Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Քաղաքականություն. Show all posts
Showing posts with label Քաղաքականություն. Show all posts

Շահինյան Հովիկը անդամակցել է ՕԵԿ-ին

27.1.13

Շահինյան Հովիկը անդամակցել է ՕԵԿ կուսակցությանը... ցավակցում եմ ողջ հայ ազգին, որ նման քաղաքական վերնախավ ունի, որտեղ աբիժնիկության դրսևորումը արտահայտվում է օպինգպոնգի գնդակի նամն մի կուսակցությունից մյուսը մտնելը... և, բնականաբար, շնորհավորում եմ ՕԵԿ-ին, որովհետև պարզվեց, որ դեռ մարդ կա որ ցանկանում ա անդամակցլե ՕԵԿ-ին

Դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

ՀՀ գործող նախագահի եղբայրներից մեկը այլոց բիզնեսում հարկադրանքով փայ մտնելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման և մեկ տարում ստացվելիք գումարի չափով տուգանքի: Հը, հայեր, ո՞նց է հնչում՝ ֆանտաստիկ, չէ՞: Որոշ փոփոխություններով (տեղական միջավայրին հարմարեցված) տվյալ դեպքը տեղի է ունեցել Հարավային Կորեայում (ՀԺ): Ոնց չհիշես՝ երբ մենք թատրոն ունեինք…

ՀՅԴ-ն վեր է ածվել շեսծյոռկայի

26.1.13

Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում, սա ծիխաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Շարքային ու ոչ շարքային դաշնակներին որ խոսցնում ես, միանգամից սկսվում է իրենց 130 -ամյա պատմության, մեծամեծ վաստակների (եղած ու չեղած), գաղափարականության ու այլ բաների գովքը, բայց ինչպես նշել եմ բազմիցս, ՀՅԴ-ի հռետորիկկան մնում է միակ հռետորիկա, իսկ գործնականում ՀՅԴ-ն վեր է ածվել շեսծյոռկայի, ընդ որում վաղուց։
Ասածիս խոսուն ապացույցն էլ թող լինի այն, որ ՀՅԴ անդամ, նախկին նախարար և Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն ու եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների և շարքային գյուղացիների հետ և ակտիվորեն քարոզել են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին...
Մի տարբերակով, սա կուսակցական կուրսն է՝ քողարկված քարոզչություն իրականացնել Սերժի օգտին և սա այն դեպքում, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ ոչ մեկին չի սատարելու։
Մյուս տարբերակը էլի լավ ճէ ՀՅԴ-ի համար. կուսակցության անդամները՝ թքած ունենալով կուսակցության որոշման վրա, զբաղված են ինքնագործունեությամբ, որը հակասում է կուսակցության հայտարարած դիրքորոշմանը։
Չնայած, ինչո՞ւ եմ զարմանում, քաղական դիակներին երկրորդ շունչ կարող է տալ միայն հաճախորդացումը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՎԵՇՏԸ

25.1.13

Փաստորեն ստացվում է այնպես, որ ժողովրդավարության առաջնային հիմքերից մեկը՝ ընտրությունները, Հայաստանում վերածվում են շատ գեղեցիկ բեմադրված թատերական ներկայացման, այնքան գեղեցիկ, որ անգամ այսօր հայկական սերիալների սցենարիստները կնախանձեն այդպիսի բարձր որակին: Սերիալի և ընտրության թեև միակ տարբերությունը Հայաստանում՝ դերասաններն են: Սերիալում խաղում են դերասաններ (որոնցից շատերը մասնագիտությամբ դերասան չեն), ընտրություներում՝ քաղաքական դերասաններ (որոնցից շատերն իրականում քաղաքականությունից կիլոմետրերով հեռու են): Մինչդեռ բովանդակային և սցենարային առումով ոչ մի տարբերություն: Բովանդակությամբ դատարկ ու աղքատ են և հայկական սերիալները և ընտրությունները: Սերիալում սցենարային կարուսելը կատարվում է ամեն օր, ընտրություններում՝ 5 տարին մեկ: Սերիալում ամեն օր են համոզում, որ Ես քեզ սիրում եմ, ընտրություններում 5 տարին մեկ են համոզում, որ Ես ձեզ սիրում և հարգում եմ: Թե սերիալի և թե ընտրության դեպքում փոխանակ վարի ժողովուրդը, հակառակն է՝ վարում են ժողովրդին (ժողովրդավարություն բառի փայլուն երկիմաստություն): 20 տարի շարունակ փորձում ենք տրանսֆորմացվել, արդյունքում թե սերիալում, թե ընտրություններում ստացվում է COPY PASTE՝ բացասական երանգներով: Հեռուն չենք գնում, բացում ենք Նժդեհի մտքերը ու կարդում ենք. "Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, ինչպես ազգը, եթե կուլտուրական չէ, ազգ չէ: Ամեն վախկոտ կեսնաբանորեն անբարոյական է: Անհայրենիք դարձած մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը: Ճիշտ է, չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի: Ուզո՞ւմ ես հաղթահարել ցավդ... Արձանացրու այն, ապա կանգ առ նրա առջև ու ասա. "Այո, բարեկամ, անծանոթ չենք իրար, քանզի առաջ ես ճանաչում էի ուրիշներին, քեզնից ավելի մեծերի: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր: Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...": Հետևությունները թողնում եմ ձեզ:

ԴԱՍԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կուսակցության լիդեր-անդամներ-կողմնակիցներ-համակիրներ՝ դասական տեսակն է: Հայաստանում՝ կուսակցության թագավոր՝ եթե նա ԳՄՓ, կուսակցությունը ևս ԳՄՓ, ապա անդամներ՝ ավելի կոնկրետ 1. արջի ծառայությամբ զբաղվող "էլիտար" դեմքեր, 2. Թաղային հեղինակություններ, 3. Կուսակցության ջահելներ՝ լավ տղեք, 5. շտաբների ղեկավարներ՝ ցուցակների վերահսկողությամբ զբաղվողներ, 6. Շենքերի պատասխանատուներ, 7. Շենքի մուտքերի պատասխանատուներ՝ անձնագրային տվյալներ հավաքողներ և բերանից խոսք քաշողներ: Առանձին խումբ են կազմում պատվիրակված վերլուծաբաններն ու հարցում անցկացնողները՝ Ահարոն Ադիբեկյանի գլխավորությամբ: Վերջինիս գլխավոր գործառույթը ընտրություններից 3 ամիս առաջ ընդդիմադիր թեկնածուի շանսերը բարձր գնահատելն է, իսկ 2 ամիս անց՝ շրջադարձը օգուտ իշխանական թեկնածուի կատարելը: Առանձնահատուկ կարգավիճակ ունեն տաքսու և գազելների վարորդները, որոնց պարտականությունն է կայանել շենքերի դիմաց և էլիտար ծառայություն մատուցել, որպեսզի մարդկանց ոտքերը չցավեն ընտրատեղամաս գնալիս: 
Հիմա ամենահամեղ մասը: Ընտրատեղամասեր՝ "ընդմիջման ժամ", դիտորդների և վստահված անձանց համար բացվում է շռնդալից, ճոխ, տեղը տեղին հայկական հյուրասիրությանը վայել սեղան. կեր, խմի, քեֆ արա: Այդ ընթացքում համապատասխան մարդիկ իրենց գործը գիտեն: Կարգը պահպանող ոստիկանները պետք է պարտադիր լինեն, բայց տվյալ դեպքում հակառակն է՝ կարգն է պահպանում իրենց: Մինչդեռ ոստիկանի հագ ու կապը, տեսքը, դիրքը պետք է լինի այնպիսին, որ իր հետ դուքով խոսեն, կարգն է այդպիսին, իսկ նրանք էլ պարտավոր են դուքով խոսել քաղաքացու հետ: Բայց սա հայկական իրականությունից չէ արդեն: Զբոսնում ենք, արևածաղիկ "չրթում", ու նայում ենք, ինչպես են լավ տղեքը կարգ պահպանում: Մինչդեռ մասնագետներն ասում են ժամանակը ռացիոնալ է պետք օգտագործել: Ասանից երեք խնձոր ընկավ՝ մեկն ասողին, մեկը լսողին, մեկն էլ ականջ դնողին:

Քոչարյանը «բլթցրե՞լ» է

17.1.13

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի օրերս տված հարցազրույցին, ասաց.
«Ես այնքան եմ վրդովվել ղարաբաղիների հետ կապված խոսքի մասով: Տաս տարի հասարակությունում կար այդ խնդիրը, փորձում էին հանել դա, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ այլ խնդիր է, բայց դա տհաճ հակամարտություն էր: Վերջին հինգ տարվա ընթացքում կարծես թե,ինձ համար հաճելիորեն, դա վերացել էր, և մեկ էլ ֆիքսել իսկ ի՞նչ: Եթե ղարաբաղցի չլիներ Սերժ Սարգսյանը, այսինքն ինչ` հայաստանցին թու՞րք է,որ պետք է գար,պայքար էր: Ինչի մասին է խոսքը,ես չեմ կարողանում հասկանալ»:
Շարունակելով խոսել այդ մասին` նա հայտնեց. «Երկրորդ խոսքը քաղաքական առումով նայելու դեպքում, երբ ասում է` դե ես եմ բերել, կոպիտ ասած, չեմ խանգարում, բայց հետևից ասում է, որ սխալ է անում, այսինքն` եթե սխալներ է անում, թող շարունակի քանդել, պետք է չէ կպնել, որովհետև ես եմ բերել: Ես ոչ մի տեսանկյունից դա չեմ կարողանում հասկանալ: Եթե կա խնդիր, ինչու չի դնում թեկնածությունը: Ես կարծում եմ` այն, ինչ նշեց Արմեն Աշոտյանը շատ տեղին էր: Անկախ նրանից ճիշտ էր Աշոտյանը, թե` ոչ, ինքը փաստ էր գտել, որ ընդամենը տարի ու կես առաջ մի բան էր ասվել,իսկ հիմա լրիվ ուրիշ բան է ասվում Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սա է խնդիրը: Շարքային մարդիկ` մենք, կարող ենք մեզ թույլ տալ մեկ-մեկ «բլթցնել», բայց նման ծանրակշիռ մարդիկ պետք է յուրաքանչյուր բառին հետևեն»:
Հիշեցնենք, որ օրերս տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը չառաջադրման երեք պատճառ էր առանձնացրել. առաջինն այն,որ իր համար անընդունելի էր իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների,երկու վաղեմի գործընկերների միջև, երկրորդը,որ չէր ցանկանում մասնակցել իշխանության համար պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը, երրորդը` Ռոբերտ Քոչարյանը չէր ցանկանա իր ժամանակը, գիտելիքներն ու փորձը ծախսել «մանրածախ քաղաքական առևտրի» վերածված քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքի վրա:
Իսկ Արմեն Աշոտյանը նշել էր, որ կա տարբերություն 2011թ.-ի հայտարարության և այս անգամվա հարցազրույցի միջև: Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ասել էր,թե կվերադառնա միայն այս երեք դեպքերում.երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավման բացակայության և արտագաղթի աճի,հասարակության տարբեր շերտերի կողմից մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկի և իր ներքին համոզվածության առկայության դեպքում առ այն, որ ինքը կարող է արմատական ձևով բարելավել իրավիճակը:
Ըստ Արմեն Աշոտյանի` Ռոբերտ Քոչարյանի չառաջադրման իրական պատճառները ոչ թե այս անգամվա թվարկածներն էին, այլ նախանցյալ տարի սեպտեմբերինը:

Թե ինչու եմ ես նախագահին անվերապահ հավատում

14.1.13

«Թե ինչու եմ ես նախագահին անվերապահ հավատում, գալիս ա իմ կենսակուրսից. ինքը ամենակարևոր հարցերում չսխալվեց երբեք:» - Վազգեն Սարգսյան:
Եվ թե ոնց վստահեց-վստահեց ու հանկարծ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցում չվստահեց , տենց էլ "գաղտնիք" մնաց... 
Ենթադրությունները բազմաթիվ են, բայց կոնկրետ համոզվածություն չի լինում հայտնել: Միայն կարելի ա ՊՆԴԵԼ, որ բոլոր հարցերի վերաբերյալ նախագահի դիրքորոշման մասին 100%-ով տեղյակ էր Վ. Սարգսյանը:

Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ինքն է Բաքվի կոտորածի հեղինակը. Գրիգորի Այվազյան

