Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Սերժիկ. Show all posts
Showing posts with label Սերժիկ. Show all posts

Ն. Փաշինյան. Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք

10.3.14

«Սերժիկ հեռացիր» գոչելով 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները, 2008-ին Սերժի հետ Երեւանում տասը Քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ եւ ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ, ինքնակոչ այդ մարդասպանին «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան» տիտղոսով պատվողներ, եւ ի վերջո՝ նրա հետ Հայաստանը ավերակի վերածելու ճանապարհը՝ որպես ղեկավար եւ որպես ենթակա անցածներ:

Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

27.2.13

Հետընտրական կադրային զտումներն իշխանական ճամբարում ոնց որ թե մեկնարկել են։ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը մեկնաբանում են որպես հետևանք նրա, որ հենց Շիրակը դարձավ այն միակ մարզը, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պարտություն կրեց։ Մարզպետը չի հերքել այս տեղեկությունները` ասելով. «Պայմանավորվենք, երբ դիմումը հրապարակվի, կիմանաք: Առայժմ ոչ մի բան չկա»: Այս մասին հաղորդում է «Առաջին լրատվականը»։

Սերժառոբական բեսպրիդելը դատապարտաված է ոչնչացման

9.1.13

Հռոմեկանա կայսրության անկումից հետո մարդկությունը վերջնականապես համոզվեց, որ աշխարհում հավերժություն չկա, իսկ հայ ժողովուրդի աչքերի առաջ վառ է վերջին գաղության համակարգի՝ խարհրդային հզոր համակարգի փլուզումը, և ինչքան էլ մեր ժողովուրդը խոր քնի մեջ լինի՝ սերժառոբական բեսպրիդելն ու ամենաթողությունը ժամանակի ու տարածության մեջ դատապարտաված է ոչնչացման:
Հ.Գ. Իսկ ուշ թե շուտ, դա յուրաքանչյուրիս՝ կամքից, վճռականությունից ու հետևողականությունից է կախված !

Գագոյից Սերժին

27.12.12

«Երեկ երեկոյան «Օջախ» ռեստո­րանային համալիրում տեղի է ու­նեցել Հայաստանի օլիմպիական կոմիտեի կազմակերպած հայ մարզիկների և մարզիչների պարգևատրման ամենամյա արարողությունը, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Նա մի շարք պարգևներ է հանձնել տարվա լա­վագույն մարզիկներին: ՀԱՕԿ նա­խագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոուկյանն էլ մարզաշխարհի անունից թանկարժեք ոսկերչա­կան նվեր է հանձնել Սերժ Սարգսյանին հայտարարելով, որ ինչպես «նախագահը» մրցանակ­ներ հանձնեց մարզիկներին, այն­պես էլ ինքը' մարզաշխարհի անունից նվեր պետք է հանձնի «մեր նախագահին»:
Ռոբերտ Քոչարյանը, որը ևս հրավիրված է եղել միջոցառմա­նը, ներկա չի եղել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցնե­րին հայտնել է, որ իր ղեկավարը հանրապետությունում չէ, և դա է բացակայության պատճառը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ անցյալ տարի' ավանդական այս միջոցառման ժամանակ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ադամանդյա շղթա­յով հովազներ էր նվիրել:
«Միջո­ցառմանը ներկա չի եղել Հայաս­տանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյա- նը, որը երեկ իր դժգոհությունն էր հայտնել Մարզական լրագրողնե­րի հանրապետական ֆեդերացի­այի հրապարակւսծ հարցման արդյունքների վերաբերյալ, ըստ որի’ 2012-ի լավագույն մարզիկ­ների լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել»,- եզրափակում է «ՀԺ-ն»:

Մարտի 1-ի համար մեղավոր է այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև

