Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Հասարակություն. Show all posts
Showing posts with label Հասարակություն. Show all posts

14-ամյա աղջնակին բռնաբարած գյուղապետին տեղափոխել են արվամոլների խուց

13.3.13

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2012 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին: Համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) գյուղապետը հանձնարարել էր հետեւել իրեն: Ուսուցիչն այդ քայլին դիմել էր մի քանի անգամ, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որ աղջկա համադասարանցիները սկսեն կասկածել, հետեւել ու «բռնացնել» ուսուցչին անչափահաս աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների ժամանակ:
Ազատ Ղուկասյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:
Հարթաշենի գյուղապետին տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Ժամանակին» հայտնի դարձավ, Ազատ Ղուկասյանն իր պատիժը ստիպված է կրել արվամոլների հետ միեւնույն պատժախցում: Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում գործող քրեական օրենքների համաձայն՝ սովորաբար հենց այսպես են վարվում բոլոր այն դատապարտյալների հետ, որոնք դատապարտվում են բռնաբարության համար: Այս դեպքը փաստորեն եւս բացառություն չէր, ավելին՝ Հարթաշենի գյուղապետն անառակաբարո գործողություններ էր իրականացրել անչափահաս աղջնակի նկատմամբ»,- գրում է «Ժամանակը»։

Վերջին շրջանում տեսածս անհեթեթություններից

1. Մեծ գովազդային վահանակ Տիգրան Մեծ փողոցում (Սիլաչու կամուրջ չհասած), որի վրա մեծ-մեծ տառերով գրված է«book you future», այն ինչ պետք է գրված լիներ «book _Y_ou_R_ future»
2. Ինչ-որ ՍՊԸ-ի գովազդ «Հ2» հեռուստաալիքով, որում գրված է «Շնորհավորում ենք մայության և գեղեցկության տոնի կապակցությամբ», այն ինչ պետք է գրված լիներ «Շնորհավորում ենք մայ_Ր_ության և գեղեցկության տոնի կապակցությամբ», այն էլ դա պետք է Ապրիլի 7-ին գրված լիներ, քանի որ Մարտի 8-ին Կանանց միջազգային օրն է
3. Աշխատանքի որոնման կայքերից մեկում «D» կարգի վարորդական իրավունք ունեցող աղբահանության աշխատակցի թափուր տեղ, որի համար CV է հարկավոր ներկայացնել: Աշխատանքի ընդունումը՝ հարցազրույցով...
Անհեթեթությունների շարքն անսպառ է: Եվ որքան շատ ես դրանց հանդիպում, այնքան ավելի խորն ես գիտակցում, թե որքա՞ն լավ կլիներ, որ ամենքն իր տեղում լիներ. բանվորը՝ բանվորի; պատգամավորը՝ պատգամավորի; ուսուցիչը՝ ուսուցչի; լրագրողը՝ լրագրողի; ոստիկանը՝ ոստիկանի; քննիչը՝ քննիչի; տաքսիստը՝ տաքսիստի; նախարարը՝ նախարարի; բլոգգերը՝ բլոգգերի; գործավարուհին՝ գործավարուհու; թիկնապահը՝ թիկնապահի... Անգրագետը՝ անգրագետի, բոշեն՝ բոշու, փաշեն՝ փաշու... Ամենքն իր տեղում լիներ, ամենքն իր տեղը գիտենար... Այ այդ ժամանակ շատ բան այլ կլինի, այդ ժամանակ «Երկիրը երկիր կլինի»... Ողջ լինեմ, աչքովս տեսնեմ:

Իմ ընկերը լինելու համար մարդը պետք է նախևառաջ բարի լինի

27.2.13

Ընդհանրապես ընկերները տարբեր տեսակի են լինում։ Կյանքում հաճախ այնպես է ստացվում, որ ոչ միայն մենք ենք ընտրում ընկերներին, այլև մեզ են ընտրում։ Իսկ որոշ դեպքերում պարզապես իրավիճակն է ամեն ինչ որոշում։ Օրինակ, մանկության ընկերներին չեն ընտրում, ու հաճախ մարդիկ պահպանում են նրանց հետ հարաբերությունները երկար տարիներ՝ անկախ իրենց միջև հետագայում զանազան հանգամանքների բերումով առաջացած տարբերություններից։ Նման դեպքերում միասին անցկացրած մանկության հիշողություններն այնքան շատ են լինում, որ հաճախ այդքանն էլ բավական է լինում ընկերությունը շարունակելու համար, չնայած հաճախ ակնհայտ է լինում, որ տվյալ մարդիկ իրենց հետաքրքրություններով, հայացքներով ու մտածելակերպով արդեն բավականին հեռացել են միմյանցից:
Ինչ վերաբերում է արդեն քիչ թե շատ հասուն տարիքում ձեռք բերած ընկերներին, ապա վերջիններիս դեպքում շատ բան այլ է։ Քանի՜-քանի՜ ընկեր-ընկերուհիներ ենք ունեցել դպրոցական տարիքում, որոնց հետքն էլ չի մնացել այսօր։ Հաճախ իրարից անբաժան, այսպես ասած՝ «քիփ» ընկերուհիները դպրոցն ավարտելուն պես բառիս բուն իմաստով մոռանում են միմյանց գոյության մասին։ Ինչու՞։ Որովհետև դպրոցն ավարտելուց հետո հանկարծ պարզվում է, որ նրանց կապող միակ բանը դպրոցն էր։ Սա դպրոցական «ընկերության» տիպիկ օրինակ է, որը սակայն, նույն հաջողությամբ կարող է լինել նաև ավելի հասուն տարիքում՝ համապատասխանաբար բուհում կամ աշխատավայրում։ Նման դեպքերում մարդիկ չեն էլ իմանում, թե ինչու են ընկերություն անում այս կամ այն մարդու հետ, պարզապես այդպես է ստացվել, հանգամանքների բերումով։
Իմ ընկերը լինելու համար մարդը պետք է նախևառաջ բարի լինի, ազնիվ ու անշահախնդիր։ Պետք է հնարավորինս շատ ընդհանուր հետաքրքրություններ ունենանք, մարդը պետք է նաև հումորի զգացումից զուրկ չլինի, սահմանափակ չլինի, որպեսզի կարողանամ նրա հետ զրուցել տարբեր թեմաներով: Հետևաբար, կարելի է ասել, ցանկացած հետաքրքիր, բարի ու ազնիվ մարդ իմ պոտենցիալ ընկերն է։ Հոգեբանական մտերմիկ զրույցներն իմ կյանքում զգալի նշանակություն ունեն, ուստի ես չեմ կարող ընկեր համարել այն մարդկանց, որոնց հետ իմ շփումը սահմանափակվում է զուտ գործնական հարաբերություններով։ Դժբախտաբար, մարդիկ հաճախ են նման հարաբերությունները շփոթում ընկերության հետ:
Իսկ ինչ վերաբերում է այն ժամանակին, որն անհրաժեշտ է մարդուն ընկերդ համարելու կամ չհամարելու համար, ապա, կարծում եմ, դա էական չէ։ Երբեմն մարդու հետ ընդամենը մի հանդիպումն էլ բավական է լինում, որ նրան ընկերդ համարես։ Չեմ ասում, թե դա օրինաչափություն է, բայց այդպես էլ է պատահում։ 
Ընդհանրապես ինձ միշտ գրավում են ոչ ստանդարտ՝ ամբոխից տարբերվող մարդիկ, բայց նրանց միջից ես որպես ընկեր կուզենայի տեսնել նրանց, ովքեր հետաքրքիր լինելուց բացի, նաև լավ մարդ են:

Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին

5.2.13

Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին, մեկ ա, տղեն եթե մի բան մտքին դնում ա, մինչև վերջ գնում ա, անգամ եթե սաղ ազգաբնակչությունը դեմ լինի դրան։ Փակ շուկան որոշեց, որ հերթական լֆիկնոց պետք ա սարքի, արեց, իսկ մենք, բացի ֆեյսբուքում ծլվլալուց, առանձնապես բան չարինք, որոշեց որ «Կարֆուրը» չպետք է գա Հայաստան ու ոնց որ թե էս էլ ա ստացվում մոտը, իսկ էդ համաձայնվեք քիչ բան չի, ի վերջո, 15000 խանութից բաղկացած ցանց ունեցող գիգանտին տեղի չտալը մեր օրերում...
Ամեն դեպքում, դեռ ասեկոսեների մակարդակով, բայց «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իշխանական աղբյուրների վրա, հաղորդում է, որ Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Գրուպի սեփականատերը, կասեցրել է պայմանագիրը «Կարֆուրի» հետ, համձայն որի, վերջինիս տարածք պետք է հատկացվեր Դալմա Գարդեն Մոլում։

