Թուք ու Մուր :

Ալլա Պուգաչովան գերեզմանատանը տեղ է նախապատրաստում

6.12.12

Ռուսական էստրադայի Պրիմադոնա Ալլա Պուգաչովան իր համար տեղ է նախապատրաստում Կուզմինյան գերեզմանատանը։ Նա նաեւ պնդում է, թե գիտի սեփական մահվան տարեթիվը, որը մոտ չէ։ Արտիստուհին հայտարարել է, որ դեռ երկար կապրի։ «Իմ առջեւ խնդիր եմ դրել. կմեռնեմ նախատատիս նման։ Նա քայլել է փողոցով ու մահացել։ 95 տարեկանում։ Սա ինձ հարմար է», - պատմել է էստրադայի թագուհին:
Ըստ News4k -ի, դեռեւս այս տարվա ամռանը Պրիմադոնան հրապարակել էր իր կտրակը, որի համաձայն իր կարողության ժառանգորդներն են երկուսը. նրա դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, եւ երեք թոռներից ավագը՝ Նիկիտա Պրեսնյակովը։ Պրիմադոնայի չորրորդ ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը չի ընդգրկվել ժառանգորդների շարքում։ Նա բազմիցս է ասել, որ իրեն պետք է միայն շոու-բիզնեսի աստղի սերը։
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.