23.12.12

«Ո՞վ է պատասխան տալու մարտի 1-ի տասը անմեղ զոհերի համար: Այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ չիջավ ներքև' հավաքված ժողովրդին տեր կանգնելու, և, ըստ էության, ժողովուրդը դարձավ ամբոխ, որի արդյունքում տեղի ունեցավ այդ տհաճ և ողբերգական իրադարձությունը: Հաստատ այդ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր և ոչ էլ ակտիվ մի քանի այլ մարդիկ, որ հետագայում հայտնվեցին բանտերում»,- այսօր ՕԵԿ-ի 11-րդ արտահերթ համագումարում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ըստ էության, իշխանություններին մեղադրելով անարդար լինելու մեջ:
Անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններին' ՕԵԿ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում, երբ երկիրը քաղաքացիական պատերազմի առաջ էր կանգնել, իսկ թշնամին թիկունքից հարվածի էր սպասում, այլ տարբերակ չուներ ՕԵԿ-ը, քան կոալիցիայի կազմելը' ժողովրդին փրկելով արյունահեղությունից:
Արթուր Բաղդասարյանը հանիրավի համարեց նաև այն շահարկումները, թե իրենք փոշիացրին ժողովրդի ձայները: Նա նշեց, որ ժողովուրդն իրենց դարձյալ վստահում է, ինչի վառ ապացույցը խորհրդարանական ընտրություններն էին:
«Վերջին 5 տարիների ընթացքում այն քաղաքական շահարկումները, այն ցեխը, որը շպրտեցին ՕԵԿ-ին, դա ևս հաջողությամբ չավարտվեցին, քանի որ մի քանի ամիս առաջ ավարտված խորհրդարանական ընտրություններում, ես կասեի՝ բարդագույն ընտրություններում, ՕԵԿ-ը նորից կարողացավ արժանանալ ժողովրդի քվեին»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ-ի դիմագիծն ավելի հստակ նկարագրելու համար ՕԵԿ նախագահը համեմատություններ սկսեց անել' նշելով, թե որ ոլորտում ինչ է արել կուսակցությունը:
Նախ նա նշեց, որ ՕԵԿ-ը եղել և մնում է խորհրդարանում ամենաակտիվ խմբակցություններից մեկը: Հասարակական կյանքում ևս, ըստ Արթուր Բաղդասարյանի, իր կուսակցականներն օրինակելի վարք են դրսևորում' «կրիմինալի, ռազբորկաների և թալանի մոնոպոլիայի հետ» կապ չունեն:
«Մենք չար, հիշաչար չենք, բանսարկություններ չենք իրականացնում, հոդվածներ չենք պատվիրում մամուլում, տակից խաղեր չենք տալիս»,- ահա այսպիսի նկարագրով Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց իր ղեկավարած կուսակցությանը:
Արթուր Բաղդասարյանը մեջբերեց այս տարվա մարտ ամսին տեղի ունեցած ՕԵԿ 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն արտահայտությունը' թե ՕԵԿ-ը բարոյական քաղաքական ուժ է և վստահելի գործընկեր: Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ քաղաքականության մեջ իրենք առավելագույնը բարոյականության սկզբունքով են առաջնորդվում, այդ պատճառով էլ նման գնահատականների են արժանանում:
«Մեզ վրա կարելի է հենվել, մեզ հետ կարելի է ճանապարհ գնալ»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:

Սերժ Սարգսյանին պետք է որ տագնապը համակած լինի

20.12.12

Սերժ Սարգսյանին պետք է որ տագնապը համակած լինի, որովհետև արդեն հայտնի են առաջին երեք թեկնածուները, ովքեր պատրաստվում են առաջադրվել իր դեմ։ Համենայն դեպս, երեք հոգի արդեն տեղեկանք է ստացել անձնաագրային բաժնից, որ վերջին 10 տարվա ընթացքում մշտապես բնակվել են ՀՀ-ում։ Այս երեքն են. Նոր Ժամանակներ Կուսակցության նախագահ, մշտնջենական թեկնածու Արամ Ռաֆիկի Կարապետյանը, էպոսագետ ու դյուցազնապատումների մերօրյա հերոս Վարդան Ժորժիկի Սեդրակյանը և ոմն Զարուհի Գարեգինի Հարությունյանը, որի մասին հայտնի է միայն այն, որ բժիշկ է։
Ափսոս դեռ փոքր եմ ու 10 տարի էլ չեմ կարող դեռ առաջադրվել, թե չէ որ նայում եմ ինչ հեշտությամբ են մարդիկ 8 միլլիոն դրամը քամուն տալիս, հավեսի եմ ընկնում։ 
Ի դեպ, թեկնածուների գրանցումը սկսվում է ս.թ. դեկտեմբերի 25-ից։

