Թուք ու Մուր :

Վերջին շրջանում տեսածս անհեթեթություններից

13.3.13

1. Մեծ գովազդային վահանակ Տիգրան Մեծ փողոցում (Սիլաչու կամուրջ չհասած), որի վրա մեծ-մեծ տառերով գրված է«book you future», այն ինչ պետք է գրված լիներ «book _Y_ou_R_ future»
2. Ինչ-որ ՍՊԸ-ի գովազդ «Հ2» հեռուստաալիքով, որում գրված է «Շնորհավորում ենք մայության և գեղեցկության տոնի կապակցությամբ», այն ինչ պետք է գրված լիներ «Շնորհավորում ենք մայ_Ր_ության և գեղեցկության տոնի կապակցությամբ», այն էլ դա պետք է Ապրիլի 7-ին գրված լիներ, քանի որ Մարտի 8-ին Կանանց միջազգային օրն է
3. Աշխատանքի որոնման կայքերից մեկում «D» կարգի վարորդական իրավունք ունեցող աղբահանության աշխատակցի թափուր տեղ, որի համար CV է հարկավոր ներկայացնել: Աշխատանքի ընդունումը՝ հարցազրույցով...
Անհեթեթությունների շարքն անսպառ է: Եվ որքան շատ ես դրանց հանդիպում, այնքան ավելի խորն ես գիտակցում, թե որքա՞ն լավ կլիներ, որ ամենքն իր տեղում լիներ. բանվորը՝ բանվորի; պատգամավորը՝ պատգամավորի; ուսուցիչը՝ ուսուցչի; լրագրողը՝ լրագրողի; ոստիկանը՝ ոստիկանի; քննիչը՝ քննիչի; տաքսիստը՝ տաքսիստի; նախարարը՝ նախարարի; բլոգգերը՝ բլոգգերի; գործավարուհին՝ գործավարուհու; թիկնապահը՝ թիկնապահի... Անգրագետը՝ անգրագետի, բոշեն՝ բոշու, փաշեն՝ փաշու... Ամենքն իր տեղում լիներ, ամենքն իր տեղը գիտենար... Այ այդ ժամանակ շատ բան այլ կլինի, այդ ժամանակ «Երկիրը երկիր կլինի»... Ողջ լինեմ, աչքովս տեսնեմ:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.