Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Տարոն Մարգարյան. Show all posts
Showing posts with label Տարոն Մարգարյան. Show all posts

Շուտով կկորցնենք կենդանաբանական այգին...Տարոն ջան սիրուն չի

30.11.12

Կենդանաբանական այգին արդեն մեկ շաբաթ է՝ անտերության է մատնվել. տնօրեն Ռուբեն Խաչատրյանը գործուղման մեջ է, իսկ տնօրենի պարտականությունները, ենթադրվում է, դրված են փոխտնօրենների վրա, որոնցից Մ. Մանուկյանը, ով իր թերի կրթությամբ տնօրենի գիտական գծով տեղակալն է, գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մյուսը' Գ. Սարգսյանը, աստված գիտի թե որտեղ:
Սակայն զարմանալի չէր Ռ. Խաչատրյանի նման գործելաոճը, հատկապես երբ ունկնդրում ենք FM 106.5 ռադիոյին նոյեմբերի 14-ին տրված հարցազրույցը. «…Անկեղծ ասած՝ ես ինձ պրոֆեսիոնալ այս ոլորտում չեմ համարում: Ես ինքս մասնագիտությամբ կենսաբան չեմ կամ կենդանաբանական այգիների աշխատանքում փորձ չունեմ, փորձ ունեմ վայրի բնության մեջ աշխատելու' վայրի կենդանիների հետ աշխատելու, ֆիլմեր նկարահանելու կենդանիների մասին, կրթության ոլորտում փորձում եմ բավականին եւ հասարակական գործունեությամբ…»: Հիշեցնենք, որ նա ռեժիսոր Հարություն Խաչատրյանի որդին է: Իսկ թե ինչ գործ ունի նման սիրողական մակարդակի տնօրենն այգում, կարծում եմ՝ պատկան մարմինների քննարկման առարկա է:
Նման աշխատաոճի արդյունքում, շուրջ մեկուկես տարվա ընթացքում իրենց «դիմումների համաձայն» աշխատանքից ազատվել են ավելի քան 70 աշխատակիցներ: Ինչը պետք է նաեւ հայտնվեր Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ուշադրության կենտրոնում:
Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ աշխատակիցները, որոնք զոհ են եղել տարբեր խաբկանքների ու շանտաժների եւ զրկվել են աշխատանքից, չեն դիմել դատարան' իրենց իրավունքները վերականգնելու համար: Պատասխանը տրամաբանական է' նույնիսկ երեք ամսվա աշխատավարձը բավարար չէ փաստաբանական ծառայությունների դիմաց վճարելու համար, նրանք ուղղակի փրկել են իրենց երկար տարիների բարի համբավը:
Նոյեմբերի 26-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Անահիտ Գալստյանի հայցն ընդդեմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի (որի տնօրենն է Ռուբեն Խաչատրյանը)' աշխատանքում վերականգնելու պահանջի մասին: Երրորդ դատական նիստն էր: Չնայած այն հանգամանքին, որ այգու պատասխանատուները, ինչպես միշտ, թռած են, ի զարմանս ինձ, դատական նիստին «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչը' փաստաբանը, ներկայացել էր: Սակայն զավեշտալին այն էր, որ պատասխանող կողմը երեք ամիս անց դատական նիստի է ներկայանում անպատրաստ, այն դեպքում, երբ դեռեւս ս.թ. սեպտեմբերի 26-ին պատասխանող կողմը միջնորդել էր հայցադիմումին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել, ինչը դատարանը բավարարել էր:
Այս անգամ պատասխանող կողմը ներկայացավ հայտարարությամբ, որով առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել եւ միջնորդեց դատարանին' դատական նիստը հետաձգել: Պատասխանող կողմը չուներ հստակ առաջարկ եւ ակնկալում էր, որ կողմերը քննարկեն հաշտության համաձայնագրի կետերը: Հայցվոր կողմն առարկեց միջնորդությանը, քանի որ հայտարարությունը նախ վստահություն չէր ներշնչում եւ երկրորդ՝ ավելի շատ նպատակ էր հետապնդում դատական նիստը հերթական անգամ հետաձգելու: Ուստի դատարանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, եւ դատական նիստը կայացավ…:
Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց հայցային պահանջները, ինչպես նաեւ դրանք հիմնավորող փաստական եւ իրավական հիմքերը' «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռ. Խաչատրյանի կողմից թույլ տրված անօրինականությունները' անհիմն նկատողություններն ու աշխատանքից ազատման հրամանները, ինչպես նաեւ հայցի պահանջը' այն է հայցվորին վերականգնել աշխատանքում: Այնուհետեւ պահանջեց, որ պատասխանող կողմը հիմնավորի եւ ապացուցի իր գործողությունների օրինականությունը: Հաջորդ նիստին կողմերը համապատասխան ապացույցներ կներկայացնեն:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.