Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Ռուբեն Հայրապետյան. Show all posts
Showing posts with label Ռուբեն Հայրապետյան. Show all posts

Նեմեցի ճչուն ագահության պատճառով մեր հավաքականը զրկվեց հոյակապ խաղացողից

24.1.13

Նեմեցի ճչուն ագահության պատճառով մեր հավաքականը զրկվեց հոյակապ խաղացողից ու ասենք ամենակատաղացնողը էս հարցում՝ էն մելչնիկությունն ա, որ դրսևորվել ա։ Ուրեմն, մենք մի հատ հայրենակից ունենք Ուրուգվայում՝ Մաուրո Գևգեոզյան, ով շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։ ՀՖՖ-ն հրավիրել է նրան մասնակցելու Հայաստան-Լյուքսսեմբուրգ ընկերական խաղին՝ մեր հավաքականի կազմում։ Մաուրոն համաձայնվել էր, միայն թե մեկ նախապայմանով՝ ՀՖՖ-ն պետք է գներ ինքնաթիռի բիզնես կլասսի տոմս, որովհետև Մաուրոն մոտ 20 ժամ պետք է թռներ դեպի նշանակության վայր ու ընդամենը մեկ օր էր ունենալու հանգստանալու համար։
Նեմեց դու Նեմեց, երևում ա մտածել էր, որ էդ մ 2 հազար դոլարը ավել տալուց ինքը կսննկանա ու էկոնոմ դասի տոմս էին ուղղարկել էս տղուն։ Մաուրոն էլ վիրավորվել էր նման վերաբերմունքից ու ճիշտ էլ արել էր, նշելով, որ երևում ա, որ ՀՖՖ-ն էդքան էլ չի գնահատում նրան ու չի ուզում տեսնել հավաքականի կազմում, ուստի նա հրաժարվում է մասնակցել խաղին, իսկ հավաքականին մաղթում է միայն հաղթանակներ։
Տո ասա այ Նեմեց, այ անաստված, մենակ Հարսնաքար սպանդանոցդ մի օրվա մեջ ա քեզ էդքան փող բերում, ո՞նց կարելի ա տենց մանր ու անմակարդակ մարդ լինել էդքան միլլիոնների մեջ...

Նեմեց Ռուբոն էլի «լեզվի վրա» չկարողացավ

16.12.12

Երեկ ՀՀԿ-ն գործադիրի և խորհրդի նիստ էր հրավիրել, որը տևեց մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ-ականները ակտիվ «երթով» շտապում էին ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նիստին մասնակցում էր անգամ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որին «ուղեկցում» էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, քանի որ Նաղդալյանը ոտքի վնասվածք ուներ և չէր կարողանում քայլել: Նիստի ավարտից հետո գրեթե բոլոր ՀՀԿ-ականները չծլկեցին, ինչպես անում են հիմնականում: Նրանք ակնհայտ բարձր տրամադրությամբ գլխավոր մուտքից դուրս էին եկել ու չէին շտապում հեռանալ:
Ամենաբարձր տրամադրությամբ աչքի ընկավ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հավանաբար իր կողմից չսիրված Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը շատ էր ոգևորել Նեմեց Ռուբոյին: Հիշեցնենք, որ նույն Գ. Ծառուկյանի մասին անպատշաճ խոսքերի համար Ռ. Հայրապետյանն անգամ հրապարակավ ներողություն խնդրեց Ծառուկյանից: Ու թեև իրեն ներողություն պարտադրել էին նույն ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները, այնուամենայնիվ Նեմեցը երեկ կարծես մոռացել էր այդ մասին: Մոտենում էր բակում կանգնած բոլոր ՀՀԿ-ականներին, ձեռքով բարևում, ողջագուրվում, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին հպարտորեն պատմում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների ու հաջողությունների մասին: Անգամ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մոտեցավ Հայրապետյանին, խոսեց նրա հետ, ինչ-որ բան պայմանավորվեց ու հեռացավ:
Նկատենք, որ նույնիսկ լրագրողների հետ էր փորձում շփվել, բայց, ինչպես միշտ, չստացվեց: Էլի իր «լեզվի վրա» չկարողացավ և որպեսզի իրավիճակը չսրվեր, նստեց մեքենան ու «փախավ»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ համագումարում կներկայացվի 2013թ. նախագահական ընտրությունների ծրագրի նախագիծը և կարգախոսը: Սահակյանը նշեց, թե ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստում հաստատվել է դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարի օրակարգը: Ապա հավելեց, որ ՀՀԿ գործադիր մարմինը և խորհուրդը միաձայն ընդունել են սկզբնական և տարածքային կազմակերպությունների որոշումը, որպեսզի նախագահի թեկնածու առաջադրվի Սերժ Սարգսյանը:
«Վաղը կլինի Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը, համագումարի պատվիրակներին կտրամադրեն ծրագրի նախագիծը»,- մանրամասնեց Էդ. Շարմազանովը և ավելացրեց, որ օրենքով սահմանված կարգով մեկ ամիս հետո կուսակիցներից ստացված առաջարկությունների հիման վրա նախընտրական ծրագիրն ամբողջական և վերջնական տեսք կունենա: Մի խոսքով ՀՀԿ-ն խրախճանքի մեջ է. քաղաքական դաշտն անապատ է, իսկ միակ «բարդին» իրենք են:
Հ Գ-. Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստից հետո դուրս եկավ իր աներձագի՝ «նորընտիր» պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ և թույչ չտվեց, որ նա շփվի լրագրողների հետ՝ ասելով. «Արի՛, արի՛, մենք շտապում ենք»: Եվ այդպես էլ Ռ. Սարգսյանը կրկին չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին՝ պատճառաբանելով, թե շտապում է:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.