Հայազգի տղամարդկանց 90 տոկոսի փորը հասնում է Ցխինվալի

14.1.13

Սննդամթերքի խանութների դատարկ դարակներինն նայելիս՝ հասկանում ես, որ էս ազգաբնակչությունը մենակ նոր տարուն ա հաց ուտում… Մի 3-4 օր ուտում են՝ հետո ամբողջ տարի քա… մարսում։ Բա ինչի՞ ամենուր ու մանավանդ Facebook-ում քարշ էկող ուռո գլուխ «հայրենասերները» նման կոչ չեն անում՝ «Հայրենակիցներ, մի մոռացեք, որ ինչքան մեր հայրենիքը ազատ ու անկախ է, այնքան ավելի՝ թռվառ ու անտեր է։ Սիրեք մեր անտերությունը, քիչ լափեք նոր տարուն, մի թալանեք խանութները, մի տարեք լցրեք տուն ու գյոռմվեք»։ 
Բա… Ու նաեւ ասում են՝ «Փող չկա հաց առնենք», բայց հայազգի տղամարդկանց 90 տոկոսի փորը հասնում է Ցխինվալի, իսկ կանայք հետույքով ավլում են Ջհանդամ Դարասու ճանփեն հիշեցնող երեւանյան փողոցները… Շատերը մոռացել են, որ լափելուց մեռնելը հերոսի մահ չի։ Իսկական հերոսները մեզ մոտ սովից են մեռնում։

Նժդեհյան գաղափարախոսությունը մեր ժողովրդի բոլոր զավակների համար է

10.1.13

Նժդեհյան գաղափարախոսությունը ոչ մի կուսակցության, այդ թվում նաև ՀՀԿ-ի մենաշնորհը չէ, այն մեր ժողովրդի բոլոր զավակների համար է:
Վերջերս մամուլում տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվեց Գարեգին Նժդեհի գաղափարախոսության վերաբերյլ: Ցավալի է այն փաստը, որ որոշ մարդիկ Նժդեհի գաղափարախոսությունը փորձում են կապել մի քանի չինովնիկի վարքի հետ: Այնինչ մոռանում են ամենակարևորը. Նժդեհի գաղափարախոսությունը ընդհանուր առմամբ արդիական է և զորավարի արտահայտած մտքերը բանակի, մամուլի և հասարակական կայնքի տարբեր ոլորտների մասին չեն կորցրել իրենց կարևորությունը, այլ հարց է, որ մենք այդպես էլ չկարողացանք դասեր քաղել մեր սխալներից: Նժդեհի գաղափարները արատավորել ցանկացող մարդկանց որպես պատմաբան խորհուրդ եմ տալիս հասկանալ, որ Նժդեհյան գաղափարախոսությունը ոչ մի կուսակցության, այդ թվում նաև ՀՀԿ-ի մենաշնորհը չէ, այն մեր ժողովրդի բոլոր զավակների համար է, անկախ այն հանգամանքից, թե նարնք ապրում են ՀՀ-ում, թե սփյուռքում:

Աներձագ ըլնի դեպուտատ սարքեն

9.1.13

Այ ժողովուրդ, մի բողոքեք, Երևանի քաղաքապետարանը ձունը չի մաքրելու, դրանից ՓԻԱՌ չկա: Այ սիրամարգ ըլնի տեղադրեն, լուսեր լինի տեղադրեն, տոնածառի լուս վառեն, աներձագ ըլնի դեպուտատ սարքեն, թե չէ ինչ աղ ու ավազ, ինչ ձուն, ձունը հարամ բան ա, անեցք ա...
Առաջարկս փիառներիդ վնաս չի տարբերակով, խորհուրդ կտայի ձնամաքրման չորեքշաբթի կազմակերպեիք, ու ինչի չէ, քաղաքապետն էլ մի լապատկա ձեռը վերցներ ու սկսեր մաքրել քաղաքը, սաղի հետ միասին

