Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Վահրամ Սահակյան. Show all posts
Showing posts with label Վահրամ Սահակյան. Show all posts

Վահրամ Սահակյան. Դուրս է գալիս, որ մենք անգլիացիների ու ամերիկացիների շունն ենք

5.2.13

Լրիվ խայտառակություն է, երբ զոռով բռնում ու միջազգային, ընդունված բառերը թարգմանում են հայերեն, իրենց ասելով, դարձնում են ՀԱՅԵՑԻ։ Դեմ չեմ, հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ մի երկու բառ ստացվել է, ասենք՝ հեռախոս, օդանավ… լավ, ասենք նաեւ՝ կայք։ «Համացանց»-ին էլ ենք համաձայն (ով հնարել է, թող նա էլ գործածի)։ Կարճ բառեր են, հնչում են ի վերջո… Բայց պրեզերվատիվին ասել ԱՊԱՀՈՎԻՉ ԽԵԺԱՊԱՊԱՆԱԿ… ներողություն, դա արդեն լրիվ խեժապահպանակություն է։ Ու նրանք չեն ալարում, նստում են, թարգմանում են ու էնպիսի բառարաններ են ստեղծում, որ կարդացողը կաթվածահար է լինում տեղում։ 
Աթոռից, պատից կամ առաստաղից բռնվեք ու կարդացեք, որովհետեւ սա բառարան չի, սա термоядерный удар ա…
«ակումուլյատոր - ուժկուտակիչ, անեկդոտ - խնդուկ, բադմինտոն - փետրագնդակ, բիգուդի - վարսափաթթուկ, բոյկոտ - նենգադուլ, բուլդոգ - ցլաշուն, դալտոնիզմ - գունակուրություն, դեբյուտ - առաջնելույթ, դելիկատես - նրբախորտիկ, դիզայն - գեղատեսք, դիսոնանս - անհամահունչություն, դեպրեսիա - ընկճախտ, էյֆորիա - բերկրաթմբիր (վայ քո, արա), էքսպրեսիոնիզմ - արտահայտչապաշտություն, իմպրովիզացիա - հանկարծաստեղծում, լեքսիկոն - բառամթերք, կասկադ - սանդղաջրվեժ, միրաժ - օդատեսիլք, նարգիլե - ջրամորճ, պարոդիա - ծաղրանմանակում, սենսացիա - ցնցադեպ… ԵՎ ԱՅԼՆ»
Պատկերացնում ե՞ք, մարդիկ խոսեն էս բառերով… Օրինակ՝ «Եթե պիտի ԲԵՐԿՐԱԹԲԻՐ-ի մեջ ընկած տափակ ԽՆԴՈՒԿ-ներ պատմեք՝ ուրեմն ես ՆԵՆԳԱԴՈՒԼ կանեմ, այսուհետ ոչ միայն ՓԵՏՐԱԳՆԴԱԿ չեմ խաղա ու ՋՐԱՄՈՐՃ չեմ ծխի, այեւ ՑԼԱՇԱՆ-ս բաց կթողնեմ ձեր վրա… Այ, էդ ժամանակ ՑՑՆՑԱԴԵՊ կլինի ու սաղդ կընկնեք ԸՆԿՃԱԽՏ-ի մեջ, որովհետեւ դուք իմ ԲԱՌԱՄԹԵՐՔ-ին ծանոթ եք»։ 
Ուշադրություն դարձրեք, որ բուլդոգը (ՑԼԱՇՈՒՆՆ, էլի) անգլերենից են թարգմանել՝ bulldog, այսինքն՝ bull - ցուլ, dog - շուն… Դուրս է գալիս, որ մենք անգլիացիների ու ամերիկացիների շունն ենք, որովհետեւ, ասենք ֆրանսիացին հանգիստ գրում է bouledogue, չի թարգմանում որպես bœuf-chien։
Ամեն բան հայացնելու միտումը (ավելի ճիշտ՝ ԲԹԱմիտումը) լեզուն դարձնում է այլանդակ, անճոռնի ու անգործածելի, երիտասարդությանն էլ դարձնում է ազգայնամոլ, դատարկապորտ ու ԼԱՓԱՌՈՇ։ Առողջ մարդը չի ասի, չէ՞ «Արա ախպեր, ամերիկացիներն էշ են ,որովհետեւ իրանք ազգություն չունեն» կամ «Ո՞վ են, ախպեր, էդ դոդ գլուխ ամերիկացիները, ֆուցըն գերմանացիները, իրանք կարա՞ն հայի հետ ոտ գցեն, ոչ պատմություն ունեն, ոչ ազգություն, երբ մենք քրիստոնեություն էինք ընդունել՝ իրանք հլը ծառներից չէին իջել»… Ասա այ ոչխարի արտաթորանք, այ օրանգուտանգի ենթաստամոքսային գեղձ, այ быдло, ախր ոչ մեկին չի հետաքրքրում քո պատմությունը, մշակույթն ու քրիստոնյա լինելը, եթե ԷՍՕՐ քո վրայից անգամ ԿՌԱՀԵԼ չի լինի դրա մասին։ Ու աշխարհում առաջին քրիստոնյա լինելը շատ լավ հասկացվում է սրանց լսած թուրքական մուղամներից, կլկլոցից ու ոռնոցից։ Մենակ իրենց ԳԵՂԱՏԵՍՔ-ն է (դիզայնը) իրենց սազական (գեղատեսք - գեղական տեսք)։
Սովորական, առողջ, բանական մարդը գիտի այս ճշմարտությունները.
«Անընդհատ իր անցյալը փորրփող, 
ժողվուրդը դատապարտված է փտման, նեխման ու մահվան, որովհետեւ չի կարելի անցյալի կղկղանքը պեղել, գտնել ու քսել ապագայի վրա»։ 
«Փառավոր անցյալից եւ վառ ապագայից խոսող մոծակը պիտանի չէ ներկայի համար»։
«Ազգությամբ հպարտացողը՝ իր ժառանգական հիվանդության համար էլ կհպարտանա»։
Բա։ Ամեն ինչ պիտի լինի հայեցի։ Այ էսպես հայեցի ապրում ենք, հայեցի էփում, հայեցի թափում, հայեցի ուտում, հայեցի հետ տալիս իրար վրա, բայց ամենալավը՝ հայեցի ձեռնաշարժությունն է ստացվում։
ՀԳ Վայ քո, արա, մոռացա հանրությանը զգուշացնեմ, որ «ՑԼԱՇԱՆԸ բաց թողնելուց հետո հացադուլ կանեմ ու էլ երբեք ՆՐԲԱԽՈՐՏԻԿՆԵՐ չեմ ուտի, к чёртовой матери»։

