Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Միջազգային. Show all posts
Showing posts with label Միջազգային. Show all posts

Գվատեմալայում սկսել են տոնել «աշխարհի վերջ»-ը

20.12.12

Գվատեմալայում սկսել են նախապատրաստվել դեկտեմբերի 21-ին, որը, ըստ մայաների օրացույցի, համարվում է «աշխարհի վերջին»-ի օրը, հայտնում է Голос России ռադիոկայանը։
Ավելի քան 20 սրբատեղիներում «մայաների առաջնորդները», համընդհանուր մեդիտացիայի միջոցով կոչ կանեն ազգերին, հասարակություններին ու ընտանիքներին միավորվել' խաղաղություն ստանալու և մարդկության գիտակցությունը փոխելու համար։ Ըստ նրանց, սա միակ տարբերակն է՝ երկիր մոլորակը պաշտպանելու համար։
Մայաները դեկտեմբերի 21-ը համարել են Արեգակի հինգերորդ դարաշրջանի ավարտը։
Այդ օրը Գվատեմալա կայցելի ավելի քան 200 000 զբոսաշրջիկ:

Հնդիկ ուսանողուհուն ավտոբուսում խմբակային բռնաբարողներին պահանջում են մահվան դատապարտել

19.12.12

Հնդկաստանի ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաններ կիրառել Դելիի նախարարների ղեկավարի նստավայրի մոտ վրդովված ցուցարարներին ցրելու համար. տեղեկացնում է BBC-ն: Ցուցարարները պահանջում են մահվան դատապարտել ավտոբուսում 23-ամյա ուսանողուհուն խմբակային բռնաբարած հանցագործներին:
Դեպքը տեղի էր ունեցել անցյալ կիրակի օրը Դելիի ավտոբուսներից մեկում:
Բռնաբարված աղջիկը կրիտիկական դրության մեջ գտնվում է հիվանդանոցում:
Հնդկաստանի կառավարությունը միջադեպից հետո հայտարարել է բռնաբարության համար սահմանված պատիժների խստացման մասին, ինչպես նաև հրամայել է ոստիկանությանը ուժեղացնել այն ավտոբուսների նկատմամբ հսկողությունը, որոնցով հիմնականում գիշերային ժամերին երթևեկում են կանայք:
Ուսանողուհու վրա հարձակվել էին, երբ նա իր ընկերոջ հետ վերադառնում էր կինոթատրոնից: Հարձակումից հետո երկուսին էլ ծեծել էին, մերկացրել և դուրս նետել ավտոբուսից:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել են 4 ենթադրյալ բռնաբարողները, ևս 2-ի նկատմամբ հետախուզություն է սահմանվել:

Քրիսթեն Սթյուարտը խոսում է իր դավաճանության մասին

Վամպիրական սագայի աստղ Քրիսթեն Սթյուրատը չի մոռանում ռեժիսոր Ռուփերթ Սանդեսի հետ Ռոբերտ Պատինսոնին դավաճանելու մասին։ Ավելի ճիշտ՝ լրագրողների հարցաքննությունները թույլ չեն տալիս։ Վերջերս տված հարցազրույցում Բելայի դերակատարը հերթական անգամ սպիտված էր պատասխանել արդեն ձանձրալի դարձած հարցին։
«Պետք է սեփական վախերի հետ ապրել կարողանալ։ Եթե ազնիվ մարդ ես, կընդունես սխալներդ», - նշել է դերասանուհին։
Ըստ Purepeople -ի, մի քանի ամիս անց Սթյուարտն իր դավաճանությունն ընդունելու մասին խոսում է հանգիստ, նույնիսկ՝ փիլիսոփայորեն։ Սակայն աղմուկի հաջորդ օրը նրա հույզերը բոլորովին այլ էին. «Ես փակվել էի հյուրանոցի համարում։ Ցանկանում էի թաքնվել, կատարվածին դեմ առ դեմ կանգնելու փոխարեն։ Սակայն հասկացա, որ չեմ կարող ինքս ինձ անկյուն քշել»։

