Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Սեր. Show all posts
Showing posts with label Սեր. Show all posts

Հեռավորությունն է՞ր արդյոք, որ նրանց բաժանեց

9.1.13

Հետաքրքիր է… որքան հաճախ է այսպես պատահում… հանդիպում… հրապուրանք… սեր… բաժանում… հիշողություններ…
Հեռավորությունն է՞ր արդյոք, որ նրանց բաժանեց… օ ոչ, հեռավորությունը չի կարող արգելք հանդիսանալ սիրո համար… այն էլ նոր սկիզբ առած ու նոր բոցավառվող, բոցկլտացող ինչպես մի կրակ… ու, այնքան հույսեր արթնացնող… միշտ էլ լինում է էլի մի արգելք… այնքան սովորական, բայց և նույնքան էլ անհաղթահարելի… երևի իրոք, սիրո համար մի աներևույթ ու ոչ երկրային պահապան կա, որը միշտ արգելքներ է ստեղծում… ինչի՞ համար… կասեմ, թե ինչի… որպեսզի պահպանի
ու ուժեղացնի սերը… այո....Այո, ուժեղացնի, չէ որ սիրո համար արգելքներ են անհրաժեշտ… սերը դժվարություն ու արգելք է սիրում… դժվարություն ու արգելք հաղթահարել է սիրում… թախիծ է սիրում… երևի իրոք, սիրո քույրն է թախիծը, անբաժան… միշտ միասին… օրերով, ամիսներով, տարիներով… միշտ էլ այսպես է լինում… սեր…թախիծ… բաժանում… ու էլի սեր… էլի սեր ու թախիծ…
Հետաքրքիր է… հաճախ է այսպես պատահու՞մ… սեր… հույսեր… արգելք…. թախիծ… և հիշողություն… միայն հիշողություն ու աղջկա անմեղ շուրթերից հնչած մի խոստովանանք… 
ես քեզ սիրում եմ…

Ջերմ ժամադրությունները ցուրտ եղանակին...

