Թուք ու Մուր :

«Դժվար ապրուստի» Մերիի «մայրիկն» ընդամենը 32 տարեկան է

24.1.13

“Դժվար ապրուստ”-ն այսօր Հայաստանի ամենառեյտինգային հեռուստասերիալներից մեկն է: Հեռուստադիտողն անհամբերությամբ է սպասում սերիալի ցանկացած իրադարձության զարգացմանը, ինչպես նաև հետաքրքրվում է դրանում նկարահանվող դերասանների կյանքով: Armstar.am-ը զրուցեց Սոֆի Դանիելյանի հետ, ով հեռուստասերիալում մարմնավորում է տիկին Էլլային` Մերիի մայրիկին:
-Սոֆի, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ առաջարկեցին սերիալում մարմնավորել Մերիի մայրիկին:
-Հրավերը եղավ մեր հեռուստասերիալի գլխավոր ռեժիսոր Վահե Սայանի կողմից և ինձ միանգամից առաջարկեցին Մերիի մայրիկի` Էլլայի դերը:
-Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր հերոսուհուն:
-Տիկին Էլլան անչափ օրինավոր, հոգատար, համեստ մայր է, ով հոգ է տանում իր միակ աղջկա համար: Նա ամեն ինչ անում է, որպեսզի Մերին իրեն միայնակ չզգա:
-Իսկ դժվար չէ՞ այդքան երիտասարդ տարիքում մարմնավորել մի կնոջ, ով ունի հասուն տարիքի աղջիկ (տեղեկացնենք, որ Սոֆին 32 տարեկան է):
-Սկզբում դժվար էր հասուն մայրիկի կերպարով հանդես գալը, սակայն ես ներդրեցի ուժերս և կարողություններս , որպեսզի գոհացնեմ թե՛ ինձ հրավիրողներին, և թե՛ հեռուստադիտողին:
-Ի՞նչ ընդհանրություններ ունեք Ձեր կերպարի հետ:
-Բոլորովին տարբեր են երգչուհի Սոֆին և դերասանուհի տիկին Էլլան: Էլլան միշտ հուզված, տխուր, լացող մայր է: Նա շատ փխրուն սիրտ ունի…իսկ իրականում Սոֆին ավելի երիտասարդ է, կենսախինդ, ուժեղ և համառ:
-Ձեզ ավելի հոգեհարազատ է երգչուհո՞ւ, թե՞ դերասանուհու մասնագիտությունը:
-Ես ինձ առաջին հերթին համարում եմ երգչուհի, հետո նոր միայն դերասանուհի, քանի որ 1998 թ-ից սկսած ես երգում եմ, ունեմ տեսահոլովակներ և համերգային ծրագրերով հանդես եմ եկել Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև մասնակցել եմ Ռուսատանի, Եգիպտոսի տարբեր քաղաքներում անցկացված միջոցառումներին: Իսկ սերիալում 3 տարի է, ինչ նկարահանվում եմ: Ասեմ նաև, որ այս տարի ընդունվել և սովորում եմ Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի դերասանական արվեստի բաժնում: Նաև երգում եմ տարբեր ակումբներում, մասնակցում եմ տարբեր համերգների, ունեմ նոր երգեր և շարունակում եմ ուրախացնել իմ հանդիսատեսին:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.