Պարզվել է Ռամզես III մահվան պատճառը

British Medical Journal ամսագրում տպագրված հոդվածում, եգիպտագետները՝ կենսաբանների, Գերմանիայի, Եգիպտոսի եւ Իտալիայի ճառագայթաբանության մասնագետների հետ բացահայտել են Ռամսես III մահվան պատճառը: Բացի այդ, նրանք կարողացել են ճանաչել նրա որդու՝ ենթադրյալ մարդասպանի մարմինը: Փարավոնին սպանել են դավադրաբար:
«Մենք գիտեինք, որ Ռամսես III մահացել է մ.թ.ա. 1156 թվականին՝ 65 տարեկանում, բայց նրա մահվան պատճառն դեռևս անհայտ է: Այժմ համակարգչային տոմոգրաֆիայի շնորհիվ մենք կարողացել ենք ուսումնասիրել մումիայի պարանոցի վրա եղած մահացու վերքը: Ըստ փորձագետների, վնասվածքը հասցվել է շատ սուր դանակով:

Այսօր մեծ էկրան կբարձրանա բեն Լադենի մասին պատմող ֆիլմը

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի վերացման մասին պատմող ֆիլմը այսօր ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա: Ֆիլմը վերնագրված է Zero Dark Thirty' «թիրախ համար մեկ» անվամբ: Այս ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Բոուլն է:
Այդ մարտաֆիլմը նկարագրում է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքները: Գլխավոր դերասանուհին Ջեսիկա Չեսթեյն է, ով մարմնավորել է ԿՀՎ-ի իրական աշխատակցուհուն: Zero Dark Thirty ֆիլմը, դեռ մեծ էկրան չբարձրացած, հայտնվել է «Ոսկե գլոբուսի» անվանակարգում:
Ֆիլմի բյուջեն կազմել է ավելի քան 40 մլն դոլար: Այն կցուցադրվի ընդամենը մի քանի կինոթատրոններում:

Իռլանդիան օրինականացնում է աբորտը

Իռլանդիան պատրաստ է օրինականացնել հղիության արհեստական ընդհատումները՝ աբորտները, եթե հղիությունը ցանկացած տիպի սպառնալիք է պարունակում մոր կյանքի համար. գրում է Russia Today-ը:
Նման որոշում է կայացվել հնդկուհի Սավիթա Խալափավանարի մահվանից հետո երկրում ծայր առած զանգվածային բողոքի ցույցերի ներքո:
Իռլանդիայի իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ հասարակական կարծիքի ճնշման տակ: Ողբերգական դեպքը, որը բողոքի ցույցեր էր առաջ բերել Իռլանդիայում, Անգլիայում, Հնդկաստանում, տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ, երբ 17 շաբաթական հղիություն տանող հնդկուհին դիմել էր բժշկի՝ գանգատվելով առողջական վիճակից: Բժիշկներն ախտորոշել էին պտղի անկենսունակություն, սակայն հրաժարվել էին ընդհատել հղիությունը, քանի որ Իռլանդիան կաթոլիկ երկիր է, և քանի դեռ պտղի սիրտը բաբախում է, աբորտ անելն արգելված է: Կնոջ մոտ արյան վարակում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել էին թե՛ մայրը, թե՛ չծնված երեխան:
Դեպքին միջամտել էր նաև հնդկական կառավարությունը:
Իռլանդիայում 1861 թվականից գործում է աբորտն արգելող օրենք, որը 1992թ. իշխանությունների կողմից մեղմացվել էր ևս մեկ ողբերգական միջադեպի ֆոնի վրա, երբ բռնաբարության հտևանքով հղիացած աղջիկն ինքնասպան էր եղել՝ չկարողանալով օրինական ճանապարհով ընդհատել իր հղիությունը:
Օրենքում փփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ հղիությունը թույլատրվում է ընդհատել այդ դեպքում, երբ պտուղը վտանգ է պարունակում մոր կյանքի համար, այդ թվում՝ և ինքնասպանության վտանգ: Սակայն այդ որոշման սահմանների և ձևակերպումների «լղոզված» լինելու պատճառով բժիշկները չեն դիմում ռիսկի՝ հրաժարվելով աբորտներ կատարելուց:
Հարցի կապակցությամբ Իռլանդիայի առողջապահության նախարարը նշել է, որ նախարարների խորհուրդը կքննարկի այդ հարցի շուրջ բոլոր վիճելի կողմերը:

Իրաքի նախագահը հոսպիտալացվել է

18.12.12

Դեկտեմբերի 17–ի գիշերը Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին տեղափոխվել է Բաղդադի հիվանդանոցներից մեկը՝ «առողջության կտրուկ վատթարացման» պատճառով։
Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին: Նախագահը դեռևս 2008թ–ին սրտի վիրահատության է ենթարկվել:
Ազգությամբ քուրդ Թալաբանին Իրաքի նախագահ է դարձել 2003թ-ին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից մի քանի տարի անց:

Կուբայի Գուանտանամո նահանգում 12-մատնանի մարդ է ապրում

Կուբայի Գուանտանամո նահանգում 12-մատնանի մարդ է ապրում' Էրնանդես Գարիդոն: Նրա բոլոր վերջույթներին 6-ական մատ կա. տեղեկացնում է Associated Press-ը:
Գարիդոն հպարտ է իր եզակիությամբ եւ իր լրացուցիչ մատները համարում է օրհնություն. դրանք նրան օգնում ենք արագ ծառ բարձրանալ ու կոկոս քաղել: Բացի դրանից' դրանց շնորհիվ նա մեծ համբավ ունի զբոսաշրջիկների շրջանում, որոնց հետ լուսանկարվում է փողով: Մի անգամ մեկ լուսանկարի համար 10 դոլար է ստացել: Եթե հաշվի առնենք, որ երկրում միջին աշխատավարձը 20 դոլար է, դա անհավատալի հաջողություն է:
Պոլիդակտիլիան բավականին տարածված է, սակայն նման կատարյալ ձեւով հազվադեպ է հանդիպում. Էրնանդեսի ձեռքերին նայելով' դժվար է միանգամից նկատել տարօրինակությունը' այնքան ներդաշնակ են լրացուցիչ մատները մյուսներին:

Դատավորը կորցրել է աշխատանքը գործընկերուհուն իր սեռական օրգանները ցուցադրելու համար

Ամերիկացի դատավոր Ուլյամ Սինգլեթերին, ով հիմնականում զբաղվում էր Ֆիլադելֆիայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, զրկվել է աշխատանքից աշխատանքի վայրում գործընկերոջը սեռական օրգանները ցուցադրելու համար: Ինչպես գրում է Huffington Post-ը, դատավորը բջջային հեռախոսի օգնությամբ լուսանկարել է իր սեռական օրգանները, ապա ցուցադրել իր հետ աշխատող կնոջը: Կնոջը կարծես լուսանկարը դուր չէր եկել, և նա դիմել էր դատարան:
«Դա պատահական սխալմունք էր: Իմ պաշտպանյալը և այդ կինը միմյանց ցույց էին տալիս իրենց հեռախոսի լուսանկարները: Նա ուղղակի անհաջող փոխել էր էջը»,-հավաստիացնում է դատավորի փաստաբան Ջոն Սամերսը: Սակայն տուժածը պնդում է, որ Սինգլեթերին մտածված է իրեն ցույց տվել լուսանկարը, ընդ որում, հարցրել է, թե դուր է գալիս վերջինիս, թե՝ ոչ: Մինչ դատական գործընթացի ավարտը դատավորն ազատվել է աշխատանքից և պատրաստվում է տեղափոխվել Ֆիլադելֆիայից կնոջ և երեխաների հետ միասին:

Ուգո Չավեսը վերադառնում է իր աշխատանքին

17.12.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայում քաղցկեղի դեմ բուժման նպատակով կատարած վիրահատությւոնից հետո կրկին վերադարձել է իր աշխատանքին. հայտնում է Russia Today-ը: Ինչպես հայտարարել է Վենեսուելայի գիտության և տեխնոլոգիաների նախարարը, շաբաթ օրը նախագահ Չավեսը կապվել է բոլոր նախարարների հետ և նրանց ցուցումներ տվել: Նա նաև հավելել է, որ նախագահի առողջությունը շարունակում է վերականգնվել:
Նախարարի խոսքերով՝ Չավեսը կոչ է արել կառավարության անդամներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել կիրակի օրը երկրում ընթացող նահանգապետերի ընտրություններին:
Չավեսը դեռևս գտնվում է Կուբայում, ուր նրան դեկտեմբերի 11-ին հերթական վիրահատությունն էին կատարել:
Ֆորմալ առումով պետությունն այժմ ղեկավարում է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

Տատյանա Մաքսիմովան հաղթել է «Միսս տուրիզմ - 2012» -ում

Բանգկոկում տեղի ունեցած «Աշխարհի միսս տուրիզմ» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող է դարձել Նովոսիբիրսկի Elite Stars գործակալության մոդել Տատյանա Մաքսիմովան։ «Деловой квартал» կայքը հաղորդում է, որ Հաղորդակցման միջոցների սիբիրյան համալսարանի ուսանողուհի Մաքսիմովան գեղեցկության մրցույթին Ռուսաստանի միակ ներկայացուցիչն է եղել։ Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել է տարբեր երկներից 60 աղջիկ։
23-ամյա Տատյանա Մաքսիմովան նախկինում եւս մասնակցել էր մարցույթների. «Համալսապանների թագուհի», «Ռուսաստանի գեղեցկուհի 2010», «Միսս Ռուսաստան 2007», «Միսս Սիբիր»։ Վերջինում նա հաղթել է։
Մեկ տարի Տատյանան որպես մոդել աշխատել է Թայլանդում, որտեղ «Աշխարհի միսս տուրիզմ» մրցույթի հարցազրույցն անցնելու համար բավարար անգլերերն է սովորել։ Նա Նովոսիբիրսկ կվերադառնա հունվարի 15-ին՝ Miss Snow Universe 2013 մրցույթի ժուրիի պատվավոր անդամ դառնալու համար։

Ամերիկացուն դատում են ավանակին բռնաբարելու համար

16.12.12

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Կարլոս Ռոմերոն հայտնվել է բանտում՝ էշ բռնաբարելու համար, սակայն Ռոմերոն վստահ է, որ նման իրավունք իրեն տալիս է ԱՄՆ Սահմանադրությունը:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, Ռոմերոյին բռնացրել են այն պահին, երբ նա սեքսով էր զբաղվում էշի հետ: Երբ նա նկատել է, որ իրեն հետեւեւմ են, նա հեռացել է կենդանուց, բարձրացրել շալվարն ու հեռացել:
Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Ռոմերոն պատմել է, որ իրեն դուր է գալիս այդ զգացողությունը, երբ էշի կարճ եւ փափուկ մորթին դիպչում է իրեն, հաղորդում է THC-ը:
Սակայն, երբ գործը հասել է դատարան, էշ բռնաբարողը հայտարարել է, որ կենդանու հետ սեքսով զբաղվելու իրավունքը երաշխավորում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը: Նրանում ասվում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել ԱՄՆ քաղաքացու անձնական կյանքին, եթե խոսքը նրա սեռական հարաբերություններին է վերաբերում: Գործի քննությունը շարունակվում է: Եթե դատարանը Ռոմերոյին մեղավոր ճանաչի, նրան կսպառնա մեկ տարվա ազատազրկում:

