Թուք ու Մուր :

Հայաստանի Հանրապետության հարկատուները 2013թ. մտան արդեն վնասով

9.1.13

Հայաստանի Հանրապետության հարկատուները 2013թ. մտան արդեն "վնասով": Ինչպես հայտնի է, 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Եկամտահարկի մասին օրենքը (փոփոխություններով): Եթե մինչ այդ ՀՀ հարկատուն ազատվում էր նվազագույն աշխատավարձի հարկումից, մինչև 80.000 ՀՀ դրամը վճարում էր 10% եկամտահարկ, իսկ 80,000-ից բարձրի դեպքում` 20%, ապա հիմա` համաձայն նոր փոփոխությունների, հարկման ենթակա է նույնիսկ նվազագույն աշխատավարձը: Մինչև 120,000 ՀՀ դրամ վաստակող հարկատուները պետք է հարկվեն 24,4%, իսկ դրանից ավել վաստակողները` 26%:
Այսինքն ստացվում է էնպես, որ +-100,000 դրամ ստացող մարդը պետք է 24,400 դրամ հարկ մուծի (հարկ է նշել, որ հասարակության մի լայն շերտ նույնիսկ 100,000 դրամ չի ստանում), իսկ մնացած 75,600 դրամով մեկ ամիս գնա աշխատանքի, ընդմիջմանը ճաշի, վճարարի աշխատանքի հասնելու և տուն վերադառնալու համար, ընտանիք պահի, երեխա կրթի, կոմունալ վճարումներ կատարի և այլն:
Միթե՞ ազնիվ պետական ծառայողը, կամ որևէ այլ վարձու աշխատող իվիճակի է այս գումարով ապրել:
Միթե՞ այս նոր փաթեթը իր մեջ չի պարունակում կոռուպցիոն ռիսկեր:
Միթե՞ այլ միջոցներ չկան բյուջե ապահովելու:
Հ.Գ. իհարկե, հարկահանությունը շատ կարևոր գործընթաց է յուրաքանչյուր պետության համար, սակայն միջինից ցածր ապրող հարկատուների հաշվին չի կարելի, քանի որ առանց այդ հարկային ծանր բեռի էլ նրանց վիճակը չափազանց ծանր է: Նույն հարկահանությունը կարելի էր անել, շեշտը դնելով գերշահույթ ստացող կազմակերպությունների և անհատերի վրա:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.