Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Մշակույթ. Show all posts
Showing posts with label Մշակույթ. Show all posts

13 միտք Ալբեր Քամյուից

5.5.14

13 միտք Ալբեր Քամյուից
1. Սիրել` նշանակում է համաձայնվել ծերանալ մեկ ուրիշ մարդու հետ:
2. Մարդ իրեն միայնակ է զգում, երբ շրջապատված է վախկոտներով:
3. Առանց հուսալքության չի լինում սեր դեպի կյանքը:
4. Ազատ է միայն նա, ով կարող է իրեն թույլ տալ չստել:
5. Ազատությունն առաջին հերթին պարտավորություն է, և ոչ թե առավելություն:
6. Մարդը միակ արարածն է, ով չի ցանկանում լինել այն, ինչ ինքը կա:
7. Ճշմարտությունը լույսի պես կուրացնում է:
8. Անարդարության դեմ կամ պայքարում են, կամ համագործակցում:
9. Կարևոր հարց, որի պատասխանն արժե գտնել սեփական փորձով. կարելի է արդյոք լինել երջանիկ և միայնակ:
10. Չսիրված լինելն ուղղակի անհաջողություն է. չսիրել` ահա իսկական դժբախտությունը:
11. Եթե մարդկանց սպառվող խորը տխրությամբ ժպտում է երջանկությունը՝ նրանք այն չեն կարողանում թաքցնել: Նրանք ցատկում են երջանկության վրա՝ կարծես ցանկանում են այն փաթաթված ճզմել, և խանդի պատճառով խեղդել:
12. Կյանքի մեծագույն հարցն է` ինչպես ապրել մարդկանց մեջ:
13. Կյանքում ամեն մի րոպեն իր մեջ հրաշք և անսահման երիտասարդություն է պարունակում:

Ազնավուրի դուստրն իսլամ է ընդունել

27.1.13

News.am գործակալությունը հայտնում է, որ Շարլ Ազնավուրի դուստր Կատի Ազնավուրը` ամուսնանալով մարոկացու հետ, իսլամ է ընդունել:
Աղբյուրը հաստատել է այն տեղեկությունն, որ միաժամանակ, նա նշել է, որ այդպիսի քայլն ոչ այլ ինչ է, քան բարձրագույն հանդուրժողականության եւ այլ կրոնների հանդեպ հարգանքի ցուցաբերում:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում հայտնի, հայկական ծագմամբ ֆրանսիացի երգիչ Շարլ Ազնավուրը հանդիսանում է Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը:

Այսօր մեծ էկրան կբարձրանա բեն Լադենի մասին պատմող ֆիլմը

19.12.12

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի վերացման մասին պատմող ֆիլմը այսօր ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա: Ֆիլմը վերնագրված է Zero Dark Thirty' «թիրախ համար մեկ» անվամբ: Այս ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Բոուլն է:
Այդ մարտաֆիլմը նկարագրում է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքները: Գլխավոր դերասանուհին Ջեսիկա Չեսթեյն է, ով մարմնավորել է ԿՀՎ-ի իրական աշխատակցուհուն: Zero Dark Thirty ֆիլմը, դեռ մեծ էկրան չբարձրացած, հայտնվել է «Ոսկե գլոբուսի» անվանակարգում:
Ֆիլմի բյուջեն կազմել է ավելի քան 40 մլն դոլար: Այն կցուցադրվի ընդամենը մի քանի կինոթատրոններում:

Տատյանա Մաքսիմովան հաղթել է «Միսս տուրիզմ - 2012» -ում

17.12.12

Բանգկոկում տեղի ունեցած «Աշխարհի միսս տուրիզմ» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող է դարձել Նովոսիբիրսկի Elite Stars գործակալության մոդել Տատյանա Մաքսիմովան։ «Деловой квартал» կայքը հաղորդում է, որ Հաղորդակցման միջոցների սիբիրյան համալսարանի ուսանողուհի Մաքսիմովան գեղեցկության մրցույթին Ռուսաստանի միակ ներկայացուցիչն է եղել։ Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել է տարբեր երկներից 60 աղջիկ։
23-ամյա Տատյանա Մաքսիմովան նախկինում եւս մասնակցել էր մարցույթների. «Համալսապանների թագուհի», «Ռուսաստանի գեղեցկուհի 2010», «Միսս Ռուսաստան 2007», «Միսս Սիբիր»։ Վերջինում նա հաղթել է։
Մեկ տարի Տատյանան որպես մոդել աշխատել է Թայլանդում, որտեղ «Աշխարհի միսս տուրիզմ» մրցույթի հարցազրույցն անցնելու համար բավարար անգլերերն է սովորել։ Նա Նովոսիբիրսկ կվերադառնա հունվարի 15-ին՝ Miss Snow Universe 2013 մրցույթի ժուրիի պատվավոր անդամ դառնալու համար։