2012 թվականի մասսայական սպանությունները

2012 թվականի ընթացքում աշխարհի մի շարք պետություններում տարբեր առիթներով գրանցվել են ահաբեկական պատահարներ, որոնք դժվարության էին տրվել որևէ տրամաբանական բացատրության:
Նման դեպքերի գրանցման հիմք են ծառայել խանդը, ատելությունն ու պարզապես խենթությունը:
Դեկտեմբերի 14: ԱՄՆ-ի Քոննեքթիքուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոց, մոր հետ բանավիճելուց հետո, ներխուժել է 20-ամյա Ադամ Լենզան, ով սպանել 26 հոգու, որոնցից 20 հինգից տաս տարեկան երեխաներ. վերջում էլ գործել ինքնասպանություն:
Նոյեմբերի 7: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում դեղագործական ընկերության 30-ամյա երիտասարդ իրավաբան աշխատակից Դմիտրի Վինոգրադովն այն բանից հետո, երբ իր գործընկեր կանանցից մեկը հրաժարվել էր իր հետ հանդիպել, գրասենյակ էր մտել զենքով ու կրակ բացել ներկաների ուղղությամբ: Արդյունքում տեղում մահացել էին 5, իսկ ևս մեկը ստացած վնասվածքներից' հիվանդանոցում:
Հուլիսի 20: ԱՄՆ-ի փոքրիկ Աուրորա քաղաքի կինոթատրոնում զինված 24-ամյա Ջեյմս Հոլմսը «Բեթմեն. Սև ասպետը» ֆիլմի քաղաքային պրեմիերայի ժամանակ ներխուժել էր սրահ և գնդակահարել 12 հոգու: Կրակի արդյունքում վիրավորվել էին ևս 59 հոգի:
Ապրիլի 20: Մեքսիկական Չիուաուա քաղաքի հյուսիսում զինյալ խմբավորումները ներխուժել են բար և տեղում գնդակահարել 13 հոգու ևս չորս ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 2: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օքլանդ քաղաքի քրիստոնեական «Օյկոս» համալսարանում հարավկորեացի 43-ամյա ուսանող Վան Գոհը այն բանից հետո, երբ չէր կարողացել գտնել կրթօջախի ադմինիստրացիայի աշխատակցին իր մոտ գտնվող զենքով սպանել էր 7 հոգու ևս երեքը ստացել էին մարմնական վանսվածքներ:
Մարտի 19: Ֆրանսիական Թուլուզ քաղաքում անհայտ անձը հրեական կրթական կենտրոնում կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, որի հետևաքնով մահացել էին 4 հոգի, որոնցից երեքը' երեխաներ:
Հունվարի 23: Գվատեմալայի Վիլյա Նուևա քաղաքի դիկոտեկներից մեկում տեղի էր ունեցել փոխհրաձգություն: Անհայտ զինյալ խմբավորման ներկայացուցիչները մտել էին դիկոտել և պատանդ վերցրել այցելուներին: Ոստիկանության ժամանումից հետոս սկսված փոխհրաձգության հետևանքով մահացել էին 3 հոգի:
Հ.Գ. բազմաթիվ երկրներում տեղի ունեցած ահաբեկչություններն ու պատերազմական գործողությունների հետևանքով գրանցված զոհերը ցուցակում չեն ներառվել։

Խարկովում հայտնաբերվել են գլխատված դատավորի և նրա ընտանիքի անդամների դիերը

Խարկովում սպանվել են Ֆրանսիական շրջանի դատավորը և նրա ընտանիքի անդամները։
Իրավապահներին մոտ կանգնած աղբյուրները Интерфакс-Украина գործակալությանը հայտնել են, որ շաբաթ օրը հայտնաբերվել են դատավորի, նրա կնոջ, որդու և քաղաքացիական կնոջ գլխատված մարմինները' իրենց բնակարանում։
Մարզային դատախազության մամլո ծառայությունը հաստատել է տեղեկությունը և խոստացել առաջիկայում մանրամասն տեղեկություններ հաղորդել:

Չինացին իր 100-ամյա մորը պահել է խոզանոցում

14.12.12

Չինացի ագարակատեր Չեն Շու Տյանը սուր քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ տեղի հեռուստատեսությունը ներկայացրել, թե ինչպես է նրա 100-ամյա մայրը երկու տարի ապրել խոզանոցում' հաղորդում է The Daily Telegraph-ը:
Չենը հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր մայրն անձամբ է որոշել կենցաղը կիսել կենդանիների հետ:
«Նա է ցանկացել մնալ խոզանոցում, քանի որ, նրա կարծիքով, այդպես ավելի հարմարավետ է եղել»,-ասել է Չենը:
Միևնույն ժամանակ քննադատությունից վրդովված տղամարդը, փորձելով պաշտպանել իրեն, ասել է, որ 6 սենյականոց տանն ուղղակի տեղ չի եղել իր մոր համար:
Չինաստանում այժմ բնակվում է 60 տարեկանից մեծ շուրջ 185 միլիոն քաղաքացի: Ակնկալվում է, որ մինչև 2053թ. այդ թիվը կհասնի 490 միլիոնի:

