Թուք ու Մուր :

Սեքսից տարեկան 50 հազար մարդ է մահանում

24.1.13

Աշխարհում ամեն տարի սեքսի ժամանակ մահանում է մոտ 50 հազար մարդ։ Այս վիճակագրությունը տվել է ԱՄՆ սրտաբանական ընկերությունը։ Սեքսից մահացածների մեծ մասը, հետազոտությունների համաձայն, ուժեղ սեռի ներկայացուցիչներն են՝ ավելի քան 90%-ը։ Ընդ որում նրանց 75% -ը մահացել է օրինական կնոջը դավաճանելու պահին, հաղորդում է Newsru.ua-ն:
Հիմնականում վայելքի պահին մարդիկ մահանում են սրտային նոպայի, կաթվածի կամ ինֆարկտի պատճառով։ Սիրով զբաղվելու պահին մահվան սպառնալիքը հիմնականում կախվում է պատկառելի տարիքով մարդկանց գլխին։ Չէ՞ որ սեքսը ցանկացած օրգանիզմի համար մեծ լարվածություն է։ Հանդերձյալ աշխարհ գնալու պատճառ կարող են լինել նաեւ առողջության հետ եղած նախնական խնդիրները. բարձր ճնշումը, ճարպակալությունը, ածխաջրածնային նյութափոխանակության խախտումը։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է խուսափել նյարդային լարումներից, կրքերի ու հույզերի չափից ավելի շիկացումից սեռական ակտից անմիջապես առաջ ու դրա ընթացքում, ինչպես նաեւ չչարաշահել ուտելիքն ու ալկոհոլը հանդիպումների ժամանակ, որոնց հաջորդելու է սեքսը։
Հետաքրքիր է, որ սեքսից մահացել են պատմական դեմքեր։ Օրինակ՝ Չինգիզխանը, կայսր Կարլոս Մեծը, փիլիսոփա Իբն Սինան ու Հռոմի պապ Լեւոն VII-ը, նկարիչ Ռաֆայել Սանտին ու արքեպիսկոպոս Փարիզցին։ Վերջինս մահացել է մարմնավաճառի անկողնում։
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.