Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Րաֆֆի Հովհաննիսյան. Show all posts
Showing posts with label Րաֆֆի Հովհաննիսյան. Show all posts

Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին

13.3.13

Հայ ազգային Կոնգրեսի համակարգող եւ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր առավոտյան Ազատության հրապարակում այցելել են հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը արդեն երրորդ օրն է, ինչ հացադուլ է անցկացնում, որը ինքը անվանում է ստադուլ, կեղծիքադուլ: Տեսանյութը` քիչ անց:

Էն որ «հիմա» էր, հետո դարձավ «էսա-ուր-որ-ա»

Որոշ պայքարիստ գործիչների հայտարարություններից հրճվում եմ. «Վերջ, Րաֆֆին Սերժին շախ ու մատ արեց, Սերժն էլ շանս չունի»։ Այսպիսի խոսակցություններից «Հիմա» շարժումն եմ հիշում։ Էն որ «հիմա» էր, հետո դարձավ «էսա-ուր-որ-ա», հետո՝ «մի-քիչ-էլ-ու-կլինի» ու վերջում չքվեց։

Գյումրիի համալսարանների ուսանողները դասադուլ են հայտարարել

28.2.13

Գյումրիում պետական ու ոչ պետական բուհերի ուսանողները այսօրվանից հայտարարել են դասադուլ:
Դասադուլը կսկսվի Պետական մանկավարժական ինստիտուտից, որտեղից ուսանողները կշարժվեն դեպի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ: Միեւնույն ժամանակ «Պրոգրես», «Անանիա Շիրակացի», ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղ, Եվրոպական համալսարան, «Հայբուսակ»-ի Գյումրու մասնաճյուղի ուսանողները խմբերով կշարժվեն Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարան: Թվով 7 բուհերի ուսանողներ միասին կհանդիպեն ՌԴ հյուպատոսարանի դիմաց, որտեղ կիրականացնեն բողոքի ցույց. «Ամո՛թ Ռուսաստանին, որ ճանաչել է ՀՀ նախագահական ընտրությունները, ամոթ ռուսական իշխանություններին, որ շնորհավորեցին Սերժ Սարգսյանին» կարգախոսով:
Ուսանողների բողոք-դժգոհությունը նամակի ձեւով կհանձնվի ՌԴ հյուպատոսին, որից հետո դասադուլ-բողոքի դուրս եկած ուսանողները պատրաստվում են շարժվել Գյումրիում Իտալիայի հյուպատոսարան: Իսկ վերջում բողոքի ակցիա կիրականացնեն Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց՝ Թատերական հրապարակում, որտեղ նրանք նախատեսել են խաղալ տարբեր խաղեր՝ «գետնից բարձր», «բադերի որսորդ», որից հետո կմասնակցեն ֆլեշմոբին. ուսանողները ծածկելու են իրենց դեմքերը 5000-դրամանոցներ պատկերող դիմակներով եւ կրելու են «Չենք վաճառվում» ցուցանակներ:

Այսօր տեսնում ենք ընդդիմադիր հատվածի հիասթափություն

10.1.13

Նախագահական ընտրություններում` «պայքարը լինելու է երկրորդ տեղի համար» թեզը շրջանառության մեջ էր դրվել դեռ անցած տարվանից, սակայն արդեն այսօր կարծես թե առարկայական բնույթ է ստանում: Սկսել են շրջանառվել անուններ` ով կլինի երկրորդը` Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը: Լավ, ասենք, երկրորդ տեղում եղավ նշված թեկնածուներից մեկը, ի՞նչ ունի նա դրանից: 
Խոսվում է, որ եթե լինի Հրանտ Բագրատյանը, ապա նա կդառնա վարչապետ: Սակայն մի նկատառում` վարչապետը խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի մոտ հեղինակություն վայելող անձն է, իսկ Հրանտ Բագրատյանի պարագայում, կասկածում եմ որ ՀՀԿ-ում հեղինակություն վայելի: Այդ իսկ պատճառով Բագրատյանի վարչապետության հարցը այդքան էլ լուրջ չէ: Եթե ելնենք այն տրամաբանությունից, որ Հրանտ Բագրատյանը եղել է նախկին վարչապետ, իսկ այժմ խոսվում է նրա վարչապետ լինելու մասին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրություններից հետո հնարավոր է դառնա ԱԳ նախարար:
Հ.Գ. Ընտրություններից հետո առավել հետաքրքրական կլինի այն, թե ինչպիսիսն է լինելու ընդդիմության պահվածքը: Այսօր տեսնում ենք ընդդիմադիր հատվածի հիասթափություն, որի վերականգնումը կարծում եմ երկար կտևի:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.