Թուք ու Մուր :

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ԱՊՈՒՇ Է. ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

16.12.12

Առաջին. ապուշ երեխան շատ է խոսում։ Հիշեք. եթե երեխան տաս րոպեի ընթացքում, երեք-չորս անգամ խոսելով հիշեցնում է իր անիմաստ գոյության մասին՝ ուրեմն ձեր առջեւ ապուշ երեխա է, նրան պետք է անհապաղ դեն նետել։ Եթե երեխան նույն հաճախականությամբ խոսում է նաեւ անծանո՛թ մարդկանց (ասենք՝ հյուրերի) ներկայությամբ՝ դա արդեն չափից դուրս ապուշ երեխա է, նրան կարելի է տանել անտառներում կորցնել։
Եթե երեխան բակում խաղալու ընթացքում արձակում է այնպիսի ձայնային երանգներ, որոնք գերազանցում են թեկուզ 50 մետր շառավիղը՝ ուրեմն հիշեք՝ դա շատ ապուշ երեխա է, նա իր մանկությունը պիտի անցկացնի кладовка-ի մեջ։
Եթե նույն երեխան, բակում, նույն ձայները արձակելու ընթացքում՝ նաեւ անընդհատ բղավում է «Մաաա՜մաա» (իսկ մամայի хер-ին չի)՝ ուրեմն անիմաստ է մտածել նրա ապագայի մասին. երեխան ապուշ է եւ անկիրառելի, նրան պետք է տանել Սեւան լողացնելու… ասենք, Նոր Տարվա շեմին…
Առօրեա կյանքում (խանութում, փողոցում, կինոսրահում) չափազանց ակտիվություն ցուցաբերող երեխան ունի ապուշության բոլոր նախադրյալները, բայց եթե նա իրեն նույն կերպ է դրսեւորում իր ազատության սահմաններից դուրս՝ ուրեմն դա կատարյալ ապուշ երեխա է։ Ծնողները պետք է միջոցներ կիրառեն (չորստակ անցկացված լայն scotch-tape բերանին, զսպաշապիկ, պարան+ հոգեբուժական եւ սուր վարակիչ հիվանդանոցներ՝ միեւնույն ժամանակ), որովհետեւ նման ապուշ երեխան կործանարար ազդեցություն է թողնում միանգամայն օտար ու անմեղ մարդկանց նյարդային համակարգի վրա։
Իհարկե, կան նաեւ բնածին, բայց սրտառուչ ապուշությամբ օժտված երեխաներ։ Դրանք լուռ են, զուսպ, խաղաղասեր եւ, իհարկե, ապուշ, որովհետեւ ծնողներն ասել են «Օտար մարդկանց մոտ ծպտունդ չլսվի, ամեաշատը, հյուրերին տեսնելուն պես կասես՝ «Բարեւ ձեզ», մի բան որ նվիրեն, կասես՝ «Շնորհակալություն», հյուրերի գնալու պահին կասես՝ «Ցտեսություն»… Կրթում են երեխային, հասկանում եք… բայց եթե երեխան ապուշ է՝ հյուրին տեսնելուն պես ասում է «Շնորհակալություն», եթե իրեն, ասենք՝ կոնֆետ են նվիրում, ասում են «Բարեւ ձեզ, իսկ երբ հյուրերը գնում են… էլի ասում է «Բարեւ ձեզ»…
Ի՞նչ կարելի է անել այդ երեխայի հետ, եթե ոչ հանձնել բժշկական փորձարկումների…
Այո, ապուշ երեխաները շատ են, իսկ ծնողները եւ շրջապատը ոչինչ չեն անում… ասում են՝ «Դեհ, երեխա է, էլի, կմեծանա, կխելոքանա»… իսկ նման ապուշ երեխան մեծանում ու ԱԺ պատգամավոր է դառնում…
Բա՞… այն էլ 21-րդ դարում, երբ այդքան կանխամիջոցներ կան՝ հաբեր, խեժապահպանակներ, արագ արհեստավիժում…
Է՜հհ…
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.