Թուք ու Մուր :

ինչպես ճանաչել «կույսին» անկողնում

10.12.12

Դեռահասության տարիների աղջիկները հաճախ են միմյանց պատմում ամուսնական գիշերների եւ այն մասին, թե ինչպես կույս հարեւանուհին ամուսնացավ, սակայն արյան հետքեր այդպես էլ չեղան...Այդ պատմություններում ճշմարտության մաս, սակայն, կա: Լինում է եւ նման անարդարություն. քեզ պահպանում ես սիրելիիդ համար, սակայն ստացվում է այնպես, որ առաջին գիշերը սավանի վրա ոչ մի արյան հետք... Այն մասին, թե ինչ ինչու է նման բան կատարվում, NEWS.am STYLE –ին պատմեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Գոյություն ունի մոտ 20 տեսակի կուսաթաղանթ, որոնք տարբերվում են հաստությամբ, դիրքով: Աղջիկը կարող է կուսությունը կորցնել ինչպես ցավի զգացողությամբ եւ արյան հետքերով, այնպես էլ առանց դրանց:
Կարող է այնպես լինել, որ այն մեկ անգամից չի պատռվում, կուսությունից վերջնականորեն զրկվելու համար երբեմն մի քանի սեռական հարբերություն է անհրաժեշտ լինում, եւ հայտնի չէ, թե դրանցից որ մեկի ժամաակ արյուն կարող է լինել: Բացի այդ, սավանի վրա արյան առկայությունը կախված է նաեւ տղամարդու առնանդամի չափերից. որքան մեծ է այն, այնքան ավելի հավանական է սավանի վրա կարմիր հետքերի առկայությունը:
Կուսաթաղանթը նաեւ առաձգական է լինում: Այն պատռվում է առանց արյան' անկախ որեւէ գործոնից: Իսկ եթե աղջկա մոտ լինում է ամուր կուսաթաղանթ, այն կարող է այդպես էլ ամուր մնալ եւ անգամ հեռացվել վիրահատական միջամտությամբ, քանի որ տղամարդն իր ողջ եռանդով հանդերձ չի կարող այն հաղթահարել: Կամ էլ այնպես է լինում, որ կինը կուսաթաղանթից ազատվում է միայն ծննդաբերության ժամանակ:
Դասական կուսաթաղանթը բարակ թաղանթ է, 1-3 սանտիմետր խորությամբ: Այն հեշտությամբ հնարավոր է վնասել մաստուրբացիայի դեպքում, սակայն կուսությունից նման անհեթեթ կերպով զրկելու շանսերը մեծ չեն:
Վերոնշյալից հետեւում է, որ սավանի վրա հետքերից միայն չի կարելի դատել, ձեր սիրեցյալը կույս է, թե ոչ: Բացի այդ, պետք է հիշել, որ առաջին ամուսնական գիշերն աղջկա համար հուզիչ եւ փոքչ-ինչ վախեցնող իրադարձություն է: Որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է ավելի ուշադիր ու քնքուշ լինել աղջկա նկատմամբ: Եւ մի դատեք նրա «մաքրության» մասին սավանի սպիտակությամբ:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.