Ինչպես են երևանյան խանութները խաբում գնորդներին՝ sms-ների միջոցով

26.12.12

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, «Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունները մեղադրվում են հնարավոր անբարեխիղճ վարքագծի համար։
Նշված ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ: 010222513»: Նույնաբովանդակ հաղորդագրություն ուղարկվել է նաև «Տեխնոլայֆ» խանութի կողմից։ Ակցիայի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար հնարավոր չի եղել միանալ նշված հեռախոսահամարին: Հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ, գայթակղվելով առաջին հայացքից բավականին շահավետ առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ, առավելապես բավականին բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա, որոշ ապրանքների վրա գործում է 5-20 տոկոսի չափով զեղչ' վիճակախաղի սկզբունքով, իսկ շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել: Ընդ որում նույն պայմաններն ու գնային առաջարկները գործել են նաև այն հաճախորդների համար, ովքեր sms հաղորդագրություններ չեն ստացել: Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել որոշ ապրանքներ, որոնց վրա որևէ զեղչ չի գործել: Համաձայն օրենքի, ապրանքի գովազդման կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը կամ այնպիսի տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս կազմելու ամբողջական պատկերացում, համարվում է հասարակության մոլորեցում: Հանձնաժողովի դիտարկմամբ, «Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունների կողմից կազմակերպված իբրև թե եզակի ակցիայի մասնակից ընտրված լինելու մասին սպառողներին հաղորդագրություններ ուղարկելը և մինչև 100 հազար դրամ զեղչ ստանալու հնարավորություն առաջարկելը, կարող է ապակողմնորոշել և մոլորեցնել սպառողներին: Վարույթի ընթացքում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը:

Ճամբարափոխ Արկադի Ստանիսլավիչը

Հասարակությունն իր համար առաջնորդ ընտրելուց միանշանակ հաշվի է առնում նրա անցյալը և կատարած աշխատանքները: Սակայն, այնպիսի մարդու համար, ինչպիսին Արկադի Ստանիսլավիչն է, անցած ուղին այնքան էլ չի կարևորվում: Երևի դա էր պատճառը, որ չստացված քննիչից Արկադին ուղղորդվեց դեպի բիզնես միջավայր:
Սակայն, թե այդ ոլորտին զուգահեռ ինչ հետաքրքրություն առաջացրեց Արկադիի մոտ քաղաքական դաշտը, դժվար չէր հասկանալ: Արկադիի համար բիզնես զարգացնելու և անվտանգ պահելու ամենալավ ճանապարհը դա էր:
Դրա պատճառով է, որ այս «երիտբիզնեսմենը» հասցրել է ճամբար փոխել և հայտնվել ՀՀԿ խմբակցության կազմում: Այս «երիտպատգամավորը», երևի, դեռ վերջնականապես չի կողմորոշվել ճամբար ընտրելու հարցում, քանի, որ նա միչև Հանրապետականի կողմ թեքվելը, փորձեր էր կատարել ԲՀԿ մտնելու, սակայն, մերժում էր ստացել ԲՀԿ-ից:
Դե, Համբարձումյանը գտել է ճանապարհը «տաք տեղերում» դիրքավորվելու և իր անձնական շահերը պահելու համար: Հակառակ դեպքում, հանուն հասարակության, այս երեք պատգամավորական շրջանի ընթացքում գոնե մեկ անգամ ելույթ կունենար: Քանի, որ «ինտելեկտուալ» դեմքով այս երիտպատգամավորը մի անքամ խոսափողի մոտ չի կանգնել և ելույթ ունեցել:
Հետաքրքիր է՝ ինչ արժանիքի համար է Արկադի Ստանիսլավիչը երեք անգամ անընդմեջ ընտրվում պատգամավոր. երբ պիտի հասկանա , որ ԱԺ ում կնոպկա սեղմողներ չեն պետք, այլ ժողովրդի մասին մտածող և աշխատող մարդիկ են հարկավոր:

Պակիստանը ճանաչեց Կոսովոյի անկախությունը

25.12.12

Պակիստանի Իսլամական հանրապետությունը երեկ' դեկտեմբերի 24-ին, պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը:
Ինչպես հաղորդում է ռուսական РБК գործակալությունը, այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը:
Միաժամանակ Պակիստանն արդեն նշանակել է դեսպան Կոսովոյում, որպիսին լինելու է Թուրքիայում իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը համատեղության կարգով: Այսպիսով Պակիստանը դաձավ 98-րդ պետությունն, ով ճանաչել է Կոսովոյի անկախությունը:
Վերջինիս անկախության ճանաչման դեմ են արտահայտվում Իսպանիան, Չինաստանն ու Ռուսաստանը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.