Շունն արդեն 6 տարի է, ինչ ապրում է տիրոջ գերեզմանի վրա

11.12.12

Արգենտինացի Միգել Գուզմանը՝ Կապիտան մականունով գերմանական հովվաշան տերը, մահացել է 2006թվականին: Նրա մահից անմիջապես հետո շունը փախել է տանից և գնացել գերեզմաններ: Եվ ահա, արդեն վեց տարի է, ինչ նա հրաժարվում է լքել տիրոջ գերեզմանը: Շան հավատարմության այս բացառիկ դեպքի մասին հայտնում են արգենտինական լրատվամիջոցները: Միգել Գուզմանը շանը գնել է իր որդու՝ Դամիանի համար, բայց շունն ավելի շուտ հենց Միգելին է որպես իր տեր ճանաչում: Կապիտանի հայտնվելուց մեկ տարի անց Միգելը մահանում է, իսկ երբ նրա ընտանիքը
վերադառնում է թաղումից, շանը տանը չի հայտնաբերում: Միգելի ընտանիքը շան կորստից հետո միայն մեկ շաբաթ անց, երբ այցելել է հարազատի շիրիմին, Կապիտանին հայտնաբերել է իր տիրոջ գերեզմանին նստած: Նրանց խոսքերով՝ շունը ողբագին կլանչում էր, կարելի է ասել՝ նույնիսկ լալիս էր, իսկ նրա աչքերից երևում էր, որ նա ամբողջովին սպանված է ցավի մեջ: Այդ օրից ի վեր նա գրեթե ոչ մի տեղ չի հեռանում տիրոջ գերեզմանի մոտից, շատ հազվադեպ՝ պարզապես ոտքերը ձգելու համար:
-Մենք նրան երբեք գերեզմաններ չենք տարել, - զարմացել է Միգելի այրին, - ամենևին չեմ հասկանում, թե շունն ինչպես է գտել դեպի գերեզմաններ տանող ճանապարհը: Այն բանից հետո, երբ մենք գտանք շանը, նա մեզ հետ տուն եկավ, բայց շուտով հետ շրջվեց և նորից դեպի գերեզմանը վազեց: Այնպիսի տարօրինակ զգացողություն էր, որ շունը չէր ցանկանում տիրոջը գիշերը միայնակ թողնել...
Գերեզմանապահ Հեկտոր Բասսեգայի խոսքերով՝ շունը ցերեկները հիմնականում լինում է գերեզմանի վրա նստած, երբեմն շրջում է տարածքում, բայց միշտ քնելու է գնում տիրոջ գերեզմանի վրա: Նրան գերեզմանատան աշխատակիցներն են կերակրում:
- Ես մի քանի անգամ փորձել եմ նրան ինձ հետ տուն տանել, - ասել է Միգելի որդին՝ Դամիանը, - բայց նա միշտ հետ է վազել դեպի հայրիկի գերեզմանը: Ես կարծում եմ, որ նա այնքան հավատարիմ է, որ հենց այնտեղ էլ կմնա և կպահպանի հայրիկի գերեզմանը մինչև իր կյանքի վերջը:

Անսովոր օրենքներ սեքսի հետ կապված աշխարհում

1.12.12

1. Ամերիկյան Քոնեքթիքուտ նահանգում չի կարելի սեքսով զբաղվել ցերեկային լույսի ներքո, իսկ Դելավերում, հակառակը` մթության մեջ:
2. Մեծ Բրիտանիայում անծանոթ կնոջը սեքսով զբաղվելու առաջարկություն անողին սպառնում է 180 հազար եվրո տուգանք, կամ էլ 3 ամսվա ազատազրկում: 
3. Կաթոլիկ Իռլանդիայում մինչև 1993 թիվն արգելված էր պահպանակների ներկրումը: Այդ երկրի իշխանությունների կարծիքով, սեքսը բացառապես սերունդը շարունակելու համար է: Մինչ օրս էլ հակաբեղմնավորիչներն այստեղ շատ թանկ են:
4. Օրեգոն նահանգում խիստ պատժվում է սեռական ակտի ժամանակ հայհոյելը: Եթե նույնիսկ հայհոյանքները ձեզ ու ձեր զուգընկերոջը գրգռում են, ավելի լավ է լռեք, որ հարևանները չլսեն:
5. Այս նահանգի բնակիչները զրկված են ևս մեկ հաճույքից: Նույնիսկ սեփական տանը նրանք չեն կարող մերկ ման գալ, որպեսզի լուսանկարներից ու դիմանկարներից իրենց նայող հանգուցյալների հոգիներին չվիրավորեն:
6. Ոչ մի տղամարդ իրավունք չունի Մինեսոտայի կանանց հետ անկողին մտնել, եթե սխտորով, սոխով ու ձկան հոտով է բուրում: Դա արգելված է օրենսդրորեն: 
7. Նեբրասկայում տղամարդկանց արգելված է կեղտոտ սպիտակեղենով սիրով զբաղվելը: Ոչ մի “հոտավետ” գուլպա ու ոչ թարմ վարտիք: Եթե ամուսինը չի կատարում այդ պահանջները, ապա նրան նույնիսկ կարելի է դատի տալ:
8. Յուտա նահանգում արգելված է անգիտակից վիճակում գտնվող մարդու հետ սեքսուալ շփումը, հատկապես, եթե նրան պետք է վերակենդանացնեն կամ էլ վիրահատեն:
9. Կալիֆորնիայում կատուն շան հետ հատուկ թույլտվություն ստանալուց հետո միայն կարող են զբաղվել սիրով: Բնականաբար, փաստաթուղթը ձևակերպում են նրանց տերերը:
10. Տեխասում գործող օրենքի համաձայն, խոզերին արգելված է օդանավակայանի տարածքում սիրային հաճույքներին տրվելը:
11. Ալյասկայի օրենքը արգելում է եղջերուին սեքսով զբաղվել քաղաքի փողոցներում:
12. ԱՄՆ-ի ամբողջ տարածքում արգելվում է սեքսով զբաղվել դիակի հետ:
13. Նյու Մեքսիկոյում արգելվում է սեքսով զբաղվել լանչի ժամանակ սեփական մեքենայի մեջ, բացառությամբ, եթե մեքենան վարագույր ունի:
14. Հոնկոնգում դավաճանված կինը իրավունք ունի սպանել իր ամուսնուն, բայց դա պետք է անի ձեռնոցներով: Իսկ ամուսնու սիրուհուն սպանելիս ոչ մի սահմանափակում չկա:
15. Կոլումբիայում աղջկա մայրը պետք է ներկա լինի ամուսնական առաջին գիշերը եւ տեսնի, թե ինչպես է իր դուստրը սեքսով զբաղվում ամուսնու հետ:
16. Նյուքասլում խստիվ ավելի կոնկրետ օրենքով արգելվում է սեքսով զբաղվել սառնարանների մեջ:
17. Լիբանանում տղամարդկանց թույլատրվում է ինտիմ հարաբերություններ ունենալ միայն էգ կենդանիների հետ, եթե կենդանին որձ է, ապա սահմանվում է մահացու պատիժ:
18. Նեվադայում սեքսն առանց պահպանակի օրենքի խախտում է:
19. Եթե Շվեդիայում Ձեզ մոտ գտնեն մերկ կնոջ նկար, ապա անմիջապես կմեկուսացնեն մոտակա բաժանմունքում, բայց եթե այդ կնոջ նկարը մասնատված լինի և նրա մարմնի մասերն առանձին-առանձին լինեն, ապա Ձեզ ոչինչ էլ չի սպառնում:
20. Հավայան կղզիներում անչափահաս աղջկա հետ ունեցած սեռական հարաբերության արդյունք կարող է լինել 3 տարի ուղղիչ-աշխատանքային գաղութը, բայց ոչ թե տղայի համար, այլ աղջկա ծնողների:
21. Բահրեյնում տղամարդ գինեկոլոգը կարող է նայել կնոջ սեռական օրգաններին միայն հայելու միջոցով:
22. Վաշինգտոնում օրենքը արգելում է կույսի հետ սեքսով զբաղվել
23. Լիվերպուլում օրենքով թույլ է տրվում, որ վաճառողուհիները լինեն մերկ:

