Թուք ու Մուր :

Ուգո Չավեսի առողջական վիճակը բարելավվել է

14.1.13

Ուգո Չավեսի առողջական վիճակը բարելավվել է: Այդ մասին այսօր հայտարարել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը:
«Չնայած դեկտեմբերի 11-ի վիրահատությունից հետո նախագահի առողջական վիճակի վատթարացմանը՝ հաղորդվում է, որ վերջին օրերին Չավեսի վիճակը համեմատաբար բարելավվել է: Թոքային վարակը բժիշկների հսկողության տակ է. Չավեսը գիտակցության է եկել»:
Չնայած այդ ամենին՝ լրատվական գործակալության ղեկավարի խոսքերով, պետության առաջնորդը դեռ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ, որպեսզի որոշվի շնչառական ապարատի հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ Չավեսը վիրահատման համար Կուբա էր ժամանել 2012 թվականի դեկտեմբերի սկզբին՝ կապված հայտնաբերված չարորակ ուռուցքի հետ: Թվով չորրորդ վիրահատությունը կատարվել է Հավանայում դեկտեմբերի 11-ին: Իշխանությունները հայտնել էին, որ վիրահատությունը տևել է վեց ժամ և ուղեկցվել է արնահոսությամբ, որը բժիշկները հաջողել են դադարեցնել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.