Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Օրենքով Գողեր. Show all posts
Showing posts with label Օրենքով Գողեր. Show all posts

Ալթայից արտաքսել են հայ քրեական հեղինակության

5.5.14

Ալթայից արտաքսել են հայ քրեական հեղինակության
Ռուսաստանի Ալթայի երկրամասից մեծամասնությամբ արտաքսվում են Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է «Амител»-ը:
Հարկադիր արտաքսման ենթակա մարդկանց կազմը շատ տարբեր է՝ ՌԴ-ի տարածքում մնացած ձախողված աշխատանքային միգրանտներից մինչև քրեական աշխարհում համապատասխան հեղինակություն ունեցող անձինք:
Փոխանցվում է, որ միայն 2014թ. մայիսի 1-ի եռամսյակում պետական սահմանից հարկադիր արտաքսել են օտարերկրացի 40 քաղաքացու, որոնք անօրինական ճանապարհով գնտվել են ՌԴ-ի տարածքում: Նրանց թվում է նաև ՀՀ քաղաքացի քրեական հեղինակություն, ով խախտել է միգրացիոն օրենսդրությունը:
Դեռևս 28 անօրինական ներգաղթյալներ սպասում են իրենց հերթին՝ Ռուսաստանի Ալթայի երկրամասի ԴՄԾԳ-ի (Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակ) ժամանակավոր կացարանում:

Օրենքով գող Վրաստանում չպետք է լինի

24.1.13

Արա, էս մարդուն մեռնելուց հետո էլ հանգիստ չեն թողում... Վրաստանի օդանավակայանը հրաժարվել է ընդունել Դեդ Հասանի մարմինը ուստի թաղման թափորը շրջվել է ու ստիպված հետ է գնացել։ Հավանաբար Ուսոյանին կհուղարակավորեն Մոսկվայում։
Բայց մեր մեջ ասած, հալալ ա Վրաստանի իշխանություններին, իրանք ցույց տվեցին, որ հետևողական են գոնե որոշ իրենց որոշումներում ու եթե ասել են, որ օրենքով գող Վրաստանում չպետք է լինի, ուրեմն չի լինելու։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե թույլատրեին Ուսոյանին թաղել Թբիլիսիում, ապա այդ թաղման օրը Թիֆլիսում գողերն ավելի շատ կլինեին, քան չկրտած շները, ինչը բնականաբար ցանկալի չէր վրացիների համար։

Աշոտ Մանուչարյանը` Դեդ Հասանի մասին

17.1.13

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց ղարաբաղյան շարժման տարիներին իր ձերբակալման և Մոսկվայի հայտնի «Բուտիրկա» բանտում ռուսական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած իր շփման մասին:
Մանուչարյանն ասաց, որ, ըստ ռուսական կրիմինալ գաղափարախոսության, Աստված աշխարհը ստեղծել է երեք կատեգորիայի մարդկանցից' ժողովրդական զանգված, որին ռուսներն անվանում են «быдло», այսինքն' լծկան եզ, պետական չինովնիկներ, օլիգարխներ, որոնք մտնում են, այսպես կոչված, «լոխերի» կատեգորիայի մեջ, և բանտում գտնվող մարդիկ' ավազակներ, մարդասպաններ և այլն: Նրա խոսքերով' քրեական կրիմինալը «ղայդին» տղերք են և համեմատելի չեն այսօրվա օլիգարխների հետ:
Լրագրողի հարցին' երեկ Մոսկվայում սպանված հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանը մտնում էր այդ «ղայդին» տղաների՞, թե՞ «լոխերի» կատեգորիայի մեջ, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց.
«Հասանի մասին կարող եմ ասել հետևյալը. ես Ռուսաստանում ունեմ մի խորը մտավորական, փիլիսոփա բարեկամ, ազգությամբ ռուս է, ով այսօրվա Ռուսաստանի հիմնական գաղափարախոսներից մեկն է: Մոտ մեկ տարի առաջ դիմեցի նրան մի հարցով, որ նա ռուսական կողմից, իսկ մենք' այստեղից, մի շատ կարևոր ծրագիր իրականացնենք: Նա պատասխանել էր այդ իմ ընկերոջը, որ «հոյակապ նախագիծ է, բայց ինձնից ի՞նչ եք պահանջում»: Իսկ նա այդ պահին համարվում էր Կրեմլի հիմնական գաղափարախոսը:
Մենք նրան խնդրեցինք, որ այնտեղ զբաղվի լոբբինգով: Սակայն նա պատասխանեց. «Լսեք, տղաներ, ես Մոսկայի պետական համալսարանի պրոֆեսոր եմ, կարող եմ քննարկում կազմակերպել, հոդվածներ գրել, տպել և այլն, իսկ եթե հարց ունեք, ձեր հայերից այնտեղ Դեդ Հասան կա, հա´մ մաֆիոզ ա, հա´մ էլ ահագին փող ունի: Այնպես որ,-ասաց նա,-Կրեմլում նման մարդիկ են կարողանում հարց լուծել»: Ես ներկայացրեցի կատեգորիաները, որոնցով Ռուսաստանն առաջնորդվում էր անցյալում և այսօր»:

Յապոնչիկը ողջ է

14.1.13

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է շուրջ 27 գրքի հեղինակ, ուսումնասիրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը:
-Պարոն Գալոյան, օրեր առաջ ռուսական Росбалт լրատվամիջոցը հրապարակեց մի վերլուծություն այն մասին, որ քրեական աշխարհը հարաբերական լռությունից հետո կրկին սկսել է պատերազմի պատրաստվել. այս անգամ ծրագրում են կռվի բռնվել Ասլան Ուսոյանի կլանը, ինչպես նաև Ռովշան Ջանիևի ու Ջեմո Միքելաձեի գլխավորած միացյալ ընդդիմության կլանը: 2013 թ. «գողական» աշխարհում արյունալի պատերազմ սպասվո՞ւմ է:
-2013թ. կրիմինալ աշխարհում պատերազմ չի սպասվում, որովհետև պատերազմը սկսվել է 6-8 տարի առաջ: Սկսվել է այն ժամանակ, երբ սկսվեց աշխարհի խոշորագույն կրիմինալ աշխարհներից մեկի՝ ռուսական աշխարհի վերաձևավորումը, երբ հիմնական գործող անձը դարձավ Վյաչեսլավ (Յապոնչիկ) Իվանկովը: Պատերազմը սկսվել էր երկու հիմնական՝ ռուսական և վրացական (կովկասյան) թևերի միջև: Պատերազմի հիմնական իրադարձություններն արդեն խաղացվել են: Նպատակը երկու թևերի ազդեցության ոլորտների վերաձևավորումն էր, վերակազմավորումը ինչպես բոլոր իշխանություններում, այնպես էլ կրիմինալ աշխարհում: Լուրջ խմորումներ սկսվեցին 2008թ. մայիսի 2-ին գողական Կրասնոդարի երկրամասում գումարված «գողական գագաթնաժողովից» հետո: Այդ ժամանակ լուրջ հակադրություններ ի հայտ եկան: Ռուսական կողմը՝ Իվանկովի գլխավորությամբ, Ուսոյանի (Դեդ Հասանի) աջակցությամբ, ուզում էր իշխանություն գրավել, իսկ վրացական կողմը՝ Ջաբա Իոսելիանիի և Տարիել (Տարո) Օնիանիի գլխավորությամբ, ցանկանում էր իր կողմը գրավել իշխանությունը: Սակայն Ջաբա Իոսելիանին մահացավ 2003թ., որից հետո վրացական թևը ղեկավարում է Տարոն, որը բավականին բարդ իրավիճակում է, քանի որ հետախուզվում է իսպանական իշխանությունների կողմից, վրացական իշխանությունները նրա հետ գործարքի մեջ չեն մտնում: 2009 թ. հունիսի 13-ին Տարիել Օնիանիին ձերբակալում են 218 հազար դոլար շորթելու փորձ անելու համար: Նա այսօր բանտում է, բայց դա որևէ նշանակություն չունի, նա փակված վիճակում էլ ղեկավարում է:
Ռուսական թևի առաջնորդ Իվանկովի դիրքերը խարխլվեցին այն ժամանակ, երբ նրան սկսեցին չսիրել նաև իր կողմնակիցները, սկսեցին կասկածել: Գալիս էր սերունդների հերթափոխություն, և որոշ մարդիկ նրա շրջապատից ցանկանում էին ազդեցության ավելի մեծ ոլորտների հասնել, ավելի մեծ ֆինանսական պատառներ ստանալ: Քանի որ Իվանկովը շատ խելոք է, զգաց, որ ժամանակն է ընդհատակ անցնելու: Հենց սա առիթ դարձավ, որ նրա նկատմամբ մահափորձ կատարվի 2009 թ. հուլիսի 28-ին, և հոկտեմբերի 12-ին կատարվեց նրա շքեղ թաղումը