Հայազգի տղամարդկանց 90 տոկոսի փորը հասնում է Ցխինվալի

14.1.13

Սննդամթերքի խանութների դատարկ դարակներինն նայելիս՝ հասկանում ես, որ էս ազգաբնակչությունը մենակ նոր տարուն ա հաց ուտում… Մի 3-4 օր ուտում են՝ հետո ամբողջ տարի քա… մարսում։ Բա ինչի՞ ամենուր ու մանավանդ Facebook-ում քարշ էկող ուռո գլուխ «հայրենասերները» նման կոչ չեն անում՝ «Հայրենակիցներ, մի մոռացեք, որ ինչքան մեր հայրենիքը ազատ ու անկախ է, այնքան ավելի՝ թռվառ ու անտեր է։ Սիրեք մեր անտերությունը, քիչ լափեք նոր տարուն, մի թալանեք խանութները, մի տարեք լցրեք տուն ու գյոռմվեք»։ 
Բա… Ու նաեւ ասում են՝ «Փող չկա հաց առնենք», բայց հայազգի տղամարդկանց 90 տոկոսի փորը հասնում է Ցխինվալի, իսկ կանայք հետույքով ավլում են Ջհանդամ Դարասու ճանփեն հիշեցնող երեւանյան փողոցները… Շատերը մոռացել են, որ լափելուց մեռնելը հերոսի մահ չի։ Իսկական հերոսները մեզ մոտ սովից են մեռնում։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ԱՊՈՒՇ Է. ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

