը կարող է սկսվել չափազանց մտերմիկից, վերջանալ պարզապես ծանոթությամբ: Այդուհանդերձ շատերը կարողանում են երջանիկ լինել' ունենալով մեկ ընկեր: Բացի այդ' հին ընկերոջ մասին հիշողությունները, եթե անգամ նա հեռվում է, շարունակում են մնալ երջանկության աղբյուրներից մեկը: Ամփոփելով կարելի է ասել, որ երջանիկ է այն մարդը, ով շարունակում է աշխատել, կարողանում է տեսնել լավը, գնահատում է ամենօրյա փոքրիկ ուրախությունները' արևի լույսը, բնությունը, անցորդի ժպիտը, հավատարիմ է իր գաղափարներին և ունի հավատ ապագայի նկատմամբ:
Այս գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է erkusov.com-ը:

«Դժվար ապրուստի» Մերիի «մայրիկն» ընդամենը 32 տարեկան է

24.1.13

“Դժվար ապրուստ”-ն այսօր Հայաստանի ամենառեյտինգային հեռուստասերիալներից մեկն է: Հեռուստադիտողն անհամբերությամբ է սպասում սերիալի ցանկացած իրադարձության զարգացմանը, ինչպես նաև հետաքրքրվում է դրանում նկարահանվող դերասանների կյանքով: Armstar.am-ը զրուցեց Սոֆի Դանիելյանի հետ, ով հեռուստասերիալում մարմնավորում է տիկին Էլլային` Մերիի մայրիկին:
-Սոֆի, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ առաջարկեցին սերիալում մարմնավորել Մերիի մայրիկին:
-Հրավերը եղավ մեր հեռուստասերիալի գլխավոր ռեժիսոր Վահե Սայանի կողմից և ինձ միանգամից առաջարկեցին Մերիի մայրիկի` Էլլայի դերը:
-Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր հերոսուհուն:
-Տիկին Էլլան անչափ օրինավոր, հոգատար, համեստ մայր է, ով հոգ է տանում իր միակ աղջկա համար: Նա ամեն ինչ անում է, որպեսզի Մերին իրեն միայնակ չզգա:
-Իսկ դժվար չէ՞ այդքան երիտասարդ տարիքում մարմնավորել մի կնոջ, ով ունի հասուն տարիքի աղջիկ (տեղեկացնենք, որ Սոֆին 32 տարեկան է):
-Սկզբում դժվար էր հասուն մայրիկի կերպարով հանդես գալը, սակայն ես ներդրեցի ուժերս և կարողություններս , որպեսզի գոհացնեմ թե՛ ինձ հրավիրողներին, և թե՛ հեռուստադիտողին:
-Ի՞նչ ընդհանրություններ ունեք Ձեր կերպարի հետ:
-Բոլորովին տարբեր են երգչուհի Սոֆին և դերասանուհի տիկին Էլլան: Էլլան միշտ հուզված, տխուր, լացող մայր է: Նա շատ փխրուն սիրտ ունի…իսկ իրականում Սոֆին ավելի երիտասարդ է, կենսախինդ, ուժեղ և համառ:
-Ձեզ ավելի հոգեհարազատ է երգչուհո՞ւ, թե՞ դերասանուհու մասնագիտությունը:
-Ես ինձ առաջին հերթին համարում եմ երգչուհի, հետո նոր միայն դերասանուհի, քանի որ 1998 թ-ից սկսած ես երգում եմ, ունեմ տեսահոլովակներ և համերգային ծրագրերով հանդես եմ եկել Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև մասնակցել եմ Ռուսատանի, Եգիպտոսի տարբեր քաղաքներում անցկացված միջոցառումներին: Իսկ սերիալում 3 տարի է, ինչ նկարահանվում եմ: Ասեմ նաև, որ այս տարի ընդունվել և սովորում եմ Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի դերասանական արվեստի բաժնում: Նաև երգում եմ տարբեր ակումբներում, մասնակցում եմ տարբեր համերգների, ունեմ նոր երգեր և շարունակում եմ ուրախացնել իմ հանդիսատեսին:

Մանկությունից արդեն իսկ ակնհայտ է դառնում երեխայի լեզուներ սովորելու կարողությունը

