Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Սկանդալներ. Show all posts
Showing posts with label Սկանդալներ. Show all posts

Լիլիթ Հովհաննիսյանի նոր հոլովակը խորը զզվանք է առաջացնում

5.5.14

Լիլիթ Հովհաննիսյանի նոր հոլովակը խորը զզվանք է առաջացնում
Ես նորմալ մարդ եմ. կեղծ բարեպաշտ չեմ, սիրում եմ գեղեցիկ էրոտիկան. երաժշտության մեջ բարդույթներ ու սահմանափակումներ չունեմ, լրիվ բաց եմ ինչպես հայկականի, այնպես էլ արտասահմանյանի համար, պրակտիկորեն բոլոր ուղղություններում. ու առհասարակ ոչ կոսմոպոլիտ եմ, ոչ էլ ազգայնամոլ: Բայց Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգ-կլիպը` «Armenian girl» (ինչպես և մյուսները) ոչ մի տեսանկյունով մոտ չի գալիս ինձ: Խորը զզվանք է հարուցում միայն: Վավաշոտության տարափը խեղդում է էրոտիկայի բոլոր (հնարավոր) տարրերը: Երգի մեղեդին` գորշություն: Իսկ տեքստը… Տղան իմանում է, որ աղջիկը հայ է, ու ասում է. «Wow that՛s cool, էդտեղից չե՞ն Կարդաշյանները»: Ու աղջիկը պատասխանում է.
«Yeah, but hold on
Just relax don՛t move on
You can՛t mess with me baby
Mess with me just for fun
You don՛t know it yet
The ambitions of armenian girls»:
Այսինքն` իբր օջախի աղջիկ հայուհի է, հա՞: Ու ինչքանո՞վ է էդ պատասխանը համատեղելի նրա ծփացող վավաշոտության հետ: Մանավանդ սեղանի վրայի տեսարանում…
Դեմքի շպարն էլ, ոնց որ միշտ, թանձրախեղդ ու անբնական: Մարզադահլիճում պարող տղեքի ձագը կախ շալվարների մասին էլ չասեմ...

Ալթայից արտաքսել են հայ քրեական հեղինակության

Ալթայից արտաքսել են հայ քրեական հեղինակության
Ռուսաստանի Ալթայի երկրամասից մեծամասնությամբ արտաքսվում են Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է «Амител»-ը:
Հարկադիր արտաքսման ենթակա մարդկանց կազմը շատ տարբեր է՝ ՌԴ-ի տարածքում մնացած ձախողված աշխատանքային միգրանտներից մինչև քրեական աշխարհում համապատասխան հեղինակություն ունեցող անձինք:
Փոխանցվում է, որ միայն 2014թ. մայիսի 1-ի եռամսյակում պետական սահմանից հարկադիր արտաքսել են օտարերկրացի 40 քաղաքացու, որոնք անօրինական ճանապարհով գնտվել են ՌԴ-ի տարածքում: Նրանց թվում է նաև ՀՀ քաղաքացի քրեական հեղինակություն, ով խախտել է միգրացիոն օրենսդրությունը:
Դեռևս 28 անօրինական ներգաղթյալներ սպասում են իրենց հերթին՝ Ռուսաստանի Ալթայի երկրամասի ԴՄԾԳ-ի (Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակ) ժամանակավոր կացարանում:

Միապետություն ենք հիմա

27.2.13

Համաձայն նրա, որ Հայաստանը կոչված է Հանրապետություն, ըստ այդմ երկրի նախագահ պետք է ընտրվի ժողովրդի ընտրյալը, այսինքն այն մարդը, որին կնտրի ժողովուրդը, բայց ներկայիս իրավիճակը վերլուծելով գալիս եմ եզրահանգման, որ հեչ էլ Հանրապետություն չենք, կոպիտ ասած Միապետություն ենք հիմա, այսինքն իշխանությունը փոխանցվում է էլի կոպիտ ասած "ժառանգաբար", այսինքն նախկին նախագան, ինքն է որոշում, նորից վերընտրվի թե չէ, կամ թե ով պիտի փոխարինի իրեն...բա էսքան խոսում ենք ընտրակեղծիքներից և ընտրախախտումներից, է ինչի լուրջ չենք վերաբերվում...բոլորը, բացի ներկայիս իշխանավորներից, արծարծում են այս թեման, բայց մենակ ասելով չի է, եթե իրոք վստահ եք, որ նման բան կա, բա ուր մնաց Ձեր թասիբը? հելեք գնացեք Ձեր քվեին տեր կանգնեք, բոյկոտեք ու ամենակարևորը էն ա, որ ազգովի պիտի գլուխ բարձրացնենք, այլ ոչ թե ինչ-որ մի ստվար ակտիվ զանգված...նստած տներում, բողոքում բողոքում եք...ժամանակն է գլուխ բարձրացնել էս անարդարությունների դեմ, եթե ոչ, ուրեմն սուսուփուս նստեք տեղներդ...էս երկրին վախկոտ 'դուխովներ' պետք չեն ու քանի էտ հոգեբանությունը մեջներիցդ չեք հանել, միշտ էլ ականատես եք լինելու անարդարությանը.

Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հետընտրական կադրային զտումներն իշխանական ճամբարում ոնց որ թե մեկնարկել են։ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը մեկնաբանում են որպես հետևանք նրա, որ հենց Շիրակը դարձավ այն միակ մարզը, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պարտություն կրեց։ Մարզպետը չի հերքել այս տեղեկությունները` ասելով. «Պայմանավորվենք, երբ դիմումը հրապարակվի, կիմանաք: Առայժմ ոչ մի բան չկա»: Այս մասին հաղորդում է «Առաջին լրատվականը»։

Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին

5.2.13

Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին, մեկ ա, տղեն եթե մի բան մտքին դնում ա, մինչև վերջ գնում ա, անգամ եթե սաղ ազգաբնակչությունը դեմ լինի դրան։ Փակ շուկան որոշեց, որ հերթական լֆիկնոց պետք ա սարքի, արեց, իսկ մենք, բացի ֆեյսբուքում ծլվլալուց, առանձնապես բան չարինք, որոշեց որ «Կարֆուրը» չպետք է գա Հայաստան ու ոնց որ թե էս էլ ա ստացվում մոտը, իսկ էդ համաձայնվեք քիչ բան չի, ի վերջո, 15000 խանութից բաղկացած ցանց ունեցող գիգանտին տեղի չտալը մեր օրերում...
Ամեն դեպքում, դեռ ասեկոսեների մակարդակով, բայց «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իշխանական աղբյուրների վրա, հաղորդում է, որ Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Գրուպի սեփականատերը, կասեցրել է պայմանագիրը «Կարֆուրի» հետ, համձայն որի, վերջինիս տարածք պետք է հատկացվեր Դալմա Գարդեն Մոլում։

