Թուք ու Մուր :

Մեր կողքով անցնում էին մերկ զույգեր...

5.5.14

Երբևէ ունեցած ամենավատ ժամադրությունը. «Նա ինձ մի սարսափելի սեքս ակումբ տարավ»
Դա իմ և Օլիվերի՝ Նյու Յորքում բնակվող հմայիչ ու հաջողակ անգլիացի երիտասարդի չորրորդ ժամադրությունն էր, և ահա՝ ինչ պատահեց:
Մենք ծանոթացել էինք ընդհանուր ընկերոջ միջոցով և հետագայում մի քանի անգամ հանդիպել:
...Ճաշում էինք ռեստորանում՝ մոմերի լույսի ներքո, երբ նա ինձ հարցրեց. «Երբևէ եղե՞լ ես սեքս ակումբում»:
«Ո՛չ»,- պատասխանեցի ես: Բանն այն է, որ երբ խոսքը գնում է հաճույքի և սեքսի մասին, ես ինձ ազատամիտ կին եմ համարում: Երբ գտնեմ իմ կյանքի մեծ սերն ու իմ տղամարդուն, կունենամ ապահով, երկուստեք ցանկալի սեռական հարաբերություններ: Բայց սեքս ակո՞ւմբ: Դա չափազանց էր, նույնիսկ ինձ համար:
Օլիվերն ասաց, որ մի ակումբ գիտի, որտեղ խելահեղ կիրք է տիրում: Իրեն հատուկ շքեղ արտասանությամբ դա բավական առեղծվածային հնչեց... Հետաքրքրված էի:
Տեկիլա վերցրինք ու նստեցինք տաքսի: «Այնտեղ պետք է որ կանոններ լինեն»,- ասացի ես՝ փորձելով խիզախություն հավաքել և շատ չմտահոգվել: Եվ հետո, եթե անծանոթներն ինձ անհանգստացնեն, Օլիվերն ինձ մենակ չի թողնի: Կեղծանուններ ընտրեցինք՝ Օլիվերը կլինի Թոմասը, իսկ ես՝ Էլիզաբեթը: Գզգզեցի մազերս և լղոզեցի աչքի մատիտը. Էլիզաբեթը պատրաստ էր:
Ճանապարհին, սակայն, սկսեցի անհանգստանալ: Հասկացա, որ ուզում եմ փախչել որքան հնարավոր է հեռու Օլիվերից, սակայն արդեն տեղում էինք՝ Midtown Manhattan-ի այդ սարսափելի խաչմերուկում: Օլիվերը վճարեց մուտքի գումարը, և մենք ներս մտանք: Անցանք մութ միջանցքով և մտանք մի խավար բուդուար: Անմիջապես կայծակնահար եղա. երկու էկրաններին պոռնո էր ցուցադրվում. շուտով նշմարեցի նաև մերկ մարմիններ...
«Տա՛ր ինձ այստեղից»,- ասացի ես՝ կորցնելով ինքնատիրապետումս ու գրկելով Օլիվերին: Նա զայրացավ և ասաց, որ ինքը ցանկանում է մնալ: Իսկ քանի որ զույգը կարող էր միայն միասին լքել տարածքը, ես ստիպված էի համակերպվել: Նույնիսկ մտածեցի, որ գուցե որոշ ժամանակ անց ընտելանամ: Խոր շունչ քաշեցի և սկսեցի ուսումնասիրել շրջապատս: Նողկալի էր. նույնիսկ չեմ կարող վերարտադրել այն, ինչ տեսա...
Օլիվերն ասաց, որ անհարմար է հագուստով մնալը: Հիշեցրի, որ չեմ պատրաստվում որևէ հարաբերություն ունենալ որևէ մեկի հետ, նույնիսկ նրա: Օլիվերը վիրավորված էր, սակայն, անկեղծ ասած, դա ինձ այնքան էլ չէր հուզում: Առաջարկեց առաջ շարժվել. որպես փոխզիջում համաձայնեցի:
Ինձ ավելի մեծ «անակնկալ» էր սպասում. շուրջբոլորը սեքսի համար նախատեսված սենյակներ էին, և դրանք կիրառվում էին ըստ անհրաժեշտության... Արդյո՞ք դա կարող էր դուր գալ նորմալ մարդկանց: Մեր կողքով անցնում էին մերկ զույգեր՝ ծածկված միայն կանաչ սրբիչներով: Օլիվերը շարունակում էր պնդել, որ մերկանամ, իսկ ես պարզապես ցանկանում էի փախչել:
Այնպես բղավեցի Օլիվերի վրա, որ նա այլևս չհամարձակվեց ինձ պահել այդ նողկալի բարում: Ելքի մոտ մեզ ասացին, որ պետք է մակագրություն թողնենք «սեքս պատին»: Ես գրեցի. «Այստեղ էին Էլիզաբեթն ու Թոմասը»:
Դա, բնականաբար, իմ և Օլիվերի վերջին հանդիպումն էր:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.