Թուք ու Մուր :

Իրան պիտի փաթաթես ու ծխես. Արտո Թունջբոյաջյանը` Սոնայի մասին

30.11.12

Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ հետաքրքիր անակընկալ էր սպասվում մեզ 11 Ակումբում, որտեղ հայտնվել էինք Փարիզից ժամանած մեր ընկերուհու խնդրանքով, ով Արտո Թունջբոյաջյանի երկրպագուհին էր: Արմեն Հյուսնունցի և Վահագն Հայրապետյանի հետ համատեղ համերգի հյուրերի ցանկում նաև երգչուհի Սոնան էր, ով Արտոյի հրավերով միացավ խմբին և սկսեց իմպրովիզել: Բայց ամենահետաքրքիրը Սոնայի կողմից անտրակտի ընթացքում, տվյալ դեպքում իր գործունեությանը ոչ այնքան ծանոթ հանդիսատեսին հետաքրքիր տեղեկություններ փոխանցելն էր: Օրինակ, թե ինչպես է նա մտերմացել Արտոյի հետ Երևանում, և փորձել նույն հյուրանոցում մնալ համատեղ աշխատանքի ընթացքում, թե ինչպես է նրան առաջին անգամ տեսնելով մտածել, որ Արտոն կրկնում է իր բեմական շարժումները, և որ ամենազավեշտալին էր, թե ինչպես է իրեն առաջին անգամ տեսնելով Արտո Թունջբոյաջյանն ասել-Էս ինչ լավ աղջիկ է, իրան պիտի փաթաթես ու ծխես……կատակով իհարկե: Վերջում Սոնան բողոքեց իր հայերեն լեզվից, որի պատճառով խանութում կաթնաշոռին կաթնաշեռ է ասում, հիշեց «Մեր Բակը», որով և ներկա հյուրերի մի մասը սկսեց հիշել Սոնային, և որ ամենակարևորն է, Սեր խոստովանեց Հայաստանին, էլ ուր առանց դրա: Շատ ուրախ աղջիկ էր այդ Սոնան:
Աղբյուրը` http://www.slaq.am/arm/news/104907/
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.