Կամերային նվագախմբի գալա համերգին կմասնակցի Ռիշար Գալիանոն

30.11.12

Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյա հոբելյանի գալա-համերգին կմասնակցի աշխարհահռչակ ֆրանսիացի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն։ Այդ մասին նոյեմբերի 29-ին կայացած ասուլիսում հայտնել են համերգի կազմակերպիչները։
Համերգի ծրագիրը գաղտնի է պահվում, բայց Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքով, սպասվում է իսկական շոու՝ վառ, անմոռանալի եւ ոչ մի «ձանձրալի» դասական։
«Սկզբում ես ինձ ավելորդ էի զգում ջազում, եւ ես ընդունեցի դա որպես մարտահրավեր, որի մեջ անցկացրեցի ամբողջ կյանքս, քանի որ սիրում եմ երաժշտությունը ամենից շատ, հատկապես, Պիացոլայի արվեստը։ Ի դեպ, ասում են, որ Պիացոլայի երաժշտությունում շատ բան կա Արամ Խաչատրյանից։ Ես կարծում եմ, որ այդպես էլ կա։ ֆրանսիացիներն ու հայերը նման խառնվածք ունեն։ Երբ մենք պարոն Մարտիրոսյանի հետ միասին դաշնամուր ենք նվագույն՝ ես դա հաճախ եմ նկատում»,- ասաց Ռիշար Գալիանոն։
Հիշեցնեն, որ Գալիանոն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, սակայն կամերային նվագախմբի հետ կնվագի առաջին անգամ։

Ջեյ Լոն «կծածկվի» բեմ դուրս գալիս

Այսօր երեկոյան Ինդոնեզիայի մայրաքաղաքում նախատեսվում է երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը, հայտնում է Jakarta Post-ը: Սակայն Լոպեսը բեմ դուրս կգա նվազ համարձակ հագուստով, քան սովորաբար անում է, որպեսզի չվրդովեցնի այդ մուսուլմանական երկրի բնակչությանը: Այս մասին հայտարարել են նրա ինդոնեզական շոուի կազմակերպիչները:
Դրա համար փոփոխությունների են ենթարկվել Ջեյ Լոյի բեմական կոստյումները, որոնք աչքի են ընկնում ընդգծված բացությամբ:
Ինդոնեզացիները տեղեկացրել են նաև, որ իրենք Լոպեսի պրոդյուսերներին հայտնել են՝ «անընդունելի է, որ նա կատարի իր պարերը՝ սեքսուալ շարժումների տարրերով»:
Ջեյ Լոն հանդես է գալիս իր Dance Again World Tour-ի շրջանակներում: Իսկ Ջակարտայում հունիսին իր համերգը հետաձգել էր էպատաժային Լեդի Գագան՝ անվտանգության նկատառումներով:
Ավելի վաղ Ջեյ Լոյի համերգը Բաքվում վրդովեցրել էր Իրանին, իսկ մեկ այլ մուսուլմանական երկիր՝ Քուվեյթը, Քիմ Քարդաշյանի այցի առիթով հասարակական վրդովմունքի կանխատեսումներ էր արել:

Հայտնի է «Տեսողական էֆեկտների» համար Օսկարի հավակնող ֆիլմերի ընդլայնված ցանկը

ԱՄՆ-ի կինոակադեմիան ներկայացրել է անցած տարվա, իր կարծիքով, ամենալավ ֆիլմերի տասնյակը: Այդ ֆիլմերը «Տեսողական էֆեկտներ» անվանակարգում հավակնում են Օսկարի: Այս մասին հայտնում է Deadline.com-ը:
Հավակնորդների ընդլայնված ցուցակում են ներառված «Նոր Սարդ մարդը», «Ամպային ատլաս», «Մութ ասպետ. Լեգենդի վերածնունդ», «Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն», «Ջոն Քարթեր», «Վրիժառուները», «Պրոմեթեյ», «007. Կոորդինատները՝ Սկայֆոլ», «Սպիտակաձյունիկն ու որսորդը» և «Փիի կյանքը» ֆիլմերը:
Օսկարի հավակնորդների վերջնական ցուցակը կկազմվի այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովը ընդլայնված ցուցակի յուրաքանչյուր ֆիլմից 10-րոպեանոց հատված կդիտի: Սեղմ ցուցակում հայտնված ֆիլմերը հայտնի կդառնան 2013-ի հունվարի 10-ին:
«Օսկար» մրցանակաբաշխության 85-րդ արարողությունը տեղի կունենա 2013-ի փետրվարի 24-ին' Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում: 24 անվանակարգերում պայքարողների անունները հայտնի կդառնան 2013-ի հունվարի 13-ին: Միջոցառումը կվարի դերասան և ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը:

Ժերար Դեպարդյեի հերթական օրինախախտումը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն նորից խնդիրներ ունի իրավապահ մարմինների հետ: 63-ամյա դերասանը ճանապարհային պատահարի մեջ է ընկել` լինելով ոչ սթափ վիճակում սկուտերի ղեկին: Ինչպես հայտնում են Փարիզի ԶԼՄ-ները ո´չ Դեպարդյեն, ո´չ էլ մեկ այլ անձ չի վնասվել:
Պատահարի վայր օպերատիվ կերպով ժամանել են ոստիկանության աշխատողները: Դեպարդյեն մի անգամից չի համաձայնել անցնել ալկոհոլի քանակությունը ստուգող թեսթը: Հետազոտությունը ցույց է տվել ալկոհոլի թույլատրելի քանակի գերազանցում, ինչից հետո դերասանը ոստիկանության աշխատողների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության մոտակա բաժանմունք:
Վերջին ժամանակներում Դեպարդյեն մասնակից է եղել բոլոր հնարավոր տհաճ ինցիդենտներին: Օգոստոս ամսին նա հարվածել է վարորդին, որը իբրև թե խախտել է երթևեկության կանոները, իսկ 3 տարի առաջ նա բերման է ենթարկվել ոստիկանություն` իր իսկ մեքենան ավտոկանգառում դիտավորությամբ քերծելու համար:
Աղբյուրը` http://www.galatv.am/news/view/jerar_30.html

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.