16.12.12

Առաջին. ապուշ երեխան շատ է խոսում։ Հիշեք. եթե երեխան տաս րոպեի ընթացքում, երեք-չորս անգամ խոսելով հիշեցնում է իր անիմաստ գոյության մասին՝ ուրեմն ձեր առջեւ ապուշ երեխա է, նրան պետք է անհապաղ դեն նետել։ Եթե երեխան նույն հաճախականությամբ խոսում է նաեւ անծանո՛թ մարդկանց (ասենք՝ հյուրերի) ներկայությամբ՝ դա արդեն չափից դուրս ապուշ երեխա է, նրան կարելի է տանել անտառներում կորցնել։
Եթե երեխան բակում խաղալու ընթացքում արձակում է այնպիսի ձայնային երանգներ, որոնք գերազանցում են թեկուզ 50 մետր շառավիղը՝ ուրեմն հիշեք՝ դա շատ ապուշ երեխա է, նա իր մանկությունը պիտի անցկացնի кладовка-ի մեջ։
Եթե նույն երեխան, բակում, նույն ձայները արձակելու ընթացքում՝ նաեւ անընդհատ բղավում է «Մաաա՜մաա» (իսկ մամայի хер-ին չի)՝ ուրեմն անիմաստ է մտածել նրա ապագայի մասին. երեխան ապուշ է եւ անկիրառելի, նրան պետք է տանել Սեւան լողացնելու… ասենք, Նոր Տարվա շեմին…
Առօրեա կյանքում (խանութում, փողոցում, կինոսրահում) չափազանց ակտիվություն ցուցաբերող երեխան ունի ապուշության բոլոր նախադրյալները, բայց եթե նա իրեն նույն կերպ է դրսեւորում իր ազատության սահմաններից դուրս՝ ուրեմն դա կատարյալ ապուշ երեխա է։ Ծնողները պետք է միջոցներ կիրառեն (չորստակ անցկացված լայն scotch-tape բերանին, զսպաշապիկ, պարան+ հոգեբուժական եւ սուր վարակիչ հիվանդանոցներ՝ միեւնույն ժամանակ), որովհետեւ նման ապուշ երեխան կործանարար ազդեցություն է թողնում միանգամայն օտար ու անմեղ մարդկանց նյարդային համակարգի վրա։
Իհարկե, կան նաեւ բնածին, բայց սրտառուչ ապուշությամբ օժտված երեխաներ։ Դրանք լուռ են, զուսպ, խաղաղասեր եւ, իհարկե, ապուշ, որովհետեւ ծնողներն ասել են «Օտար մարդկանց մոտ ծպտունդ չլսվի, ամեաշատը, հյուրերին տեսնելուն պես կասես՝ «Բարեւ ձեզ», մի բան որ նվիրեն, կասես՝ «Շնորհակալություն», հյուրերի գնալու պահին կասես՝ «Ցտեսություն»… Կրթում են երեխային, հասկանում եք… բայց եթե երեխան ապուշ է՝ հյուրին տեսնելուն պես ասում է «Շնորհակալություն», եթե իրեն, ասենք՝ կոնֆետ են նվիրում, ասում են «Բարեւ ձեզ, իսկ երբ հյուրերը գնում են… էլի ասում է «Բարեւ ձեզ»…
Ի՞նչ կարելի է անել այդ երեխայի հետ, եթե ոչ հանձնել բժշկական փորձարկումների…
Այո, ապուշ երեխաները շատ են, իսկ ծնողները եւ շրջապատը ոչինչ չեն անում… ասում են՝ «Դեհ, երեխա է, էլի, կմեծանա, կխելոքանա»… իսկ նման ապուշ երեխան մեծանում ու ԱԺ պատգամավոր է դառնում…
Բա՞… այն էլ 21-րդ դարում, երբ այդքան կանխամիջոցներ կան՝ հաբեր, խեժապահպանակներ, արագ արհեստավիժում…
Է՜հհ…

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.