Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label ֆուտբոլ. Show all posts
Showing posts with label ֆուտբոլ. Show all posts

Ռոմարիոն նախկին ակումբից կստանա 9 միլիոն դոլար

28.2.13

1994թ. աշխարհի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն հաղթող է դուրս եկել իր նախկին ակումբի` «Վասկո դա Գամայի» դեմ դատավարությունում, որը սկսվել էր ութ տարի ատաջ: 47-ամյա Ռոմարիոն պահանջում էր 29 միլիոն դոլար, որն ակումբը պարտք էր մնացել իրեն: Հայցը բավարարվել է մասնակի: Նախկին ֆուտբոլիստը կստանա 9 միլիոն դոլար: Ակումբը վճարումները կսկսի 2014թ. հունվարին եւ պարտքը կմարի 120 հավասար մասերով, հաղորդում է Sambafoot-ը:
Ռոմարիոն «Վասկո դա Գամայում» հանդես է եկել 2000-2001-ին եւ 2007-ին:

Նեմեցի ճչուն ագահության պատճառով մեր հավաքականը զրկվեց հոյակապ խաղացողից

24.1.13

Նեմեցի ճչուն ագահության պատճառով մեր հավաքականը զրկվեց հոյակապ խաղացողից ու ասենք ամենակատաղացնողը էս հարցում՝ էն մելչնիկությունն ա, որ դրսևորվել ա։ Ուրեմն, մենք մի հատ հայրենակից ունենք Ուրուգվայում՝ Մաուրո Գևգեոզյան, ով շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։ ՀՖՖ-ն հրավիրել է նրան մասնակցելու Հայաստան-Լյուքսսեմբուրգ ընկերական խաղին՝ մեր հավաքականի կազմում։ Մաուրոն համաձայնվել էր, միայն թե մեկ նախապայմանով՝ ՀՖՖ-ն պետք է գներ ինքնաթիռի բիզնես կլասսի տոմս, որովհետև Մաուրոն մոտ 20 ժամ պետք է թռներ դեպի նշանակության վայր ու ընդամենը մեկ օր էր ունենալու հանգստանալու համար։
Նեմեց դու Նեմեց, երևում ա մտածել էր, որ էդ մ 2 հազար դոլարը ավել տալուց ինքը կսննկանա ու էկոնոմ դասի տոմս էին ուղղարկել էս տղուն։ Մաուրոն էլ վիրավորվել էր նման վերաբերմունքից ու ճիշտ էլ արել էր, նշելով, որ երևում ա, որ ՀՖՖ-ն էդքան էլ չի գնահատում նրան ու չի ուզում տեսնել հավաքականի կազմում, ուստի նա հրաժարվում է մասնակցել խաղին, իսկ հավաքականին մաղթում է միայն հաղթանակներ։
Տո ասա այ Նեմեց, այ անաստված, մենակ Հարսնաքար սպանդանոցդ մի օրվա մեջ ա քեզ էդքան փող բերում, ո՞նց կարելի ա տենց մանր ու անմակարդակ մարդ լինել էդքան միլլիոնների մեջ...

Գվարդիոլան կզբաղեցնի Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնը

17.1.13

Բոլոր կայքերի առաջին լուրը սա է: Հասկանալի է, իհարկե, Պեպը արդի ֆուտբոլային պատմության ամենատաղանդավոր ու հեռանկարային մարզիչներից մեկն: Նրա անհավանական 14 տիտղոսները Բարսելոնայի հետ հավերժ կմնան պատմության մեջ` որպես անհասանելի արդյունք: Բայց մտավախություն կա, որ Գվարդիոլան չկարողանա Բավարիայում աշխատել Բարսելոնայի պես: Թող չնեղանան Բավարիայի երկրպագուները, բայց այնտեղ չկա այն թիմային հոգին, որը տիրում է Բարսելոնայում: Ընդ որում, Գվարդիոլայի երկրպագուները նկատած կլինեն, որ բոլոր այն ակումբներում, որտեղ խաղացել է Պեպը, միշտ էլ ջերմություն է տիրել` թե Բրեշիայում, թե Բարսելոնայում, թե Ռոմայում...իսկ Բավարիայում այդպես չէ: Ճիշտ է Մյունխենյան թիմը անխափան մեխանիզմ է, բայց այնտեղ չկա այդ եղբայրական ջերմությունը...Ցավոք...Մաղթենք Պեպին հաջողություն:
Իսկ ինչ վերաբերում է Պեպի` Բարսելոնային դավաճելու` Ֆեյսբուքյան անիմաստ մեղադրանքներին, անհեթեթ է նրա հասցեին նման զրպարտող խոսքեր ուղղելը: Ի վերջո, Բարսելոնան Ռեալով չի փոխել: Այնպես որ,
ԿԵՑՑԵՍ, ՊԵՊ....