Վահրամ Սահակյան. Դուրս է գալիս, որ մենք անգլիացիների ու ամերիկացիների շունն ենք

Լրիվ խայտառակություն է, երբ զոռով բռնում ու միջազգային, ընդունված բառերը թարգմանում են հայերեն, իրենց ասելով, դարձնում են ՀԱՅԵՑԻ։ Դեմ չեմ, հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ մի երկու բառ ստացվել է, ասենք՝ հեռախոս, օդանավ… լավ, ասենք նաեւ՝ կայք։ «Համացանց»-ին էլ ենք համաձայն (ով հնարել է, թող նա էլ գործածի)։ Կարճ բառեր են, հնչում են ի վերջո… Բայց պրեզերվատիվին ասել ԱՊԱՀՈՎԻՉ ԽԵԺԱՊԱՊԱՆԱԿ… ներողություն, դա արդեն լրիվ խեժապահպանակություն է։ Ու նրանք չեն ալարում, նստում են, թարգմանում են ու էնպիսի բառարաններ են ստեղծում, որ կարդացողը կաթվածահար է լինում տեղում։ 
Աթոռից, պատից կամ առաստաղից բռնվեք ու կարդացեք, որովհետեւ սա բառարան չի, սա термоядерный удар ա…
«ակումուլյատոր - ուժկուտակիչ, անեկդոտ - խնդուկ, բադմինտոն - փետրագնդակ, բիգուդի - վարսափաթթուկ, բոյկոտ - նենգադուլ, բուլդոգ - ցլաշուն, դալտոնիզմ - գունակուրություն, դեբյուտ - առաջնելույթ, դելիկատես - նրբախորտիկ, դիզայն - գեղատեսք, դիսոնանս - անհամահունչություն, դեպրեսիա - ընկճախտ, էյֆորիա - բերկրաթմբիր (վայ քո, արա), էքսպրեսիոնիզմ - արտահայտչապաշտություն, իմպրովիզացիա - հանկարծաստեղծում, լեքսիկոն - բառամթերք, կասկադ - սանդղաջրվեժ, միրաժ - օդատեսիլք, նարգիլե - ջրամորճ, պարոդիա - ծաղրանմանակում, սենսացիա - ցնցադեպ… ԵՎ ԱՅԼՆ»
Պատկերացնում ե՞ք, մարդիկ խոսեն էս բառերով… Օրինակ՝ «Եթե պիտի ԲԵՐԿՐԱԹԲԻՐ-ի մեջ ընկած տափակ ԽՆԴՈՒԿ-ներ պատմեք՝ ուրեմն ես ՆԵՆԳԱԴՈՒԼ կանեմ, այսուհետ ոչ միայն ՓԵՏՐԱԳՆԴԱԿ չեմ խաղա ու ՋՐԱՄՈՐՃ չեմ ծխի, այեւ ՑԼԱՇԱՆ-ս բաց կթողնեմ ձեր վրա… Այ, էդ ժամանակ ՑՑՆՑԱԴԵՊ կլինի ու սաղդ կընկնեք ԸՆԿՃԱԽՏ-ի մեջ, որովհետեւ դուք իմ ԲԱՌԱՄԹԵՐՔ-ին ծանոթ եք»։ 
Ուշադրություն դարձրեք, որ բուլդոգը (ՑԼԱՇՈՒՆՆ, էլի) անգլերենից են թարգմանել՝ bulldog, այսինքն՝ bull - ցուլ, dog - շուն… Դուրս է գալիս, որ մենք անգլիացիների ու ամերիկացիների շունն ենք, որովհետեւ, ասենք ֆրանսիացին հանգիստ գրում է bouledogue, չի թարգմանում որպես bœuf-chien։
Ամեն բան հայացնելու միտումը (ավելի ճիշտ՝ ԲԹԱմիտումը) լեզուն դարձնում է այլանդակ, անճոռնի ու անգործածելի, երիտասարդությանն էլ դարձնում է ազգայնամոլ, դատարկապորտ ու ԼԱՓԱՌՈՇ։ Առողջ մարդը չի ասի, չէ՞ «Արա ախպեր, ամերիկացիներն էշ են ,որովհետեւ իրանք ազգություն չունեն» կամ «Ո՞վ են, ախպեր, էդ դոդ գլուխ ամերիկացիները, ֆուցըն գերմանացիները, իրանք կարա՞ն հայի հետ ոտ գցեն, ոչ պատմություն ունեն, ոչ ազգություն, երբ մենք քրիստոնեություն էինք ընդունել՝ իրանք հլը ծառներից չէին իջել»… Ասա այ ոչխարի արտաթորանք, այ օրանգուտանգի ենթաստամոքսային գեղձ, այ быдло, ախր ոչ մեկին չի հետաքրքրում քո պատմությունը, մշակույթն ու քրիստոնյա լինելը, եթե ԷՍՕՐ քո վրայից անգամ ԿՌԱՀԵԼ չի լինի դրա մասին։ Ու աշխարհում առաջին քրիստոնյա լինելը շատ լավ հասկացվում է սրանց լսած թուրքական մուղամներից, կլկլոցից ու ոռնոցից։ Մենակ իրենց ԳԵՂԱՏԵՍՔ-ն է (դիզայնը) իրենց սազական (գեղատեսք - գեղական տեսք)։
Սովորական, առողջ, բանական մարդը գիտի այս ճշմարտությունները.
«Անընդհատ իր անցյալը փորրփող, 
ժողվուրդը դատապարտված է փտման, նեխման ու մահվան, որովհետեւ չի կարելի անցյալի կղկղանքը պեղել, գտնել ու քսել ապագայի վրա»։ 
«Փառավոր անցյալից եւ վառ ապագայից խոսող մոծակը պիտանի չէ ներկայի համար»։
«Ազգությամբ հպարտացողը՝ իր ժառանգական հիվանդության համար էլ կհպարտանա»։
Բա։ Ամեն ինչ պիտի լինի հայեցի։ Այ էսպես հայեցի ապրում ենք, հայեցի էփում, հայեցի թափում, հայեցի ուտում, հայեցի հետ տալիս իրար վրա, բայց ամենալավը՝ հայեցի ձեռնաշարժությունն է ստացվում։
ՀԳ Վայ քո, արա, մոռացա հանրությանը զգուշացնեմ, որ «ՑԼԱՇԱՆԸ բաց թողնելուց հետո հացադուլ կանեմ ու էլ երբեք ՆՐԲԱԽՈՐՏԻԿՆԵՐ չեմ ուտի, к чёртовой матери»։

