Թուք ու Մուր :

Սեքս-ստրկատերը Չինաստանում մահապատժի կենթարկվի

30.11.12

Չինաստանում տղամարդը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ սեքս-ստրկուհիներ է պահել: Չինաստանի Հենան նահանգում տղամարդը նկուղում 6 կին է պահել որպես սեքս-ստրկուհի:
Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լի Հաոն իր բնակարանի տակ նկուղ է փորել, բունկեր սարքել, որտեղ հրավիրել է կանանց ու զրկել ազատությունից: Որոշ գերուհիներ այդ բունկերում անցկացրել են շուրջ երկու տարի։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Դատարանում պարզվել է, որ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է իր գերիներին, ստիպելով նրանց սեքսով զբաղվել այլ տղամարդկանց հետ, իսկ անպարկեշտ լուսանկարները տեղադրել է համացանցում:
Սեքս-ստրկատերը կալանավորվել է այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել բունկերից և ամեն ինչ պատմել ոստիկանությունում:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.