Թուք ու Մուր :

Չինացին իր 100-ամյա մորը պահել է խոզանոցում

14.12.12

Չինացի ագարակատեր Չեն Շու Տյանը սուր քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ տեղի հեռուստատեսությունը ներկայացրել, թե ինչպես է նրա 100-ամյա մայրը երկու տարի ապրել խոզանոցում' հաղորդում է The Daily Telegraph-ը:
Չենը հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր մայրն անձամբ է որոշել կենցաղը կիսել կենդանիների հետ:
«Նա է ցանկացել մնալ խոզանոցում, քանի որ, նրա կարծիքով, այդպես ավելի հարմարավետ է եղել»,-ասել է Չենը:
Միևնույն ժամանակ քննադատությունից վրդովված տղամարդը, փորձելով պաշտպանել իրեն, ասել է, որ 6 սենյականոց տանն ուղղակի տեղ չի եղել իր մոր համար:
Չինաստանում այժմ բնակվում է 60 տարեկանից մեծ շուրջ 185 միլիոն քաղաքացի: Ակնկալվում է, որ մինչև 2053թ. այդ թիվը կհասնի 490 միլիոնի:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.