Հովիկ Աբրահամյանն արհամարհում է Սերժ Սարգսյանին

19.12.12

Գնահատականները, որ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը կարող էր արժանի տեղ զբաղեցնել Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատության կողքին, ՀՀԿ-ականներն ընդունում են սվիններով ու դրանում տեսնում են միայն չարամտություն: Իրենց առաջնորդի ելույթները կետադրական նշանների ճշտությամբ ցիտող ՀՀԿ-ականներն այնքան են տարված «իրենց չուզողներից» Սերժ Սարգսյանի թեզերը պաշտպանելով, որ չեն նկատում, թե ինչպես են իրենց իսկ շարքերում, ինչպես ժողովուրդը կասեր, «գետնով տալիս Սերժ Սարգսյանի խոսքը»: Խոսենք կոնկրետ օրինակով: Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթում Սերժ Սարգսյանն ասում էր. «Հայոց պետականություն նշանակում է՝ ազատ և ինքնավստահ քաղաքացի:
Հայ մարդու նվաստացումը, իրավազրկումը և հարստահարումը, որ նախկինում սովորական, կենցաղային օրինաչափություն էր տարբեր վարչակարգերի օրոք, չի կարող շարունակվել անկախ Հայաստանում: Քաղաքացին պետք է իրեն ապահով և ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով»: Որևէ քաղաքական ուժի, առավել ևս՝ կառավարող կուսակցության պարտականությունն է՝ նպաստել նոր հայի ձևավորմանը»:
Ս. Սարգսյանի այս իմպերատիվ ելույթից հետո թվում էր, թե ՀՀԿ-ականները' «շեֆի խոսքից չանցնելու համար», այսուհետ սկսելու են «Դուք»-ով խոսել անգամ իրենց վարորդների ու թիկնապահների հետ: Բայց դա սխալ տպավորություն էր, ինչը հաստատվել է Ազգային ժողովի այսօրվա նիստում: Հարկային փաթեթի քննարկումների:
ժամանակ երկխոսություն է տեղի ունեցել այդ օրինագծի զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի և խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև: Թե ինչի շուրջ՝ կարևոր չէ: Ֆինանսների փոխնախարարը փորձել է հիմնավորել իրենց գերատեսչության տեսակետը, ինչին մեկ-երկու անգամ հակադրվելուց հետո՝ Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Դա քո կարծիքն է, քո կարծիքը մեր համար պարտադիր չի»:
Այսպիսով, կամ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ՀՀ քաղաքացի չէ, ինչը կլիներ օրենքի խախտում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նման բարձր պաշտոն չեն կարող զբաղեցնել, կամ Հովիկ Աբրահամյանն ուղղակի հաշվի չի առնում Ս. Սարգսյանի հորդորները, որոնք կուսակցականների պարագայում ցուցումների նշանակություն ունեն: Մյուս վարկածն էլ այն է, որ Հովիկ Աբրահամյանը գիտի' Սերժ Սարգսյանը դա ասել է՝ ասելու համար, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել:
Գուցե նաև Հ. Աբրահամյանը հիշել է, թե կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ ինչպես էր Ս. Սարգսյանը վարչապետի ու Առողջապահության նախարարի հետ խոսում «Տիգարան» և «Դերո» դիմալաձևերով' բնականաբար, առանց «Դուք»-ի:
Բայց վերադառնալով Ս. Սարգսյանի համագումարյան ելույթի ու Ազգային ժողովի այսօրվա միջադեպի միջև կապին, պետք է արձանագրենք, որ ՀՀԿ նախագահի ծրագրային թեզերն արդեն իսկ իրականություն են դարձել: Հայաստանում վաղուց ձևավորվել է «նոր հայերի» խավ, որի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Հովիկ Աբրահամյանն է:

Սա է Սերժ Սարգսյանի Հայաստանը

18.12.12

«Սպորտում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները մարզիկների սեփականությունը չեն, դրանք պետության նվաճումներն են, սակայն Հայաստանում այդ ամենին այլ կերպ են նայում՝ մարզիկի նվաճած մեդալը ենթարկվում է մաքսազերծման 47 հազար դրամով»:
Այս մասին news.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
2011թ. Համաշխարհային ուսանողական խաղերում Հայկ Հակոբյանի նվաճած բրոնզե մեդալի համար Հայաստանում մաքսազերծման գումար են պահանջել։
«Մեր լավագույն ծանրորդներից Հայկ Հակոբյանը 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերում գրավել էր չորրորդ տեղը: Ոսկե մեդալակիրը դոպինգ օգտագործելու համար հետագայում որակազրկվել է և մեր մարզիկը բարձրացել է երրորդ տեղ և նվաճել բրոնզե մեդալ: Ուսանողական խաղերի միջազգային կազմակերպությունը ուղարկել է մեդալը Հայաստան: Սակայն այդ մեդալը այժմ մնացել է Հայաստանի Արարատյան մաքսակետում: Հայաստանում այդ մեդալը ներկրելու համար մաքսազերծում են պահանջում 47 հազար դրամ: Ասում են՝ արի մուծի այդ գումարը, մեդալդ տանք քեզ։ Այդ մեդալն արժե ընդամենը 10 եվրո մեր գումարով 5 հազար դրամ: Իսկ սահմանին ասում են' բա ծախս ենք արել, բերել, հասցրել ենք այստեղ, պիտի մաքսազերծենք… Ի՞նչ է նշանակում մարզիկի նվաճած մեդալը մաքսազերծել: Դա մարզիկի անձնական մեդալը չէ, դա պետության անուն ազգանունն է: Այսօր ես գնալու եմ անցակետ՝ տեսնեմ այդ ինչ 47 հազար դրամ են ուզում, ում համար են ուզում: Ծիծաղելի է… Սրա մասին պետք է մտածենք, թե չորս տարվա ցիկլից հետո մեր մարզիկները Օլիմպիական խաղերում ինչու են այդպիսի արդյունքներ ցույց տալիս: Միայն մեր ներսում պետք է պատճառները փնտրենք, որ մարզիկի նվաճած մեդալի դիմաց մաքսազերծում չպահանջենք 47 հազար դրամ»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Սերժ Սարգսյանի հույսը Լեւոն Տեր-Պետրոսյանն է

