Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Հայաստան. Show all posts
Showing posts with label Հայաստան. Show all posts

Լիլիթ Հովհաննիսյանի նոր հոլովակը խորը զզվանք է առաջացնում

5.5.14

Լիլիթ Հովհաննիսյանի նոր հոլովակը խորը զզվանք է առաջացնում
Ես նորմալ մարդ եմ. կեղծ բարեպաշտ չեմ, սիրում եմ գեղեցիկ էրոտիկան. երաժշտության մեջ բարդույթներ ու սահմանափակումներ չունեմ, լրիվ բաց եմ ինչպես հայկականի, այնպես էլ արտասահմանյանի համար, պրակտիկորեն բոլոր ուղղություններում. ու առհասարակ ոչ կոսմոպոլիտ եմ, ոչ էլ ազգայնամոլ: Բայց Լիլիթ Հովհաննիսյանի նոր երգ-կլիպը` «Armenian girl» (ինչպես և մյուսները) ոչ մի տեսանկյունով մոտ չի գալիս ինձ: Խորը զզվանք է հարուցում միայն: Վավաշոտության տարափը խեղդում է էրոտիկայի բոլոր (հնարավոր) տարրերը: Երգի մեղեդին` գորշություն: Իսկ տեքստը… Տղան իմանում է, որ աղջիկը հայ է, ու ասում է. «Wow that՛s cool, էդտեղից չե՞ն Կարդաշյանները»: Ու աղջիկը պատասխանում է.
«Yeah, but hold on
Just relax don՛t move on
You can՛t mess with me baby
Mess with me just for fun
You don՛t know it yet
The ambitions of armenian girls»:
Այսինքն` իբր օջախի աղջիկ հայուհի է, հա՞: Ու ինչքանո՞վ է էդ պատասխանը համատեղելի նրա ծփացող վավաշոտության հետ: Մանավանդ սեղանի վրայի տեսարանում…
Դեմքի շպարն էլ, ոնց որ միշտ, թանձրախեղդ ու անբնական: Մարզադահլիճում պարող տղեքի ձագը կախ շալվարների մասին էլ չասեմ...

Ալթայից արտաքսել են հայ քրեական հեղինակության

Ալթայից արտաքսել են հայ քրեական հեղինակության
Ռուսաստանի Ալթայի երկրամասից մեծամասնությամբ արտաքսվում են Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է «Амител»-ը:
Հարկադիր արտաքսման ենթակա մարդկանց կազմը շատ տարբեր է՝ ՌԴ-ի տարածքում մնացած ձախողված աշխատանքային միգրանտներից մինչև քրեական աշխարհում համապատասխան հեղինակություն ունեցող անձինք:
Փոխանցվում է, որ միայն 2014թ. մայիսի 1-ի եռամսյակում պետական սահմանից հարկադիր արտաքսել են օտարերկրացի 40 քաղաքացու, որոնք անօրինական ճանապարհով գնտվել են ՌԴ-ի տարածքում: Նրանց թվում է նաև ՀՀ քաղաքացի քրեական հեղինակություն, ով խախտել է միգրացիոն օրենսդրությունը:
Դեռևս 28 անօրինական ներգաղթյալներ սպասում են իրենց հերթին՝ Ռուսաստանի Ալթայի երկրամասի ԴՄԾԳ-ի (Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակ) ժամանակավոր կացարանում:

Ն. Փաշինյան. Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք

10.3.14

«Սերժիկ հեռացիր» գոչելով 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները, 2008-ին Սերժի հետ Երեւանում տասը Քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ եւ ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ, ինքնակոչ այդ մարդասպանին «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան» տիտղոսով պատվողներ, եւ ի վերջո՝ նրա հետ Հայաստանը ավերակի վերածելու ճանապարհը՝ որպես ղեկավար եւ որպես ենթակա անցածներ:

14-ամյա աղջնակին բռնաբարած գյուղապետին տեղափոխել են արվամոլների խուց

13.3.13

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2012 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին: Համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) գյուղապետը հանձնարարել էր հետեւել իրեն: Ուսուցիչն այդ քայլին դիմել էր մի քանի անգամ, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որ աղջկա համադասարանցիները սկսեն կասկածել, հետեւել ու «բռնացնել» ուսուցչին անչափահաս աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների ժամանակ:
Ազատ Ղուկասյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:
Հարթաշենի գյուղապետին տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Ժամանակին» հայտնի դարձավ, Ազատ Ղուկասյանն իր պատիժը ստիպված է կրել արվամոլների հետ միեւնույն պատժախցում: Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում գործող քրեական օրենքների համաձայն՝ սովորաբար հենց այսպես են վարվում բոլոր այն դատապարտյալների հետ, որոնք դատապարտվում են բռնաբարության համար: Այս դեպքը փաստորեն եւս բացառություն չէր, ավելին՝ Հարթաշենի գյուղապետն անառակաբարո գործողություններ էր իրականացրել անչափահաս աղջնակի նկատմամբ»,- գրում է «Ժամանակը»։

Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին

Հայ ազգային Կոնգրեսի համակարգող եւ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր առավոտյան Ազատության հրապարակում այցելել են հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը արդեն երրորդ օրն է, ինչ հացադուլ է անցկացնում, որը ինքը անվանում է ստադուլ, կեղծիքադուլ: Տեսանյութը` քիչ անց:

Անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին

Անցած շաբաթվա ընթացքում այսպես ասած քաղաքական «տիտանները», ուղղակի կամ անուղղակի, իրենց հանդիպումների ժամանակ չեն կարողացել յոլա գնալ առանց երիտասարդ հանրապետականներին հիշելու։ Կա երկու պատճառ. նախ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կայացած կառույց է, որից նեղվում են առանձին քաղաքական ուժեր։
Երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը սպառվել է, և ասելիք ուղղակի չունեն։
Հարգելի′ ընդդիմախոսներ, եթե ձեզ համար խնդիր են երիտասարդ հանրապետականները, ապա քաղաքական դաշտում, մեղմ ասած, անելիք չունեք և լուրջ նկրտումների էլ մի փորձեք ձգտել։ Ասելիքներս ավելի շատ են, սակայն դրանք՝ հացադուլի ավարտից հետո։
Պարզապես զգուցաշեք, քանի որ ձեր անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին։

Վերջին շրջանում տեսածս անհեթեթություններից

1. Մեծ գովազդային վահանակ Տիգրան Մեծ փողոցում (Սիլաչու կամուրջ չհասած), որի վրա մեծ-մեծ տառերով գրված է«book you future», այն ինչ պետք է գրված լիներ «book _Y_ou_R_ future»
2. Ինչ-որ ՍՊԸ-ի գովազդ «Հ2» հեռուստաալիքով, որում գրված է «Շնորհավորում ենք մայության և գեղեցկության տոնի կապակցությամբ», այն ինչ պետք է գրված լիներ «Շնորհավորում ենք մայ_Ր_ության և գեղեցկության տոնի կապակցությամբ», այն էլ դա պետք է Ապրիլի 7-ին գրված լիներ, քանի որ Մարտի 8-ին Կանանց միջազգային օրն է
3. Աշխատանքի որոնման կայքերից մեկում «D» կարգի վարորդական իրավունք ունեցող աղբահանության աշխատակցի թափուր տեղ, որի համար CV է հարկավոր ներկայացնել: Աշխատանքի ընդունումը՝ հարցազրույցով...
Անհեթեթությունների շարքն անսպառ է: Եվ որքան շատ ես դրանց հանդիպում, այնքան ավելի խորն ես գիտակցում, թե որքա՞ն լավ կլիներ, որ ամենքն իր տեղում լիներ. բանվորը՝ բանվորի; պատգամավորը՝ պատգամավորի; ուսուցիչը՝ ուսուցչի; լրագրողը՝ լրագրողի; ոստիկանը՝ ոստիկանի; քննիչը՝ քննիչի; տաքսիստը՝ տաքսիստի; նախարարը՝ նախարարի; բլոգգերը՝ բլոգգերի; գործավարուհին՝ գործավարուհու; թիկնապահը՝ թիկնապահի... Անգրագետը՝ անգրագետի, բոշեն՝ բոշու, փաշեն՝ փաշու... Ամենքն իր տեղում լիներ, ամենքն իր տեղը գիտենար... Այ այդ ժամանակ շատ բան այլ կլինի, այդ ժամանակ «Երկիրը երկիր կլինի»... Ողջ լինեմ, աչքովս տեսնեմ:

Էն որ «հիմա» էր, հետո դարձավ «էսա-ուր-որ-ա»

Որոշ պայքարիստ գործիչների հայտարարություններից հրճվում եմ. «Վերջ, Րաֆֆին Սերժին շախ ու մատ արեց, Սերժն էլ շանս չունի»։ Այսպիսի խոսակցություններից «Հիմա» շարժումն եմ հիշում։ Էն որ «հիմա» էր, հետո դարձավ «էսա-ուր-որ-ա», հետո՝ «մի-քիչ-էլ-ու-կլինի» ու վերջում չքվեց։

Գյումրիի համալսարանների ուսանողները դասադուլ են հայտարարել

28.2.13

Գյումրիում պետական ու ոչ պետական բուհերի ուսանողները այսօրվանից հայտարարել են դասադուլ:
Դասադուլը կսկսվի Պետական մանկավարժական ինստիտուտից, որտեղից ուսանողները կշարժվեն դեպի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ: Միեւնույն ժամանակ «Պրոգրես», «Անանիա Շիրակացի», ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղ, Եվրոպական համալսարան, «Հայբուսակ»-ի Գյումրու մասնաճյուղի ուսանողները խմբերով կշարժվեն Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարան: Թվով 7 բուհերի ուսանողներ միասին կհանդիպեն ՌԴ հյուպատոսարանի դիմաց, որտեղ կիրականացնեն բողոքի ցույց. «Ամո՛թ Ռուսաստանին, որ ճանաչել է ՀՀ նախագահական ընտրությունները, ամոթ ռուսական իշխանություններին, որ շնորհավորեցին Սերժ Սարգսյանին» կարգախոսով:
Ուսանողների բողոք-դժգոհությունը նամակի ձեւով կհանձնվի ՌԴ հյուպատոսին, որից հետո դասադուլ-բողոքի դուրս եկած ուսանողները պատրաստվում են շարժվել Գյումրիում Իտալիայի հյուպատոսարան: Իսկ վերջում բողոքի ակցիա կիրականացնեն Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց՝ Թատերական հրապարակում, որտեղ նրանք նախատեսել են խաղալ տարբեր խաղեր՝ «գետնից բարձր», «բադերի որսորդ», որից հետո կմասնակցեն ֆլեշմոբին. ուսանողները ծածկելու են իրենց դեմքերը 5000-դրամանոցներ պատկերող դիմակներով եւ կրելու են «Չենք վաճառվում» ցուցանակներ:

Հարավ-Արեւմտյան թաղամասում շենքի բակում հարեւանները 15-ամյա աղջկա դի են հայտնաբերել

Հարավ-Արեւմտյան Ա 1 թաղամասի Անդրանիկի 14 հարկանի 48 շենքի բակում այսօր փետրվարի 28-ին անցորդները հայտնաբերել են 15-ամյա Ս. Վ.-ի դին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մալաթիայի բաժնից:
Նախնական տեղեկություններով` կատարվածն ինքնասպանություն է: Հանգամանքները պարզվում են:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.