Թուք ու Մուր :

«Ամոթ» իշխանությանը

30.11.12

Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) և Էրուհ գավառների միջև ընկած ճանապարհահատվածում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հայկական գերեզման:Ճանապարհահատվածին մոտ գտնվող Քայաբողազ գյուղի բնակիչները հայտնել են, որ դեռևս 2011 թվականից սկսված շինարարական աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել հայերին պատկանող շուրջ 100 գերեզման: «Գերեզմանի ոսկորները տարածքում էին թափվել: Մենք դրանք հավաքեցինք, սակայն այս իրադարձությանը ոչ մի ուշադրություն չդարձվեց: Կիսափոր գերեզմանից ոսկորները շարունակում են դրսից երևալ: Գիտենք, որ գերեզմանը պատկանում է հայերին: Գերեզմանից ավելի վեր կա նաև եկեղեցի: Այստեղ տարիներ առաջ հայեր էին ապրում, սակայն այժմ գյուղում ոչ ոք չկա»,-պատմել են գյուղացիները: Նրանք բողոքել են, որ արդեն շուրջ մեկ ամիս է՝ ապրում են բաց գերեզմանի հարևանությամբ, իսկ թուրքական իշխանությունները ոչինչ չեն նախաձեռնում այս կապակցությամբ: Գյուղի բնակիչներն իշխանությունների նման պահվածքը որակել են որպես իշխանությունների «ամոթ»և «մեղք»:«Անհրաժեշտ է, որ իշխանությունները հետաքրքրվեն այս հարցով: Պետք է տեղափոխել ոսկորները համախպատասխան վայր: Չի կարելի այսպես թողնել»,- դժգոհել են նրանք: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber3 գործակալությունը:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.