16.12.12

«Հասարակությունը հաճախ է ներում հանցագործին, բայց ոչ երազողին». Օսկար Ուայլդ:
ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումից հետո Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմը կանգնել է դժվարին և ճակատագրական հարցի առաջ՝ ի՞նչ անել: Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի' 2011 թ. նոյեմբերի 25-ին հանրությանը ներկայացրած «քաղաքագիտական վերլուծությունը», որը հետագայում դարձավ ՀԱԿ-ի մարտավարության և ռազմավարության հիմքը, այլևս տապալված է: Այժմ ՀԱԿ-ի այն հատվածը, որն ակտիվորեն լոբինգ էր անում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքով Սերժ Սարգսյանին տապալելու քաղաքականությունը, հայտնվել է բավականին տհաճ և անհարմար իրավիճակում: Ուստի այս փուլում պետք է ինչ-որ կերպ արդարացնեն կամ բացատրեն իրենց կողմից որդեգրած անպտուղ քաղաքականության արդյունքները: Բնականաբար, ՀԱԿ-ի քաղխորհուրդը այս պարագայում չի կարող Գագիկ Ծառուկյանին մեղադրել ԱԽՔության մեջ և հայտարարել, որ նա ծախվեց Սերժ Սարգսյանին: Այդ պարագայում կարող են ՀԱԿ-ին հիշեցնել, որ շատ-շատերը ժամանակին զգուշացնում էին, որ Գագիկ Ծառուկյանը բոլորովին էլ այն ֆիգուրը չէ, որն առճակատման կգնա իշխանության հետ, և նա բոլորովին էլ այլընտրանք չէ Սերժ Սարգսյանին: Մեղմ ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացվել էր, որ երազելը ամենևին էլ քաղաքական, առավել ևս քաղաքագիտական կատեգորիա չէ:
ՀԱԿ-ի ղեկավար կազմին մնում է միայն ամեն գնով արդարացնել և դրական երանգներ գտնել ԲՀԿ-ի քաղխորհրդի դեկտեմբերի 12-ի որոշման մեջ: Ավելին, ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներն ամեն գնով փորձ են անում Բարգավաճ Հայաստանի վրա կարել ընդդիմադիր կուսակցության իմիջը: Օրինակ, ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է' ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել Հանրապետականի հետ կնքած հուշագիրը, և դրանով իսկ իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Թե իշխանական բուրգից «մեծ հատված» պոկելուց Հայաստանում ի՞նչ փոխվեց, ինչու՞մ էր կայանում Հայաստանի քաղաքացիների շահը, և ի՞նչքանով դժվարացավ Սերժ Սարգսյանի վերարտադրության գործընթացը,այդ մասին Արման Մուսինյանը համեստորեն լռում է: Փաստացի Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» և դրա տապալման արդյունքում քաղաքական դաշտը հիմնահատակ ամայացավ, իսկ այդ ամայության մեջ Սերժ Սարգսյանը բավականին վստահ երկրորդ անգամ ճանապարհ է հարթում դեպի Բաղրամյան 26, սակայն ՀԱԿ-ը շարունակում է դրական գնահատել ստեղծված քաղաքական իրավիճակը և սեփական քայլերը: Ավելին, արդեն ՀԱԿ-ի համապատասխան շրջանակներից նույնիսկ դրական են գնահատում այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է որևէ թեկնածուի չսատարել, այդ թվում նաև Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին չսատարելու հանգամանքը ներկայացվում է որպես «քաղաքագիտական վերլուծության» ձեռքբերում:
Նման գնահատականներն ու գործելաոճը ոչ թե ռեալպոլիտիկ է, այլ քաղաքական ձեռնաշարժություն, ինչով փորձ է արվում ՀԱԿ-ի համապատասխան հատվածի, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքը փրկելու: Սակայն այս ամբողջ գործընթացի մեջ բացակայում է հասարակական և պետական շահի գիտակցումը, որը պետք է լինի յուրաքանչյուր՝ իրեն որպես ժողովրդի շահերը սպասարկող ուժ ներկայացնող քաղաքական կուսակցության գործողությունների հիմքում:
Հիմա այս ամբողջի համատեքստում քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում կունենա իր սեփական թեկնածուն: Այս հարցադրումը ներկայիս քաղաքական իրավիճակում պարզապես ակտուալ չէ: Եթե անգամ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ մասնակցի, ապա ակնհայտ է, որ էական ազդեցություն չի ունենալու ընտրությունների ելքի վրա: Համաժողովրդական շարժման, այնուհետև ՀԱԿ-ի ռեսուրսը եղել է հանրային աջակցությունը և քաղաքական թիմը: Թե՛ մեկից, թե՛ մյուսից ներկայումս ՀԱԿ-ը մեծ հաշվով զրկված է: Այս երկու գործոնին գումարվում է նաև ՀԱԿ-ում տիրող ֆինանսական ճգնաժամը: Նախագահական ընտրություններին մասնակցությունը ենթադրում է պատկառելի ֆինանսական ծախսեր, իսկ այդ ֆինանսական հոսքերը հիմնականում ստացվում են գործարար շրջանակներից: Եթե 2008թ. կային Խաչատուր Սուքիասյանը և մի շարք այլ գործարարներ, որոնք հավատում էին համաժողովրդական շարժման հաղթանակին, ապա այսօր նույն այդ գործարար շրջանակները ցանկություն չունեն ֆինանսավորել ՀԱԿ-ի քաղաքական գործունեությունը: Իշխանության ֆինանսական, մարդկային և վարչական ռեսուրսին ՀԱԿ-ը այսօր որևէ ռեսուրս չունի հակադրելու, բացի սուր քննադատությունից:
Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը միտված է լինելու բավարարել իր փոքրաթիվ թիմի և նրան հավատացող հասարակության ոչ ստվար հատվածի ցանկությունները: Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը բխում է հենց Սերժ Սարգսյանի շահերից: Գործող նախագահին այս քաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտ է լեգիտիմացնել նախագահական ընտրությունները և իր «հաղթանակը»: Այդ հարցում ՀՀԿ առաջնորդին լավագույնս կարող է օգնել տիտղոսային ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: 2013թ. նախագահական ընտրություններում վերջնականապես «ջախջախելով» առաջին նախագահին և հետևաբար ՀԱԿ-ի մնացորդներին՝ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ քաղաքական դաշտում և միջազգային հանրության աչքերում «լեգիտիմ» նախագահ:
Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահական մրցապայքարի մղողները կամա թե ակամա «լեգիտիմացնում» են Սերժ Սարգսյանի «ջախջախիչ հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ:

Սենսացիոն մանրամասներ Սերժ Սարգսյանի եղբոր որդու` Նարեկի արկածներից

30.11.12

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի և հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի միջև։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Սաշիկի որդու կողմնակիցներն իրենց բավական լկտի են պահել։ Մեքենայի կայանման հետ կապված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում օրինապաշտությունից խոսող և հոռի բարքերից բողոքող Սերժ Սարգսյանի եղբորորդու շրջապատի մարդիկ հրազեն են կիրառել։ Ոտքից վիրավորվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ՝ վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը՝ «Միսիկը», ում գլխի հատվածում են հրազենային վնասվածք հասցրել։
Այս ամենի վերաբերյալ ակնկալում ենք ոստիկանության պարզաբանումը։

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.