Թուք ու Մուր :

Գերբարձր սեքսուալ ցանկություն կամ ‹‹գազանի հիստերիա››

16.12.12

Փիլիսոփայության տեսանկյունից ‹‹գազանի հիստերիա›› անվանումը կիրառել է Պլատոնը: Հիստերիա (կատաղություն) տերմինը առաջացել է հունարեն "histera" (արգանդ) բառից: Պլատոնի կարծիքով արգանդը մի «գազան» է, որն ունի մանկածնման պահանջ և եթե երկար ժամանակ այն չի սաղմնավորվում, կնոջը հանգեցնում է հիստերիկության: Բժշկության մեջ այդ տերմինն անվանում են նիմֆորմանիա: Նիմֆոմանիան կանանց պաթոլոգիկ բարձրացած ներքին սեռական մղումն է, որը դրսևորվում է տարբեր անձանց հետ՝ սեքսով զբաղվելու անզուսպ ձգտմամբ: Այս սինդրոմը բնորոշվում է սեքսուալ ցանկությունների մշտական պահանջով, որը բերում է չկառավարվող սեռական վարքագծի. սեքսուալ մղումը ուղղված է ցանկացած մարդու հանդեպ՝ անկախ տարիքից, արտաքինից և նույնիսկ սեռից: Ի տարբերություն բարձր սեռական ցանկություն ունեցող կնոջ՝ նիմֆոմանիայով տառապող կինը չի կարողանում կառավարել իր սեռական վարքագիծը: Նա տառապում է իր այդ վիճակից, քանի որ անվերջանալի սեքսը չի բերում նրան փսիխոսեքսուալ բավարարվածության. բազմակի օրգազմները չեն տարալուծում ներքին պարադոքսալ էներգիան: Մասնագետները ոչ արտահայտված դեպքերում խորհուրդ են տալիս կանանց ցրել սեքսի մասին բոլոր մտքերը, լցնել, հագեցնել ամբողջ օրը տարբեր աշխատանքներով, ֆիզիկական վարժություններով, ուղղել սեռական էներգիան այլ ուղղությամբ՝ ժամանակ չթողնելով կպչուն մտքերի համար: Անհրաժեշտ է խուսափել սեքսուալ ցանկությունը գրգռող ֆիլմերից, նկարներից, սննդամթերքից՝ շոկոլադ, հնդկական ընկույզ, թթվասեր, մեղր և այլն: Բարդեցած դեպքերում իրականացվում է համապատասխան դեղորայքային թերապիա՝ մասնագետի խիստ վերահսկողությամբ:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.