Վաշինգտոնի համալսարանի հետազատողները եկել են այն եզրահանգման, որ երեխայի լեզուներ սովորելու կարողությունը երևում է 1 տարեկանից:
Ուսումնասիրության ընթացքում նրանք հետևել են 19 երեխաների: 7 ամսականում երեխաների ուղեղները հետազոտել են և ստուգել գորշ և սպիտակ նյութերի վիճակները: 1 տարեկանում երեխաների հետ թեստեր են անցկացրել: Լավագույն արդյունքները ցույց են տվել այն երեխաները, ում մոտ սպիտակ և գորշ նյութերը ավել են եղել փոքր ուղեղում: Ըստ մասնագետների այս նյութերը կապված են խոսքի գործառույթի հետ:
Հետազոտության մասնագետները դեռ համոզված չեն, թե կարելի է արդյոք նման տվյալներով կանխագուշակել երեխայի օտար լեզուներ սովորելու կարողությունը:

Սեքսից տարեկան 50 հազար մարդ է մահանում

Աշխարհում ամեն տարի սեքսի ժամանակ մահանում է մոտ 50 հազար մարդ։ Այս վիճակագրությունը տվել է ԱՄՆ սրտաբանական ընկերությունը։ Սեքսից մահացածների մեծ մասը, հետազոտությունների համաձայն, ուժեղ սեռի ներկայացուցիչներն են՝ ավելի քան 90%-ը։ Ընդ որում նրանց 75% -ը մահացել է օրինական կնոջը դավաճանելու պահին, հաղորդում է Newsru.ua-ն:
Հիմնականում վայելքի պահին մարդիկ մահանում են սրտային նոպայի, կաթվածի կամ ինֆարկտի պատճառով։ Սիրով զբաղվելու պահին մահվան սպառնալիքը հիմնականում կախվում է պատկառելի տարիքով մարդկանց գլխին։ Չէ՞ որ սեքսը ցանկացած օրգանիզմի համար մեծ լարվածություն է։ Հանդերձյալ աշխարհ գնալու պատճառ կարող են լինել նաեւ առողջության հետ եղած նախնական խնդիրները. բարձր ճնշումը, ճարպակալությունը, ածխաջրածնային նյութափոխանակության խախտումը։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է խուսափել նյարդային լարումներից, կրքերի ու հույզերի չափից ավելի շիկացումից սեռական ակտից անմիջապես առաջ ու դրա ընթացքում, ինչպես նաեւ չչարաշահել ուտելիքն ու ալկոհոլը հանդիպումների ժամանակ, որոնց հաջորդելու է սեքսը։
Հետաքրքիր է, որ սեքսից մահացել են պատմական դեմքեր։ Օրինակ՝ Չինգիզխանը, կայսր Կարլոս Մեծը, փիլիսոփա Իբն Սինան ու Հռոմի պապ Լեւոն VII-ը, նկարիչ Ռաֆայել Սանտին ու արքեպիսկոպոս Փարիզցին։ Վերջինս մահացել է մարմնավաճառի անկողնում։

Ի՞նչ անել գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար

17.1.13

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս դիտվում է գրիպանման հիվանդությունների աճման միտում: Ըստ նույն կազմակերպության հայտարարության` եվրոպական տարածաշրջանում վիրուսաբանական հետազոտություններում արձանագրվում են գրիպի վիրուսի ինչպես Ա, այնպես էլ Բ տեսակները:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվության մակարդակը միանման չէ: Հիվանդության լայն տարածվածություն նկատվում է տարածաշրջանի արևմտյան և հյուսիսային հատվածներում: Արևելյան հատվածում գրիպի հիվանդացության ակտիվություն չկա:
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում գրիպի ակտիվությունն աստիճանաբար աճում է: Գրիպի Ա տեսակի Ա(H1N1)պնդ09, Ա(H3N2) ենթատեսակները և Բ տեսակը շարունակում են զուգահեռաբար շրջանառվել, սակայն ներկայումս առավել շատ արձանագրվում է Ա տեսակի Ա(H1N1)պնդ09 ենթատեսակը:
Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ:
Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում սուր շնչառական վիրուսային հիվանդությունների և գրիպի իրավիճակին, ապա այնտեղ ընթանում է գրիպի սեզոնային բռնկում, հիմնական շրջանառող շտամը վիրուսի Ա (H3N2) տեսակն է:
Հայաստանի Հանրապետությունում, դեկտեմբերի 24-ից առ այսօր գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ: Ինչպես 2012-2013 թվականների, այնպես էլ 2011-2012 թվականների միևնույն ժամանակահատվածում նշված հիվանդություններով հիվանդացության մակարդակի աճ չի արձանագրվել:
Հանրապետությունում գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված վիրուսաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ հանրապետությունում շրջանառվում է գրիպի վիրուսի Ա տեսակը:
Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է`
- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Սեքսուալությունը` ըստ արյան խմբի

