Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Ֆիլիպ Կիրկորով. Show all posts
Showing posts with label Ֆիլիպ Կիրկորով. Show all posts

Ինչ է նվիրել Ֆիլիպ Կիրկորովը Շերին պաչպչելուց հետո

14.1.13

Շարունակելով նվերների թեման ))
Շերը, ինչպես հայտնի է, կիսագաղտնի Մոսկվայում էր` տոնական կորպորատիվի (կարդալ էստեղ): Չնայած նրա գալը շուխուր արել էր` մի քիչ ուրիշ կտրվածքով (կարդալ էստեղ): Բայց պարզվում է բանը դրանով չի ավարտվել. նրան որոշել է նվեր մատուցել մեկ այլ հայազգի աստղ` ի դեմս Ֆիլիպ Կիրկորովի (չնայած կարծեմ իրականում գնչու են դրանք):
Կիրկորովի ամբողջ եղած-չեղածում ինձ 2 բան է տպավորել մինչ օրս, երկուսն էլ կապված նվերների հետ: Տարիներ առաջ Կիրկորովը Թուրքիայում ադրբեջանցի միլիարդատիրոջ հյուրանոցի բացմանը ադամանդով մատանի էր ուղարկել հյուրերից մեկին: Ինչ եք կարծում` ում?? Մոնիկա Բելուչիին: Բայց քանի որ ամաչելիս է եղել, ռուսական աստղերից մեկին խնդրել է նվերը փոխանցել Բելուչիի թիկնապահներին: Հետո Բելուչին օդանավակայանում կորցրած է եղել մատանին… Հիմա էլ Կիրկորովը նվեր է արել Շերին` ինչպես նկատում են ռուսաստանյան լրատվամիջոցները, “նրան պաչպչելուց հետո”: Բայց ինչ-որ տեղ ժլատություն է արել Շերիլինի հարցում: Չնայած նվերը “թագավորական” է բնորոշվում. ոչ ավելի, ոչ պակաս Ռուսական կայսրության թագի պատճենն է նվիրել` ճիշտ կրկնօրինակը, բայց իհարկե Swarovski քարերից: Կես միլիոն ռուբլուց ավելի է արժեցել, ամեն դեպքում, նվերը: Ինքը` Կիրկորովը, լուսանկարները տարածել է հետևյալ գրությամբ. “Դա անկեղծ նվեր էր` ամբողջ սրտով արված: Անհավանական թագ իսկական թագուհի Շերի համար: Սիրով, քո Ֆիլիպ”: Մի տեսակ հնչում է Հռոմում Դավիթ Անհաղթի արձանի գրության նման. «Աշխարհի թագուհի Հռոմից` հռետորների թագավորին», բայց դե ոչինչ:)
Դավիթ Վարդազարյան

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.