26.12.12

Սուր զգացողություններ, կրքոտ հիշողություններ...ահա, թե ինչ ես մտածում դու տանն, աշխատավայրում և տրանսպորտում: Միապաղաղ առօրյան և սիրելի հետ հանդիպման ընդունված ձևերը կոտրելու մեծ ցանկություն ունես, ուրեմն' շարունակիր կարդալ ;)
Պատրաստեց Գայանե Ասրյանը
Ձմռանն այգեպուրակային ժամադրությունները գրեթե անհնար են դառնում: Դուք արդեն բավականին երկար ժամանակ է' հանդիպում եք և գիտեք' ինչքան կարևոր է հարաբերություններին նոր երանգներ հաղորդելը՝ անգամ ժամադրությունների դեպքում: Ահա ձմեռային հանդիպումներն էլ ավելի բուռն ու հետաքրքիր դարձնելու մի քանի տարբերակներ:
Ուղևություն հեռավոր գյուղ
Ձեր ընկերները և ծանոթները հաստատ հեռավոր գյուղերում բարեկամներ կունենան, որոնց միջոցով հնարավոր կլինի գտնել գյուղերում անբնակ տներ: Հենց այստեղ դուք հնարավորություն կունենաք մի քանի ժամով հայտնվել հեքիաթում: Լքված տուն, թույլ վառվող լամպ, տաք վառարան, որի վրա սուրճն է պատրաստվում և գաթաներ...
«Ընկերս առաջարկեց գնալ իր ծննդավայր, որտեղ իրենց փոքրիկ գյուղական տունն է: Չէի պատկերացնում, որ առնվազն 6 ժամ ճանապարհ ենք գնալու, այնքան հոգնած էի, որ թեյ խմելուց հետո անմիջապես քնեցի: Անմոռնալի էր...»
Տաթևիկ, 28 տ.
Բուխարու դիմաց ճոճվող բազմոց
Բուխարին մերձեցնող հատկություն ունի, եթե ձեր բնակարանում նման հնարավորություն չկա, պետք չէ հուսահատվել: Վերցրեք հեռախոսը և զանգեք հյուրանոցներ քաղաքում կամ քաղաքից դուրս: Պայմանավորվելուց հետո չմոռանաք շամպայնի և մրգերի մասին...Ջերմորեն գրկախառնվեք և հավերժական սիրո խոստովանություններ արեք...
«Ընկերներիցս մեկի տուն ենք գնում և բուխարու առջև գինի խմում: Գրկախառնություններից, համբույրներից հետո սկսում ենք երազել մեր ապագա տան մասին, որն անպայման ունենալու է հենց նույն բուխարուց և,երբ երեխաները գնան քնելու, մենք սիրով վերհիշելու ենք այս օրերը»:
Մելինե, 24 տ.
Դաշտային ծաղիկներով բուրող լոգարան
Լոգարան բոլորն ունեն, և այս տարբերակը հեշտ իրագործելի է: Քանի որ ձմռանն ամեն կերպ ցանկանում ենք վերհիշել ամառը, ուրեմն սկսեք փնտրել ծաղիկների այն բույրերը, որոնք ամենաշատն են տպավորված ձեր հիշողության մեջ: Բուրումնավետ մոմեր, հոտավետ ծաղիկների թերթիկներ, որոնք լողում են ջրի վրա և անկեղծություն: Անգամ եթե նա մի քիչ շփոթվի, միևնույն է՝քո այս մտահղացումը չգնահատել չի կարող...
«Չեմ գալիս, ու՞ր ես ինձ տանում, մենակ գնա լվացվելու»,-նման բառեր ասաց ինձ Գարիկը, երբ նրան առաջարկեցի միասին գնալ լոգարան: Ասացի նրան, որ լույսերը չեն աշխատում և թող լուսավորի հեռախոսով: Մտանք լոգարան, և նրա շունչը կտրվեց. «Աչքերիս չեմ հավատում»: Երջանիկ էինք երկուսս էլ, ինձ հաջողվեց հաճելիորեն զարմացնել նրան»:
Աստղիկ, 26 տ.
Արևածագ մեքենայի մեջ
Եթե ունեք մեքենա, այս տարբերակը հատկապես ձմռանն ամենահեշտ իրագործելին է: Եթե չունեք, կարող եք վարձակալել ու սլանալ հեռու՜, շա՜տ հեռու և դիմավորել արևածագը: Նոր բացվող առավոտվա ցուրտը և իրար տաքացնելու անհագ ցանկությունը ևս մեկ անգամ «Տիտանիկ» խաղալու հնարավորություն կտա քեզ...
«Գողացանք նրա հայրիկի մեքենան և գնացինք Գառնի: Անջատեցինք հեռախոսները և մեքենայի մեջ մի ամբողջ գիշեր անցկացրեցինք: Լուսաբացին զգացինք, որ մրսում ենք...պատժվեցինք գրիպով»:
Քնար, 22 տ.
Հ.Գ. Սրճարաններն ու թեյարանները միապաղաղ են, իսկ շենքերի տանիքներն ու այգիները այս եղանակին վտանգավոր առողջության համար: Երևակայիր ձմեռային վայելքների նոր տարբերակներ և այս ցրտին ջերմորեն պահպանիր ձեր զգացումունքները...

