Թուք ու Մուր :

Գիտնականները գտել են կուբոմեդուզայի հակաթույնը

20.12.12

Ավստրալական Chironex fleckeri տեսակի կուբոմեդուզայում կա բավարար քանակությամբ թույն, որն ընդամենը 3 րոպեում կարող է սպանել 60 մարդու: Այդ իսկ պատճառով 2-մետրանոց մեդուզայի այրոցը դեպքերի մեծ մասի դեպքում հանգեցնում է սերֆինգիստի կամ լողորդի արագ մահվան' հայտնում է Vesti.ru-ն:
Մահացու կուբոմեդուզան հանդիպում է Ավստրալիայից Վիետնամ ձգվող օվկիանոսի ջրերում: Մեդուզայի թելիկները հասնում են 2-3 մետրի: Հանդիպելով զոհին՝ փոքր հարպունները մխրճվում են զոհի մարմնում՝ նրա մարմինը լցնելով մահացու թույնով, որը ներթափանցում է մարդու օրգանիզմ սրտի յուրաքանչյուր զարկի հետ, ինչի հետևանքով մարդն արագ մահանում է:
Բժիշկները մինչ օրս չգիտեն՝ ինչպես փրկել մարդկանց: Հակաթույնի բացակայության պայմաններում գիտնականները փորձում էին պարզել, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ C. fleckeri թույնը մտնում է արյան մեջ:
Հետազոտության հեղինակ, University of Hawaii at Manoa համալսարանի կենսաքիմիկոս Յանագիհարան վերցրել է մարդու, այծի, առնետի ու մկան արյան նմուշներ, դրանք խառնել ավստրալական մեդուզայի թույնի հետ, ապա կատարել էլեկտրական չափում՝ պարզելու, թե ինչ նյութեր են ներթափանցում անոթների պատերի միջով:
PLOS ONE ամսագրում տպագրված հոդվածում կենսաբանները նշում են, որ շարունակելու են ուսումնասիրությունները ոչ միայն հակաթույնի որոնման գործում: Գիտնականներին հետաքրքրել է նաև C. Fleckeri-ի բջիջների կենսանյութը:
«Մենք ուսումնասիրում ենք ոչ միայն թույնն ու հնարավոր հակաթույները, այլև փորձում ենք յուրացնել գիտելիքները, որոնք մեզ տալիս է այս հին կենսաբանությունը»,- եզրակացնում է բժիշկ Յանագիհարան:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.