Նախորդ իշխանությունների սխալները

Ավելի շուտ կասեի՝ նախորդ իշխանության հանցագործությունները…
Մի քանիսը թվարկեմ.
ՀՅԴ փակումը և որ ամենակարևորը՝ ՀՅԴ թերթերի թալանը, ամբողջ գրականության ոչնչացումը:
Մութ ու խավար տարիները, երբ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ է, որ էներգետիկ ճգնաժամ չկար: Ծառ կտրող և իր սեփական հայրենիքը թալանող սերնդի դաստիարակումը: 
Արտագաղթը, որ հենց այդ պատճառով էր, մարդկանց ուղղակի դրդեցին, որ հեռանան: 
Տնտեսության քայքայումը, արդյունաբերական հիմնարկների համատարած ու անխնա թալանն ու վաճառքը: 
Անառողջ ու հիվանդ սերունդը, որ մթի ու ցրտի պատճառով ծնվում էին անոմալիաներով երեխաներ: 
Եռամսյա հավաքները, երբ հենց ավտոբուսից փախցնում, տանում էին ճակատ, առանց մարզելու և միանգամից թշնամու գնդակի տակ: 
Քաղաքական սպանություններն ու ընտրակեղծիքները: 
1996 -թվականի խայտառակ ընտրությունները, որից հետո երկրի ողնաշարը կոտրվեց: 
Լևոն Տեր-Պետրոսյանի անսկզբունքայնությունը, երբ դաշտային գեներալիտետին բերեց Երևան (քաղաքականություն): 
"ԱրմենՏելի" վաճառքը և Հայաստանի տեղեկատվական շրջափակումը, որի պատճառով այսօր գավառական հասարակություն է ձևավորված: 
Ես ժողովրդի սխալների մասին էլ կասեմ: Այս ժողովրդին իր այսօրվա վիճակը քիչ է, որովհետև այս ժողովուրդը հիշողություն չունի: Այն նույն մարդիկ, ովքեր բյուջեն էին թալանում, սոված ժողովրդին եկող օգնությունն էին թալանում, վաուչերներն էին բանվորներից թալանում, հսկա արտադրական գիգանտներ էին թալանում, այժմ իրենց սրբի տեղ դրած՝ գոռում են, որ հարկերը չե՞ն մուծվում, ու ժողովուրդը հիացած գլխով է անում: Այն նույն մարդիկ, ովքեր իրենց խանգարողներին օգնում էին, որ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով կյանքից հեռանա (մի քանի աղմկոտ դեպքերում հենց այս ձևակերպումն է տրվել, երևի հիշողներ կլինեն), այժմ իրենց ‘’թույն’’ հումանիստների տեղ դրած` բանտարկությունների դեմ են բողոքում, ու ժողովուրդը հիացած գլխով է անում: Մի խոսքով կուսակցություններ փակելուց մինչև ամենացինիկ կեղծիքները իրականացնողները, հիմա հանկարծ արդարության ծարավ են դարձել: Այնպես որ հիշողություն չունեցող ժողովուրդը, երբեք նորմալ պետություն չի ունենա: Այս Ժողովրդի միակ ազգային հուշը եղեռնն է, էլ ի՞նչ եք ուզում:

Ազնավուրի դուստրն իսլամ է ընդունել

27.1.13

News.am գործակալությունը հայտնում է, որ Շարլ Ազնավուրի դուստր Կատի Ազնավուրը` ամուսնանալով մարոկացու հետ, իսլամ է ընդունել:
Աղբյուրը հաստատել է այն տեղեկությունն, որ միաժամանակ, նա նշել է, որ այդպիսի քայլն ոչ այլ ինչ է, քան բարձրագույն հանդուրժողականության եւ այլ կրոնների հանդեպ հարգանքի ցուցաբերում:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում հայտնի, հայկական ծագմամբ ֆրանսիացի երգիչ Շարլ Ազնավուրը հանդիսանում է Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը:

