Թուք ու Մուր :

14-ամյա աղջնակին բռնաբարած գյուղապետին տեղափոխել են արվամոլների խուց

13.3.13

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2012 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին: Համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) գյուղապետը հանձնարարել էր հետեւել իրեն: Ուսուցիչն այդ քայլին դիմել էր մի քանի անգամ, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որ աղջկա համադասարանցիները սկսեն կասկածել, հետեւել ու «բռնացնել» ուսուցչին անչափահաս աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների ժամանակ:
Ազատ Ղուկասյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:
Հարթաշենի գյուղապետին տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Ժամանակին» հայտնի դարձավ, Ազատ Ղուկասյանն իր պատիժը ստիպված է կրել արվամոլների հետ միեւնույն պատժախցում: Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում գործող քրեական օրենքների համաձայն՝ սովորաբար հենց այսպես են վարվում բոլոր այն դատապարտյալների հետ, որոնք դատապարտվում են բռնաբարության համար: Այս դեպքը փաստորեն եւս բացառություն չէր, ավելին՝ Հարթաշենի գյուղապետն անառակաբարո գործողություններ էր իրականացրել անչափահաս աղջնակի նկատմամբ»,- գրում է «Ժամանակը»։
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.