Գիտնականները բացահայտել են, թե մարդու մեջ որտեղ է «բնակվում» սերը

23.12.12

Գիտության շնորհիվ հայտնի է դարձել, որ սերն «ապրում» է ուղեղի, այլ ոչ թե սրտի մեջ: Հավանաբար, ուղեղի հենց այն մասում, որը պատասխանատու է սեռական ցանկության համար:
Վերջին շրջանում անցկացված հետազոտությունը, որը հրապարակվել է Sexual Medicine ամսագրում, իր տեսակի մեջ առաջինն է: Մինչ օրս ոչ ոք չէր կապակցել այդ երկու ցանկություններն իրար, որպեսզի հետևեր դրանց ակտիվացման կաղապարներին: Այս մասին հայտնել է Կոնկորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջիմ Պֆաուսը:
Պարզվել է, որ սերն ու սեռական ցանկությունը ակտիվացնում են գլխուղեղի որոշակի հարակից հատվածներ: ԱՄՆ-ի և Շվեյցարիայի իր գործընկերների հետ Պֆաուսը վերլուծել է 20 առանձին հետազոտությունների արդյունքները: Այդ հետազոտությունների ժամանակ ուսումնասիրվել է մարդու ուղեղի ակտիվությունը, երբ նա էրոտիկ լուսանկարներ է նայել և երբ նայել է սիրելի մարդուն:
Միավորելով այդ տվյալները՝ գիտնականները կարողացել են կազմել ուղեղում սիրո և ցանկության լիարժեք քարտեզը: Նրանք նկատել են, որ ուղեղի երկու կառուցվածքները՝ ուղեղային կղզյակն ու գծային մարմինն են պատասխանում սեռական ցանկությունից անցմանը սիրուն:

Որ՞ կինն է գեղեցիկ տղամարդու համար

16.12.12

Մեզնից յուրաքանչյուրն ուզում է գեղեցիկ լինել՝ միշտ կամ կարևոր հանդիպման ժամանակ, բոլորի կամ այն «միակի» համար: Գեղեցկությունը սուբյեկտիվ, անորոշ հասկացություն է և մեծ մասով կախված է ընկալումից: Միևնույն կնոջը երկու տղամարդ լրիվ տարբեր կերպ են տեսնում, մեկը՝ որպես աստվածուհի և իդեալ, երկրորդը, որպես ոչնչով աչքի չընկնող իգական սեռի ներկայացուցիչ:
Եվ այնուամենայնիվ, ինչ է նշանակում գեղեցիկ կին տղամարդու տեսանկյունից: Ինչպես հայտնի է, մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի: Բայց ինչ էլ որ խոսեն հոգու մասին, առաջին տպավորություն ստեղծողը հենց արտաքինն է: Եթե ընդհանրացնենք ամենահայտնի մտքերը, գեղեցիկ են ընկալվում այն կանայք, ովքեր ունեն…
Խնամված արտաքին
Գուցե տղամարդը երբեք չկարողանա մանրամասն գնահատել ձեր մաշկի տեսակը, ճյուղավորված մազերի տոկոսային քանակը և հասկանալ՝ նորաձև է արդյոք ձեր սանրվածքը, բայց ընկալման մակարդակով նրանք միշտ էլ նշում են մաքուր և առաձգական մաշկը, փայլուն և գեղեցիկ հարդարված (կամ «բնական» խճճված) մազերը, թեթև, բնական դիմահարդարումն ու կոկիկ հագուստը:
Իսկ տոնային կրեմից մնացած հետքերը՝ թեփոտվող մաշկի վրա, ճաքճքած շուրթերն ու կարմիր, բորբոքված աչքերը ձեզ հաստատ կհեռացնեն գեղեցիկ կնոջ կերպարից: Դժվար է հստակ նկարագրել, թե ինչ է նշանակում՝ խնամված: Կարևորը միշտ հետեվեք ձեզ և խնամեք մաշկը, ձեռքերը, մազերն ու մարմինը՝ ձեր մաշկի և մազերի տեսակին համապատասխան: Խնամքն ավարտին հասցրեք թեթև, չպարտադրող օծանելիքով:
Համաչափ դիմագծեր և արտահայտիչ աչքեր
Իհարկե ոչ բոլորին է բնությունից համաչափ դիմագծեր տրվում՝ խոշոր աչքեր, ընդգծված հոնքեր, կոկիկ քիթ և կզակ: Բայց այդ ամենը որոշ չափով կարելի է շտկել դեկորատիվ կոսմետիկայի օգնությամբ: Մի կարծեք, թե դա խաբեություն է: Չէ որ եթե դուք դուր գաք տղամարդուն, ապա ձեր հարաբերությունների լրջանալուն զուգընթաց նա ավելի շատ կգնահատի ձեր ներքին հոգեկան հատկանիշները, ավելի ճիշտ ներդաշնակությունը՝ ներքին և արտաքին հատկանիշների միջև:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.