Ինչո՞ւ այդպես աղքատացաք

Լիսկայի հարցազրույցը կարդալիս ինձ չէր լքում այն տպավորությունը, որ իրան փոքր ժամանակ գլխի վրա ուժեղ գցել են, ընդ որում, Սյունիքի ամենաբարձր ժայռից, ընդ որում, մի քանի անգամ։
Էս մեր կանանց հետ ճիշտ վերաբերմունքի մեծն մասնագետը, սյունյաց հողերը արենդով պարսկաստանին տվող նժդեհաականը, սրբապիղծ քրիստոնյան մի քանի ֆանտաստիկ մտքեր է արտահայտել, երբ լրագրողը փորձել է պարզել, թե այդ ո՞նց եղավ, որ տենց աղքատացավ ու համաձայն հայտագրի, ընդամենը աշխատավարձով ա ապրում... չէ, դուք պետք ա ինքներդ կարդաք, որ զգաք.
Պարոն Խաչատրյան, սիրտս ճմլվեց, երբ կարդացի ձեր հայտարարագիրը, փաստորեն, մի մեքենա էլ չունեք, ոտքով եք պտտում: Ինչո՞ւ այդպես աղքատացաք, երբ ով վաղ անցյալում էլ հանքեր ունեիք, էլ ինչ ասես՝ ունեիք:
-Բայց խի՞ եմ աղքատ:
Ձեր հայտարարագրում ընդամենը ձեր աշխատավարձն է ֆիքսված՝ 2 մլնի չափով:
-Չի կարող պատահել, կարողա միլիարդ ա՞ գրած:
Ամեն դեպքում, ոչ ավտոմեքենա ունեք, ոչ թանկարժեք գույք…
-Այ խի չունենք այ ցավդ տանեմ, ամեն ինչ էլ ունենք: Կարեւորը հոգին մեծ լինի: Հոգով հարուստ լինես, թե չէ մնացածը ի՞նչ…Ոնց գալիս ա, ըտենց էլ գնում ա, կարեւորը հոգով հարուստ լինես, էտ ա խնդիրը:
Դուք հոգով հարուստ եք, դրա համա՞ր հարկ չեք համարել հայտարարագրել
-Ըհը…
Բայց իրականում շատ բան ունեք չէ՞…
-Հա, բա՞, ինչ չունեմ, ամեն ինչ էլ ունեմ:
Իսկ ինչո՞ւ չեք հայտարարագրել, որ աչքով չտա՞ն:
-Լսի հիմա հաշվետվություն տալու ժամանակ չունեմ, մի օր հանգիստ կգաս Սյունիք, ամեն ինչ էլ կտենաս, ամեն ինչ էլ ցույց կտամ: Կգաս նաեւ կհիանաս Սյունիքի բնությամբ, կտեսնեն օր օրի վերականգնվող մշակութային արժեքները, շենացող շինությունները: Աստված Սյունիքում ամեն թփի տակ աղոթում է սյունեցիների համար, եկեք Աստծո աղոթքը կլսեք:
Ասացիք շատ բաներ ունեք, փաստորեն հարկերից եք խուսափում եւ չեք ֆիքսում ձեր իրական ունեցվածքը:
Բա, ես էդ մա՞րդն եմ, որ որեւիցե մեկից խուսափեմ, ես ոչ մեկից չեմ խուսափում:
Ալարե՞լ եք գրել:
-Դե ժամանակ չի եղել:
Տո ո՞նց չասես էսքանից հետո, որ դու եթե ուղեղի ծալերի սուր պակաս ես զգում ու բթամիտ-ռամիկական ագրեսիայի ու անմակարդակության ավելցուկ, քեզ մեծ հոգին ո՞րտեղից։ Համ էլ, ասում են հոգի ունեն միայն մարդիկ...
Մեկ էլ հատկապես «դզեց» Լիսկայի հայատարարությունը, որ Սյունիքի ամեն թփի տակ Աստված աղոթում է սյունեցիների համար, իսկ մենք՝ նվաստներս չենք լսում թփատակային այդ աղոթքենրը...
Էհ, մի հատ ժամանակի մեքենան ի՞նչ ա, որ չունենք... մի 3 օրով սաղ Հայաստանը տանեինք 37 թիվ, էս տմարդներին 3 օրում սաղին կգյուլլեին, մաքրված հետ կգայինք։

ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՌՈՌ Է.....

25.1.13

Զարմանում եմ, որ Հայաստանի Գրողների Միությունը, Ակադեմյան, Բուհերի մտավորականությունը ու ականավոր հայեր, որոնք վկայել են այս գոնե տաս տարվա թալանը, արտագախտը, ժողովրդի աղքատությունը ու թշվառությունը, լռակյաց, աչք փակելով , հանդուրժելով, լուռ մասնակցել Հայաստանի ոչնչացման ու ազգային աղետի չափանիշների հասնելուն...ՈՒ ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ՉԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, ՉԵՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ԱՇԽԱՐՀՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԵՏ հսկա չափանիշների հասնող թալանը.... Հայաստանի լավագույն մտավորականները տարիներով , գրոշներով յոլա են գնացել, ու լռել....ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՌՈՌ Է...

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.