Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label ՕԵԿ. Show all posts
Showing posts with label ՕԵԿ. Show all posts

Շահինյան Հովիկը անդամակցել է ՕԵԿ-ին

27.1.13

Շահինյան Հովիկը անդամակցել է ՕԵԿ կուսակցությանը... ցավակցում եմ ողջ հայ ազգին, որ նման քաղաքական վերնախավ ունի, որտեղ աբիժնիկության դրսևորումը արտահայտվում է օպինգպոնգի գնդակի նամն մի կուսակցությունից մյուսը մտնելը... և, բնականաբար, շնորհավորում եմ ՕԵԿ-ին, որովհետև պարզվեց, որ դեռ մարդ կա որ ցանկանում ա անդամակցլե ՕԵԿ-ին

Իսկ համագումարին յարխուշտա կպարե՞ն...

20.12.12

«Օրինաց երկիր» կուսակցությունը (եթե չեք մոռացել, որ Հայաստանում նման կուսակցություն էլ կա) չափազանց իրատես է գտնվել, երբ որոշել է դեկտեմբերի 22-ին կայանալիք իր արտահերթ համագումարին, բացի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից և նրա ղեկավար' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, որևէ այլ քաղաքական ուժի չհրավիրել:
Նախ' երևի հաշվարկել են, որ միջոցառման համար ինչ դահլիճ էլ վերցնեն, դժվար թե տեղավորեն 170 հազար անդամ ունեցող ու ամեն շաբաթ մի 10-20 հազար նորագիրներով համալրվող կուսակցության պատվիրակներին, որոնք գալու են երկրի համար ճակատագրական որոշումների կայացման քվեարկությանը մասնակցելու' մարտական վճռականությամբ: Դրա համար էլ ավելորդ ձևականությունների ետևից չեն ընկնում: Ի վերջո, սեփական պատվիրակներն ավելի կարևոր են, քան օտար հանդիսատեսը:
Երկրորդ' երևի հասկացել են, որ հրավիրեն, թե' ոչ, գնացող չի լինելու, ու որոշել են իրենց ծանր տեղը չթեթևացնել, ավելորդ անգամ անհեթեթ վիճակի մեջ չընկնել: Համագումարն անցկացվում է' ընդամենը ֆորմալ կողմը պահելու համար:
ՕԵԿ-ի հավերժ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դեռ 2010թ. վերջին հայտարարեց, որ իրենց միակ և անփոխարինելի նախագահացուն Սերժ Սարգսյանն է, և որ ինքն այս ընտրություններում առաջադրվելու ցանկություն չունի: Միայն այդ հայտարարության շնորհիվ ՕԵԿ-ը կարողացավ խորհրդարանում 5 պատգամավորական մանդատ ձեռք գցել և հիմա ուզենա էլ' ստանձնած պարտավորությունից շեղվել չի կարող: Միայն արդեն կայացված որոշումը պաշտոնականացնելու, արված հայտարարությունը վերստին հնչեցնելու արարողությանը մասնակցելն ուղղակի մազոխիզմի է նման: Եվ պարզ է, որ ոչ ոք էս նեղ միջոցին ո'չ ինքնատանջանքի, ո'չ էլ հորանջելու կամ ննջելու ավելորդ ժամանակ չունի: Մանավանդ որ' քաղաքական ուժերից ևս երկուսը' ՀՀՇ-ն ու «Ժառանգությունը», թարսի պես հենց նույն օրն են որոշել համագումար անցկացնել, և դրանք իրենց քիչ թե շատ ինտրիգայնությամբ խոստանում են ավելի հետաքրքիր լինել, քան օրինացական' լրիվ անիմաստ անցկացվող ու կանխատեսելի ընթացք խոստացող այս միջոցառումը:
Եվ վերջապես երրորդ' ոչ ոք այս քաղաքական նշանադրության հերթական արարողությանը չի ուզում իրեն զգալ «երրորդն ավելորդ»-ի կարգավիճակում: ՕԵԿ-ի համագումարը ներկայացում է հատուկ մեկ հանդիսատեսի համար, և որևէ կասկած չկա, որ այդ միակ հանդիսատեսը ոչ միայն ներկա է գտնվելու և փորձելու է առավելագույն հաճույք ստանալ ինքնազոհաբերման այս յուրօրինակ ակտից, այլև գուցե կփորձի նորից քաղաքական «բարոյականության» դասախոսություն կարդալ' իբրև կենդանի մարմնացում' վկայակոչելով ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին:
Թերևս միակ բանը, որի համար կարելի էր ափսոսալ ՕԵԿ-ից հրավեր չստանալու համար, այն փոքրիկ ինտրիգն է, թե արդյո՞ք այս անգամ ևս պատվիրակների և «միակ հանդիսատեսի» առջև ՕԵԿ-ականները ցուցադրելու են քոչարի պարելու իրենց հմտությունները, որոնք հաջողությամբ յուրացրել էին վերջին խորհրդարանական ընտրությունների նախօրեին ու նույն հաջողությամբ էլ ցուցադրեցին, թե՞ նախապատվությունն այս անգամ տալու են յարխուշտային' հաշվի առնելով, որ հիմա ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են, իսկ այն միշտ անձնավորված է ու կոնկրետ:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.