Թուք ու Մուր :

Նոր տղա, նոր սեքս

5.5.14

Նոր տղա, նոր սեքս
Դուք հանդիպում եք, ձեր միջև փոխադարձ ձգողություն է ստեղծվել, և դուք արդեն պատրաստ եք առաջին սեքսին: Ինչևէ, պետք է ճիշտ շարժվել հենց սկզբից:
«Առաջին սեռական հարաբերությունը կարող է լարվածություն պատճառել թե' քեզ, թե' զուգընկերոջդ»,- ասում է գիտությունների դոկտոր Քրիս Ֆերթելոն` ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի սեռական թերապիայի ինստիտուտի տնօրենը: Նախ, դուք իրար բավականաչափ լավ չեք ճանաչում: Բացի այդ, եթե առաջին սեքսը փոխադարձ հաճույք չպատճառի, կվտանգվեն ձեր հետագա հարաբերությունները: Այս 4 օրենքները կօգնեն քեզ հնարավորինս հեշտ հաղթահարել հավանական բարդությունները:

1. ՄԻ' ՇՏԱՊԻՐ

Դուք երկուսդ էլ երազում եք ֆիզիկական մտերմության մասին: Բայց հավատա, որ անհամբերությունն ու շտապողականությունն այս գործում լավագույն օգնականները չեն: «Առաջին սեքսի ժամանակ չարժե շտապել»,- ասում է սեքսի տեսաբան և «Վայելք» գրքի հեղինակ Ջեյմի Վաքսմանը: «Քո նպատակը պետք է լինի նրա մարմնի լեզուն ու ցանկությունները հասկանալը: Այդպիսով, դու կկարողանաս հենց սկզբից հաճույք պատճառել նրան»,- նշում է Վաքսմանը:
Այնպես որ մի' շտապիր: Եթե զգում ես` զուգընկերդ փորձում է անցնել հիմնական փուլին, ցույց տուր քո վարքով, որ ցանկանում ես շարունակել նախնական փաղաքշանքները: Օրինակ, կարող ես անել դա երկարատև ու խոր համբույրով: «Տղամարդկանցից շատերը սիրում են, երբ կինը որոշակի ագրեսիա է ցուցաբերում: Դա օգնում է նրանց ավելի լավ հասկանալ կնոջ ցանկությունները»,- ասում է գիտությունների դոկտոր Քերոլ Ալթմանը` «Դու ինքդ կարող ես դառնալ քո սեքսի տեսաբանը» գրքի հեղինակը: Նախնական փաղաքշանքների ու համբույրների համադրությունը ներդաշնակ սեքսի հիմքն է:

2. ՀԱՄԱԿԵՐՊՎԻՐ ՓՈՔՐԻԿ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Դու իհարկե ուզում ես, որ ձեր առաջին գիշերն անցնի քո երազած ձևով: Բայց հավատա. հնարավոր են տա րբեր անհարմար իրավիճակներ:
«Նա առաջին անգամ է տեսնելու քեզ մերկ, և այդ փաստը քեզ շատ է հուզում: Դու անտեղյակ ես նրա ցանկություններին, բայց ուզում ես նրան դուր գալ»,- նշում է դոկտոր Ալթմանը ,- «դուք ըստ էության խարխափում եք մթում: Ձեզ կապում են միայն փոխադարձ ձգողությունն ու միասին լինելու ձգտումը: Փոքրիկ ձախողումներն անխուսափելի են այս պարագայում: Ուստի հումորով վերաբերվեք դրանց: Օրինակ, եթե նրան ոչ մի կերպ չի հաջողվում արձակել կրծկալդ, մի' թող, որ շփոթության մեջ ընկնի. կատակի տուր ու արձակիր ինքդ: Եթե ինչ-որ բան ձեր պատկերացրած ձևով չի ընթանում, մի' հիասթափվեք: Կարևորը, որ դուք միասին եք, և պատրաստ եք հաճույք պատճառել միմյանց»:

3. ԱՍԱ ԳՈՎԵՍՏԻ ԽՈՍՔԵՐ

Մի' հավատա այն տարածված կարծիքին, թե տղամարդը սեքսի ժամանակ մտածում է միայն իր հաճույքի մասին: «Նա չի կարող լիարժեք հաճույք ստանալ մինչև չհամոզվի, որ դու ևս քեզ լավ ես զգում»,- ասում է դոկտոր Ալթմանը:
Առաջին հարաբերության ժամանակ զուգընկերոջդ դժվար է կողմնորոշվել, քանի որ նա չի ճանաչում քո մարմինը` ինչն է քեզ հաճելի, և ինչը` ոչ: Դու պետք է ինքդ նրան հուշես: Երբեք մի կեղծիր: Եթե ինչ-որ բան քեզ դուր չի գալիս, ուղղակիորեն ասա այդ մասին: Իսկ եթե զուգընկերոջդ հաջողվում է քեզ հաճույք պատճառել, անպայման քաջալերիր նրան, ասա թե որքան լավ ես զգում քեզ իր կողքին: Օրինակ, եթե քեզ հաճելի են նրա օրալ փաղաքշանքները, ասա գովեստի խոսքեր` հնարավորինս գայթակղիչ ձայնով: Դա կկրկնապատկի նրա վայելքն այդ պահին և կօգնի ընկերոջդ ճիշտ գործել հետագայում:

4. ԽՈՒՍԱՓԻՐ ԲԱՐԴ ԱԿՐՈԲԱՏԻԿ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻՑ

Գուցե դու էքսպերիմենտների սիրահար ես և սեքսի ժամանակ նախընտրում ես նոր զգացողություններ ու բացահայտումներ: Բայց հավատա. հենց առաջին սեքսի ժամանակ քո ողջ հմտությունը տղային ցուցադրելու կարիք չկա:
«Խուսափիր բարդ դիրքերից և ճկունություն պահանջող ակրոբատիկ շարժումներից: Շատ մեծ հավանականություն կա, որ իրավիճակը քո հսկողության տակից դուրս կգա կամ տղան պարզապես չի կիսի քո ոգևորությունը»,- խորհուրդ է տալիս Ջեյմի Վաքսմանը: «Այդ ամենը կիրառելու համար ժամանակ է անհրաժեշտ: Դուք դեռ պետք է իրար ավելի մոտիկից ճանաչեք, հասկանաք ու զգաք միմյանց մարմնի լեզուն: Ուստի թող էքսպերիմենտներն ապագա հանդիպումների համար»,- ավելացնում է նա:
Առաջին սեքսի ժամանակ ընտրիր ավելի դասական լուծումներ, փորձված դիրքեր ու շարժումներ: Իսկ եթե ուզում ես լրացուցիչ հետաքրքրություն մտցնել երեկոյի մեջ, դիմիր փոքրիկ հնարամտությունների: Օրինակ, շոյիր ինքդ քեզ նրա աչքի առջև: «Այդպես դուք չեք ձանձրանա»,- նշում է Վաքսմանը ,- «և նա կհասկանա, որ առջևում էլ ավելի հաճելի ու յուրահատուկ պահեր են սպասվում»: Այդ գիշերը պետք է երկուսիդ էլ հաճույք պատճառի, որպեսզի հիմք հանդիսանա հետագա հարաբերությունների համար:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.