լրատվամիջոցների համար՝ բեմականացում հավատացողների և չհավատացողների համար: Այդ շքեղ թաղման արարողության տեսանյութերը նայելով՝ ցանկացած ուշադիր մարդ կզգա, որ մարդ չեն թաղում, կատարվում է դագաղի հուղարկավորություն: Զարմանալի էր նաև, որ Իվանկովի մտերիմը՝ Դեդ Հասանը, ներկա չէր նրա թաղման արարողությանը: Ավելին՝ միայն մեկ ծաղկեպսակ էր ուղարկել: Քանի որ Յապոնչիկը դեռ գոյություն ունի, առաջին ջութակը նա է, թեև Դեդ Հասանը հեղինակություն է և կանգնած է Օնիանիի դեմ պայքարի առաջին գծում:
-Դուք համոզվա՞ծ եք, որ Յապոնչիկը ողջ է: Ամեն դեպքում, ռուսական կրիմինալ կայսրության ղեկը ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի ձեռքում է: Հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշում կայացվի գահընկեց անել Դեդ Հասանին և, այսպես ասած, ռուսականացնել այդ աշխարհը: Իրադարձությունների նման զարգացումների դեպքում ի՞նչ ազդեցություն կունենան դրանք Հայաստանում:
-Ամեն ինչ հնարավոր է, որովհետև, եթե Դեդ Հասանին հզորությանը, գիտելիքներին համապատասխան մեկը, փոխարինող գտնվի, Հասանը դուրս կգա առաջին գծից: Հասանի կապը Հայաստանի հետ հետևյալն էր. ծնողները ծնվել են Ապարանի շրջանում, հետո փոխադրվել են Թբիլիսի, այնտեղ էլ ծնվել է Դեդը: Հայերի հետ նրա մյուս կապն այն է եղել, որ նա և Սվո Ռաֆը ամուսնացած էին հորեղբոր աղջիկների, քույրերի հետ: Դեդ Հասանը և Սվո Ռաֆը շատ մոտ էին: Հասանը միշտ գալիս է այստեղ Սվո Ռաֆի գերեզմանին:
Այսօր Հայաստանն այս իմաստով երկրորդական դեր կատարող է, որովհետև մեր ամենահիմնական խոշոր ֆիգուրը Սվո Ռաֆն էր, ով հիմա չկա, Ալիկ Մինալյանը (Սոչինսկի) ևս չկա:
-Ծագումով հայ քանի՞ հեղինակավոր «օրենքով» գող կա այսօր:
-Երկու-երեքը կան նոր սերնդից, որոնք կարող են դեր խաղալ. նոր ժամանակներ են գալիս, նոր գործընթացներ են տեղի ունենում այդ աշխարհի առջև, այսինքն՝ թալանելու և՛ ձևերն են փոխվում, և՛ նյութերը: Նրանք կգան, և կիմանանք, քանի որ Դեդ Հասանի մոտիկներն են՝ ռուսական թևից:
-Սվո Ռաֆից հետո կարծես հայերը դուրս մղվեցին կրիմինալ աշխարհի մեծ կայսրությունից, և առաջ եկան վրացիները, չեչեններն ու ադրբեջանցիները այն դեպքում, երբ ժամանակին հայերն ու վրացիներն այս իմաստով հավասար դիրքերով էին շարժվում այս աշխարհում: Ի՞նչ պատճառով ամայացում տեղի ունեցավ այս դաշտում:
-Ժամանակին Վանո Սիրադեղյանը այս երկրի համար արեց առավելագույնը: Նա արեց այնպիսի մի բան, ինչ ժամանակին արեց Դուչեն Իտալիայում, և ինչ որ արեց Վանոյից հետո Սաակաշվիլին Վրաստանում: Վանոն մաքրեց Հայաստանը տականքներից, որովհետև հայկական կրիմինալ աշխարհում շատ տականքներ կային: Սակայն հայկական գողական աշխարհի մեջքը դեռևս չի կոտրվել: Ես շատ ուշադիր եմ կարդում մամուլը՝ «Հայկական ուժ»-ի գործը շարունակվում է, նշանակում է, որ այդ հզոր երկրի համար դա հզոր ուժ է: Բայց Սվո Ռաֆի գիտելիքների, հզորության տեր մարդ դեռևս ասպարեզում իրեն ցույց չի տվել: 1999 թվականին, երբ ես գիրք հրատարակեցի, հաշվառված էր 156 «օրենքով» գող ամբողջ ԽՍՀՄ տարածում, տասը տարի հետո այդ ցուցակը հասավ 1000 մարդու, բայց այդպես չի լինում: Այս ցուցանիշը հիմնականում ավելացավ վրացիների շնորհիվ, նրանք սկսեցին գումար տալով առնել այս կոչումը: Այսինքն՝ կրիմինալ աշխարհը դուրս էր գալիս իր նախկին սկզբունքներից:
Անկախության տարիներին կրիմինալ աշխարհի վերաձևումն էր նաև այն, որ մեր կրիմինալ աշխարհն ու օլիգարխիան համարյա խառնվեցին իրար, իսկ դա սարսափելի է: Սրա վատն այն է, որ ամեն ինչ խառնվում է իրար: Օլիգարխները ոչ մի օրենքի չեն ենթարկվում: Եթե գողականների օրենքներին ենթարկվեին, ֆիզիկապես ոչնչացված կլինեին, որովհետև գողական աշխարհում կան «չի կարելի»-ներ: Հայաստանում օլիգարխներն ավելի մեծ անուն ունեն, քան գողերը, բայց ոչ հեղինակություն:
-Հնարավո՞ր է օլիգարխ-«օրենքով» գող հասկացությունները Հայաստանում հստակեցվեն:
-Հայ «օրենքով» գողերն անհանգստացնում են դրա համար, կրիմինալ աշխարհը կսկսի կամաց-կամաց մաքրվել նախ ներսից, հետո օլիգարխիան ստիպված կլինի ենթարկվել գողական աշխարհի օրենքներին: Ուշադիր կարդացեք թերթերը և կզգաք դա: Շատ են լինում միամիտ ինֆորմացիաներ, որ որևէ երկրում նրանցից մեկի գործերը չեն հաջողվել, հանկարծ Հայատսնաում շատ ճանաչված մարդու գործերը չեն հաջողվում ԱՄՆ-ում: Ինչո՞ւ է այդպես լինում: Ինչո՞ւ Armenian power-ը բռնվեց, և ԱՄՆ-ում այդքան մեծ գործ սարքվեց:
-Պարո՛ն Գալոյան, ինչո՞ւ կրիմինալ բարքերը տեղափոխվեցին հայկական բանակ:
-Պարզապես, կրիմինալ աշխարհը մարդկանց հետաքրքրում է, սկսում են հետաքրքրությունից, հետաքրքրությունը գալիս է ամեն ոլորտ է մտնում, դժբախտաբար, այս աշխարհը մտավ նաև բանակ: Եթե ժամանակին ճիշտ քննություններ իրականացվեին սպանությունների քննություններ, ամեն ինչ ճիշտ կլիներ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ գրքեր ունեք՝ պատրաստ հրապարակման:
-Արդեն պատրաստ ունեմ 9 գիրք, գրելու ընթացքում է ևս 6 գիրք: Ցանկացած տպարանատեր, հրատարակիչ, եթե ցանկանա, կարող է այսօր հրատարակել: Պատրաստ է նաև «Մարդկության քրեական քրոնիկոն» գիրքը, որը հետաքրքիր փաստեր է ներառում աշխարհի տարբեր ոլորտներում իրականացված հանցագործություններից: Մնացյալը նաև կենսագրականներ են՝ Փարաջանովի, ամերիկաբնակ հայտնի փաստաբանի, Մհեր Մկրտչյանի և այլոց մասին:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.