«23 տարի առաջ հենց հունվարյան ցրտերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեց հայերի կոտորածը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը` հայտարարելով, որ Հայաստանում բնակվող բաքվահայերը ՀՀ ԱԺ քննարկմանն են ներկայացնելու Բաքվի ցեղասպանության պաշտոնական ճանաչման օրինագիծ:
Նա նշեց, որ անկախ պետականության բացակայության պատճառով էր, որ Ադրբեջանը իրականացրեց ադրբեջանահայերի կոտորածը: Ըստ բանախոսի` Ադրբեջանցի թուրքերը համարձակ են այն ժամանակ, երբ 400 հոգով հարձակվում են անպաշտպան հայկական գյուղերի վրա կամ կացնահարում քնած մարդուն:
«Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ, Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատեց այն, որ ինքն է Բաքվի կոտորածի հեղինակը: ՀՀ առաջին խնդիրն այս հարցում իր ուժերը համախմբելն է՝ Ադրբեջանին Բաքվի կոտորածի իրավահաջորդ ճանաչելու գործում»,- նշեց Գրիգորի Այվազյանը:
Նա նաև նշեց, որ ադրբեջանահայությունը կարիք ունի ԶԼՄ-ների աջակցության, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խնդիրը ներկայացնի իրեն ձեռնտու տարբերակով:
Ադրբեջանագետը նաև այն կարծիքին է, որ այս հարցը կապված է նաև Ղարաբաղի հարցի հետ, ուստի հաջողության չհասնելու դեպքում դժվար կլինի հասնել Ղարաբաղի վերջնական անկախության:
Գրիգորի Այվազյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում է մի աշխատություն, որով կբացահայտվեն ադրբեջանահայերի կոտորածների մութ և դեռևս անհայտ էջերը:
«Պետք է իրազեկ պահել միջազգային հանրությանը՝ ինչ է տեղի ունեցել իրականում: Ստրասբուրգի դատարանում Ադրբեջանի դեմ հարուցվել է դատական գործ, քանի որ ադրբեջանահայերի կոտորածն իրականում ցեղասպանություն է»,- ասաց ադրբեջանագետը:
Գրիգորի Այվազյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի սենատորները սկսել են կայուն կերպով դատապարտել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը:
«Միջազգային հանրության գիտակցության մեջ արդեն մտնում է այն, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց նա:

Էպոսագետը Իվանիշվիլիին եւ Պուտինին կոչ է անում չգալ Հայաստան

Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին հետաքրքրում է, թե այդ ինչ լուրջ եւ շտապ հարց կա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գալիս է Հայաստան, եւ, օրինակ, Սերժ Սարգսյանը Վրաստանի վարչապետին ընդունում է որպես գործող նախագահ, թե որպես նախագահի թեկնածու: Վրաստանի վարչապետի այցելությունը նախագահի էպոսագետ թեկնածուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ որակեց որպես ՀՀ ներքին կյանքին միջամտելու կոպիտ գործ: Վարդան Սեդրակյանը կոչ արեց Վրաստանի վարչապետին զերծ մնալ ՀՀ կատարելիք այցից եւ նշեց, որ Իվանիշվիլիի կատարելիք այցելությունը միակ պաշտոնական այցելությունը չէ ՀՀ:
«Ընկեր Վլադիմիր Պուտինն էլ է այցելու Հայաստան` իր աջակցությունը հայտնելու Սերժիկ Սարգսյանին»,- հայտարարեց Սեդրակյանը եւ ՌԴ նախագհին էլ կոչ արեց զերծ մնալ ՀՀ կատարելիք այցից:
Էպոսագետը հիշեցրեց նաեւ, որ նախագահ ընտրվելուց հետո ճանաչելու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Ուգո Չավեսի առողջական վիճակը բարելավվել է

Ուգո Չավեսի առողջական վիճակը բարելավվել է: Այդ մասին այսօր հայտարարել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը:
«Չնայած դեկտեմբերի 11-ի վիրահատությունից հետո նախագահի առողջական վիճակի վատթարացմանը՝ հաղորդվում է, որ վերջին օրերին Չավեսի վիճակը համեմատաբար բարելավվել է: Թոքային վարակը բժիշկների հսկողության տակ է. Չավեսը գիտակցության է եկել»:
Չնայած այդ ամենին՝ լրատվական գործակալության ղեկավարի խոսքերով, պետության առաջնորդը դեռ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ, որպեսզի որոշվի շնչառական ապարատի հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ Չավեսը վիրահատման համար Կուբա էր ժամանել 2012 թվականի դեկտեմբերի սկզբին՝ կապված հայտնաբերված չարորակ ուռուցքի հետ: Թվով չորրորդ վիրահատությունը կատարվել է Հավանայում դեկտեմբերի 11-ին: Իշխանությունները հայտնել էին, որ վիրահատությունը տևել է վեց ժամ և ուղեկցվել է արնահոսությամբ, որը բժիշկները հաջողել են դադարեցնել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.