Հենրիխ Մխիթարյանը շուտով ճանաչվելու է ֆուտբոլի արքա

14.1.13

Հենրիխ Մխիթարյան
Դատելով հայկական լրատվամիջոցների հրապարակումներով՝ Հենրիխ Մխիթարյանը շուտով ճանաչվելու է ֆուտբոլի արքա: Նոր կայքերից մեկը գրեց, որ նա հանդիսանում է Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստը:
Հարգելի գործընկերներ, ախր մեզ էտ կեղծ փառքը պետք չի: Մեզ պետք է այն իսկապես գեղեցիկ ու գրագետ ֆուտբոլը, որը ցուցադրում է Հենրիկ Մխիթարյանը: Ծայրահեղությունների մեջ մի ընկեք: Փոխարենը, եկեք բոլորս երկրպագենք մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին ու մաղթենք նրանց նորանոր ձեռքբերումներ:

Սնեյդերի կինը հայտարարել է, որ իրենք լքելու են Իտալիան

22.12.12

Յոլանտե Սնեյդեր-Կաբաուն, ով «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի կինն է, հայտարարել է, որ իրենք պատրաստվում են լքել Իտալիան արդեն իսկ հունվար ամսին.
- Մենք պատրաստվում ենք այլ երկիր տեղափոխվել, և դա կարող է տեղի ունենալ արդեն իսկ այս հունվար ամսին: Մենք հանգիստ տեղ ենք փնտրում, որտեղ կկարողանանք ընտանիք կազմել,- Յոլանտեի խոսքերն է մեջբերել La Gazzeta dello Sport-ը:

Միլանը ջնջել է Պատոյի անունը

19.12.12

Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեշանդրե Պատոյի անունը հեռացվել է իտալական «Միլանի» պաշտոնական կայքից, փոխանցում է Football Italia-ն:
«Միլանի» խանութներից հեռացվել են Պատոյի անունով բոլոր մարզաշապիկներն ու իրերը: Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրենիք:
Պատոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը աշխարհի ակումբային չեմպիոն «Կորինտիանսն» է, որը պատրաստ է 15 միլիոն եվրո առաջարկել հարձակվողի համար: 23-ամյա Պատոն 2007-ին բրազիլական «Ինտերնասիոնալից» է տեղափոխվել «Միլան»:

Անչելոտին կարող էր կորցնել աշխատանքը դեկտեմբերի սկզբում

18.12.12

«Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեկտեմբերի սկզբին կարող էր հեռացվել զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ֆրանսիական մամուլը։
Ֆրանսիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբի սեփականատեր Նասսեր Ալ-Հելաիֆին դժգոհ էր թիմի արդյունքներից, ու նոյեմբերի վերջում կարգադրել էր ակումբի մենեջերներին ազատել աշխատանքից Անչելոտիին, եթե «Պարի Սեն-Ժերմենը» պարտվի «Պորտուին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում։ Բարեբախտաբար, ՊՍԺ այդ խաղում հաղթանակ տոնեց ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ առաջին հորիզոնականից։

Մենք որոշել ենք գնել Մեսսիին. Վենգեր

17.12.12

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսեց երկրպագուների սպասումների մասին, որոնք ցանկանում են հունվարին տեսնել թիմի որակական առաջընթացը՝ հաշվի առնելով, որ «Արսենալի» ներկայիս կազմը այդքան էլ ուժեղ չէ, որ կարողանա զբաղվել լուրջ խնդիրների լուցումներով:
«Ինչն եք դուք անվանում մեծ տրանսֆեր: Մենք հունվարին որոշել ենք գնել Մեսսիին և զարմացնել ձեզ» ասել է Վենգերը:

Playboy-ի մոդելը խոստովանել է, որ կարոտում է Նեյմարին

16.12.12

Բրազիլիայի հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարի նախկին ընկերուհի, Playboy-ի մոդել Անամարան պատմել է, որ մինչեւ օրս կարոտում է 20-ամյա ֆուտբոլիստին:
«Մենք ծանոթացել էինք 2011-ին երեկույթի ժամանակ: Նեյմարը շատ յուրահատուկ անձնավորություն է եւ մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Հիմա մենք պարզապես ընկերներ ենք: Ես միշտ Նեյմարի երկրպագուն եմ եղել եւ հիացել եմ նրա խաղով: Ես մինչեւ օրս հիշում եմ նրա մասին»,- հայտարարել է Անամարան:
Հիմա Անամարան հայտնի մոդել է Բրազիլիայում: Նա հայտնի է դարձել բրազիլական Big Brother ծրագրի շնորհիվ, գրում է A Bola-ն:

Կգա ժամանակը, և ես կմտածեմ ապագայի մասին. Պիրլո

30.11.12

Թուրինի «Յուվենթուս»-ի 33-ամյա կենտրոնական կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իտալացի լրագրողներին հայտնել է, որ ֆուտբոլը շարունակում է կարևորագույն դեր խաղալ իր կյանքում: Ֆուտբոլիստը, սակայն, չի շտապում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:
«Իմ գործող պայմանագիրը ուժի մեջ կլինի դեռևս 1.5 տարի, և ես չեմ մտածում այն երկարաձգելու մասին: Կգա ժամանակը, և ես կմտածեմ ապագայի մասին:
Ես նախկինի պես հաճույքով եմ զբաղվում ֆուտբոլով` մշտապես այցելելով Իտալիայի և աշխարհի տարբեր քաղաքներ»,- հայտարարել է Իտալիայի ազգային թիմի ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս «Յուվենթուս»-ի կազմում 2011 թվականից:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.