Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Պատահարներ. Show all posts
Showing posts with label Պատահարներ. Show all posts

14-ամյա աղջնակին բռնաբարած գյուղապետին տեղափոխել են արվամոլների խուց

13.3.13

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2012 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին: Համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) գյուղապետը հանձնարարել էր հետեւել իրեն: Ուսուցիչն այդ քայլին դիմել էր մի քանի անգամ, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որ աղջկա համադասարանցիները սկսեն կասկածել, հետեւել ու «բռնացնել» ուսուցչին անչափահաս աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների ժամանակ:
Ազատ Ղուկասյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:
Հարթաշենի գյուղապետին տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Ժամանակին» հայտնի դարձավ, Ազատ Ղուկասյանն իր պատիժը ստիպված է կրել արվամոլների հետ միեւնույն պատժախցում: Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում գործող քրեական օրենքների համաձայն՝ սովորաբար հենց այսպես են վարվում բոլոր այն դատապարտյալների հետ, որոնք դատապարտվում են բռնաբարության համար: Այս դեպքը փաստորեն եւս բացառություն չէր, ավելին՝ Հարթաշենի գյուղապետն անառակաբարո գործողություններ էր իրականացրել անչափահաս աղջնակի նկատմամբ»,- գրում է «Ժամանակը»։

Հարավ-Արեւմտյան թաղամասում շենքի բակում հարեւանները 15-ամյա աղջկա դի են հայտնաբերել

28.2.13

Հարավ-Արեւմտյան Ա 1 թաղամասի Անդրանիկի 14 հարկանի 48 շենքի բակում այսօր փետրվարի 28-ին անցորդները հայտնաբերել են 15-ամյա Ս. Վ.-ի դին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մալաթիայի բաժնից:
Նախնական տեղեկություններով` կատարվածն ինքնասպանություն է: Հանգամանքները պարզվում են:

Սպանված լրագրողի երեխաների ճակատագիրն անհայտ է

14.1.13

Սպանված լրագրող Իրինա Կաբանովայի երեխաները շարունակում են մնալ մանկական հիվանդանոցում: Սակայն հայտնի է, որ առաջիկայում մեծ որդուն կխնամակալի երեխայի հարազատ հայրը: Մնացած փոքրիկների հարցը չլուծված է:
Երեխաների իրավապաշտպանը հաղորդել է, որ մեկ-երկու շաբաթվա ընթացքում մեծ երեխային կվերցնի հայրը, ով ապրում է Մոսկվայում: Իսկ մյուս երկու երեխայի հարցով պատասխանատու մարմինները խոստացել են զբաղվել:
Հետաքննությունը պարզ է դարձրել, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն Ալեքսեյ Կաբանովը վիճել է կնոջ հետ: Վեճի ընթացքում նա խեղդել է կնոջը, ապա հարվածել դանակով: Մահացած կնոջ մարմինը նա թաքցրել է լոգասենյակում: Հետո նա կնոջ մարմինը մասնատել է և փաթեթավորել պայուսակի մեջ' դնելով այն պատշգամբում: Միայն հունվարի 6-ին (կամ 7-ին) նա դուրս է բերել մեկ տոպրակը և նետել այն հարևան բակի աղբարկղի կոնտեյների մեջ: Հունվարի 10-ին Կաբանովը հանդիպել է իր ծանոթնորից մեկի հետ, ով եկել էր նրան աջակցելու (քանի որ վստահ էր, որ կինն անհետացել է):
Կաբանովը կնոջից իր մեքենան է խնդրել. նա ծրագրում էր մեքենայով դուրս տանել կնոջ մարմնի մնացած մասերը, բայց չի հասցրել... Հունվարի 11-ի երեկոյան գործակալները հետախուզել են նախ ընտանիքի բնակարանը, ապա մեքենան, որտեղ և հայտնաբերել են սպանված կնոջ մարմնի մնացած հատվածի պայուսակը: Դրանից հետո Կաբանովն այլևս չի հերքել իր մեղքը և ցույց է տվել այն տեղը, որտեղ թաքցրել է կնոջ անձնագիրն ու բջջայինը: Ձերբակալումից և հարցաքննությունից հետո Կաբանովը ցուցմունք է տվել:

Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջն ու դիմել փախուստի

Հունվարի 14-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բագրատունյաց և Եղբայրության փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ ու թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը' դիմել է փախուստի:
Վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

BBC-ի նախկին հաղորդավարը կես դար բռնաբարել է անչափահասների. Սքոթլանդ Յարդ

Բրիտանիայի ոստիկանության զեկույցում հայտնվել է, որ BBC կորպորացիայի նախկին հաղորդավար Ջիմի Սևիլը ավելի քան 200 հանցագործություն է գործել, հայտնում է ИТАР-ТААС-ը: Նա մեղադրվում է մանկապղծության ու այլ խախտումների մեջ:
Սևիլը, աշխատելով BBC-ում , ինչպես նաև «բարեգործական նկատառումներով» 57 բժշկական հաստատություններում, կատարել է ավելի քան 217 քրեորեն պատժելի հանցագործություններ ու մնացել է անպատիժ, ինչն աննախադեպ երևույթ է:
Նա սկսել է «գործունեություն» ծավալել 1955 թ-ից մինչև 2009 թ-ը, այսինքն վերջին մեղագործությունը գործել է մահվանից 2 տարի առաջ` 84 տարեկան հասակում: 
Այս գործով հետաքննությունը սկսվել է 3 ամիս առաջ միայն ու հոկտեմբեր ամսից սկսած, ոստիկանություն են դիմել ավելի քան 450 տուժվածներ:
Վերջերս, ITV հեռուստաալիքը «Ջիմի Սևիլի հակառակ կողմը» վերնագրով վավերագրական ֆիլմ նկարահանեց, որտեղ հաստատվում էր, որ նրա զոհերը եղել են մանկահասակ աղջիկներ ու անգամ տղաներ:
Այս գործով կասկածվում են նաև նրա համագործակիցները` ռոք երաժիշտ Հարի Հիտլերն ու կատակերգու Ֆրեդի Սթարը:

Եղբայրը բռնաբարել է քրոջը

Տասնամյա աղջիկը երեխա է ունեցել. հայրն աղջկա հարազատ եղբայրն է:
Արգենտինայի հյուսիս-արևելքում տասնամյա աղջիկը երեխա է ունեցել: Երեխան ծնվել է հղիության իններորդ ամսում կեսարյան հատման շնորհիվ: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Աղջնակին կնքել են Տատյանա անունով: Երեխայի քաշը 2կգ. 420 գրամ է եղել, իսկ հասակը` 45 սմ: Բժիշկների հավաստմամբ թե' մոր, թե' աղջնակի վիճակը կայուն է եղել: Իրականացված հետաքննությունը պարզել է, որ աղջկան բռնաբարել է 16-ամյա եղբայրը: Վերջինս կալանավորված է:
Նշենք, որ ամենաերիտասարդ ծննդկանի համաշխարհային ռեկորդը սահմանվել է 1939 թվականին: Ռեկորդակիրը Լինա Մեդինան է Պերուից, ով ծնել է 5 տարեկանում:

20–ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել

23.12.12

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15։30-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 20 տարեկան քաղաքացին Երևանի Սարալանջի պողոտայում' «Արագիլ» ռեստորանի մոտակայքում, փորձում է ինքնասպան լինել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ քաղաքացին ցած է նետվել և մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:

Բռնաբարել, սպանել ու թաքցրել է 9-ամյա աղջկան

21.12.12

9-ամյա Աննա Պրեկոպենկոյին բռնաբարած ու սպանած հայազգի Վլադիմիր Համբարձումովի դեմ ուղղված քրեկան գործի հետաքննությունն ավարտվել է: Համբարձումովը Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում այս տարվա ամռանը' փողոցում հանդիպել է փոքրիկ Աննային, նրան աշխատանք առաջարկել կեսմետիկական ընկերությունում: Երեխային հասցրել է անտառ, որտեղ բռնաբարել, սպանել ու թաքցրել է նրա դին:
Նշենք, որ քննության ընթաքում նաև բացահայտվել է, որ մինչ այս դեպքը, նույն' հուլիս ամսի 3-ին, Համբարձումովը նույն քաղաքում մի կնոջ էր բռնաբարել: Բայց պարզվել է, որ սա էլ առաջին անգամը չէր. նմանատիպ «պրակտիկա» նա ունեցել է նաև 2004 թվականին: Խաբեության շնորհիվ ներխուժել է բազմաբնակարան շենքերից մեկն ու բռնաբարել 12-ամյա մի դեռահասի, ում ծնողները տանը չեն եղել: Այս մասին հայտնում է համաշխարհային ճանաչում ունեցող ինֆորմացիոն գործակալություններից մեկը և հավելում. «Քննությամբ հավաքվել է ապացույցների բավարար բազա, ինչի հետ կապված քրեական գործն ուղարկվել է' մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարանին փոխանցելու համար»:

Ադրբեջանցի ուսուցիչը կացնով սպանել է գործընկերոջը

Ադրբեջանի Աղջաբադի շրջանի Բոյաթ գյուղի դպրոցի ուսուցիչ Ալի Իբրահիմովն այսօր առավոտյան կացնահարելով սպանել է իր գործընկերոջը՝ 1949 թ. ծնված Արազօղլու Ալիևին: Այս մասին հաղորդում է APA-ն: Մարդասպանություն կատարողը ձերբակալված է:
Նշվում է, որ Ալիևն ու Իբրահիմովն աշխատել են նույն դպրոցում: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Ալիևն ընկել է սյունից և որոշ ժամանակ անց հիվանդանոցում մահացել: Գրում է «168Ժամ»-ը:

Պերույում 1000 հուգու սպանած մարդասպանը կանգնել է դատարանի առաջ

20.12.12

«Ընկեր Արտեմիո» մականունով Պերուի բնակիչը, որը նաև հանդիսանում է Ֆլորիդա Ֆլորենսի ապստամբների ղեկավարներից մեկը, մեղադրվում է ավելի քան 1000 մարդու սպանության մեջ, հայտնում է Российская Газета-ն:
Ավելի քան 30 տարի, նա ղեկավարել է Պերուի ահաբեկչական խմբավորումներից մեկը ու ավելի քան 500 ահաբեկչություններ է կազմակերպել։
Նա մեղադրվում է մարդասպանության, փողերի լվացման ու ահաբեկչության մեջ ու նրան սպասվում է ցմահ բանտարկություն։
Դատապարտյալի փաստաբանը հայտարարել է, որ «ընկեր Արտեմիոն» իրեն մեղավոր չի ճանաչում:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.