14.1.13

Մասնագետները վստահ են'կախված արյան խմբից, մարդիկ սեքսուալ իմաստով ունենում են բազմաթիվ նմանություններ: LN-ը կփորձի օգնել ձեզ կողմնորոշվել նաեւ այդ հարցում:
Եվ այսպես, արյան առաջին խումբ ունեցող կանայք չափազանց խանդոտ են, էգոիստ ու սեփականատեր: Փոխարենը նրանք հիանալի սիրուհիներ են, չեն վախենում ստեղծագործական տարր մտցնել ննջասենյակ: Ունակ են ոչ միայն տղամարդկանց անկողին քարշ տալու, այլև ստիպելու, որ ամուսնանան իրենց հետ: Հավատարիմ են լինում միայն այն դեպքում, եթե անկեղծորեն սիրում են:
Արյան առաջին խումբ ունեցող տղամարդկանց համար բնորոշիչ են գրեթե նույն հատկությունները, ինչ կանանց: Նրանք կարող են լինել կոպիտ սեքսի կողմնակիցներ: Հաճախ գիտակցաբար նետվում են սիրային եռանկյունիների, արկածների ու խնդիրների մեջ: Սիրում են արժանանալ կնոջը, և որքան ավելի դժվարհասանելի լինի նա, այնքան ավելի դուր կգա այսպիսի տղամարդկանց:
Արյան երկրորդ խումբ ունեցող կանայք մանկուց աչքի են ընկնում ճիշտ կենցաղավարությամբ ու մաքրասիրությամբ: Մեծանալով նրանք չեն փոխվում, շարունակում են ձգտել ամեն ինչում առաջինը լինել: Սեքսով զբաղվում են միայն լույսն անջատված ժամանակ և միայն դասական դիրքերով: Նրանք հաճախ կարող են ընդհանրապես սեքսի կարիք չունենալ, փոխարենը իմաստուն են ու հավատարիմ:
Արյան երկրորդ խումբ ունեցող տղամարդիկ ռոմանտիկներ են, կրքոտ ու հոգատար: Այսպիսի տղամարդկանց մասին գրեթե յուրաքանչյուր կին երազում է: Սիրում են իրենցից տարիքով մեծ կանանց, կարդացած են ու գիտեն' ինչպես վարվել կնոջ հետ: Անկողնում նրանք առավել հաճախ ենթարկվում են ընկերուհու կամքին:
Արյան երրորդ խումբ ունեցող կանայք սեքսի իսկական աստվածուհիներ են: Նրանք կարող են տղամարդու հետ առանձնանալ անմիջապես առաջին հանդիպումից հետո, բայց երբեք որևէ մեկը չի կարող նրանց թեթևամիտ անվանել: Նրանք սովորաբար շրջապատված են լինում հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներով: Սիրում են սիրով զբաղվել, սովորել նորը, ինչպես զուգընկերոջից, այնպես էլ կարդալով համապատասխան գրականություն:
Արյան երրորդ խումբ ունեցող տղամարդկանց, ինչպես էր նաև կանանց դեպքում, գրեթե հնարավոր չէ մերժել: Նրանք միշտ հասնում են իրենց նպատակին, լավ սիրեկաններ են ու գիտեն կանանց ու կյանքի գինը:
Արյան չորորդ խումբ ունեցող կանայք կարող են օրեր շարունակ սիրով զբաղվել: Սա կատակ չէ: Նրանք իրոք սիրում են դա: Միակ խնդիրն այն է, որ այս արյան խմբով կանայք հաճախ շատ ինքնաքննադատ են ու կարող են անկողնում ցանկացած անհաջողության վերագրել իրենց, եթե անգամ մեղավորը տղամարդն է եղել: Հաջողված ընտանեկան կյանք ունենալու դեպքում այս կանայք պահպանում են հավատարմությունը:
Արյան չորորդ խումբ ունեցող տղամարդիկ մաքսիմալիստ են ամեն ինչում: Նրանք պետք է ունենան ամենաթանկ ավտոմեքենա, ամենահարկի աշխատանք և ամենագեղեցիկ կին: Կարող են սիրով զբաղվել ինչպես մեքենայում, այնպես էլ աշխատավայրում: Միակ պայմանը ընկերուհու արտաքին տեսքն ու սեքսուալությունն են:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.