Սեքս-ստրկատերը Չինաստանում մահապատժի կենթարկվի

30.11.12

Չինաստանում տղամարդը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ սեքս-ստրկուհիներ է պահել: Չինաստանի Հենան նահանգում տղամարդը նկուղում 6 կին է պահել որպես սեքս-ստրկուհի:
Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լի Հաոն իր բնակարանի տակ նկուղ է փորել, բունկեր սարքել, որտեղ հրավիրել է կանանց ու զրկել ազատությունից: Որոշ գերուհիներ այդ բունկերում անցկացրել են շուրջ երկու տարի։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Դատարանում պարզվել է, որ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է իր գերիներին, ստիպելով նրանց սեքսով զբաղվել այլ տղամարդկանց հետ, իսկ անպարկեշտ լուսանկարները տեղադրել է համացանցում:
Սեքս-ստրկատերը կալանավորվել է այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել բունկերից և ամեն ինչ պատմել ոստիկանությունում:

Աշխարհի ամենամեծ կուրծքը

Աշխարհի ամենամեծ բնական կուրծքը պաշտոնապես պատկանում է 52-ամյա բրիտանուհուն` Աննա Խոկինս-Թերներին, որի կրծկալի չափը հասնում է 102ZZZ-ի: Աղջկա կուրծքը սկսել է աճել 9 տարեկանից և Աննան շուտ հասկացել է, որ տարբերվում է հասակակիցներից և աշխարհին ցույց տալու բան ունի: 1999 թվականին նրա ամեն կուրծքը արդեն կշռում էր 12 կգ: Այժմ նրա կրծքերի ընդհանուր քաշը կազմում է 50 կգ, իսկ ընդհանուր մակերեսը` 259 սմ: Աննան ասում է, որ մինչև հիմա փնտրում է այնպիսի տղամարդու, որը կհետաքրքրվեր նրանով, սակայն մեծամասնությունը նույնիսկ ի վիճակի չի լինում նրա հետ խոսել, երբ տեսնում են այդպիսի անսովոր տեսարան:
Շատերը Աննային հարցնում են, թե նա ինչու չի փոքրացնում իր կուրծքը, ինչին նա պատասխանում է. «Դուք խելագարվե՞լ եք: Ես սիրում եմ իմ կուրծքը և նա ինձ օգնեց իմ կյանքը դարձնել հիանալի: Ինձ տարբեր հեռուստաընկերություններից առաջարկներ էին գալիս, որոնք պատրաստ էին հեռարձակել այդ վիրահատությունը, սակայն ես մերժեցի:
Իսկ աշխարհի ամենամեծ կուրծքը, որը դարձել է այնպիսին վիրահատությունների արդյունքում, պատկանում է պոռնոաստղ Չելսի Չարմսին, որը կրում է 164XXX համարի կրծկալ:

«Չեմ կարծում, թե Սիրիան կհամարձակվի հարձակվել Թուրքիայի վրա». Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կանադական The Star թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի խնդրին.
«Ես չեմ կարծում, թե Սիրիան կհամարձակվի ուղղակիորեն հարձակվել Թուրքիայի վրա: Նրանք չեն համարձակվի դա անել: Թուրքիան մտադիր չէ մուտք գործել Սիրիա, բայց եթե վնաս պատճառվի մեր շահերին, ապա մենք կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ: Դա կարող է վատ ավարտվել: Մենք մտածել և մշակել ենք բոլոր սցենարներն ու հնարավոր պլանները»:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.