Թուք ու Մուր :

Կանանց սեռական ակտիվ կյանքի ընդհատումն ու դրա հետևանքները

14.1.13

Պատկերացնենք' ինչ է կատարվում ակտիվ սեռական կյանքով ապրող կնոջ օրգանիզմում, երբ նրա ամուսինն ինչ-որ ժամանակով դառնում է անհասանելի կամ դժբախտաբար մահանում է: Խոսքը գնում է առողջ և կանոնավոր սեռական կյանքով ապրող կնոջ մասին, ով չունի սեռական խնդիրներ,- ասում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը:
Որոշակի շրջանից հետո չբավարարված սեռական պահանջը, աստիճանաբար հասունանալով, օրգանիզմում ստեղծում է ներքին լարվածության կամ դիսկոմֆորտի վիճակ: Այս վիճակը պայմանավորված է նյարդա-հորմոնալ մեխանիզմներով, չէ՞ որ սեռական ֆունկցիային մասնակցող համակարգերը աշխատում են նախկին ռեժիմով և դեռ չեն հասցրել հարմարվել նոր ռեժիմին: Ի հայտ է գալիս բարձր սեռազգայունություն. ամենաչնչին սեքսուալ գրգիռները կարող են սեռական ցանկություն հարուցել, երազների բովանդակությունը ստանում է էրոտիկ երանգավորում, մարմնի մեջ կա ինչ-որ անհասկանալի լարվածություն, դյուրագրգռություն, նյարդայնություն:
Կան կանայք, ովքեր սեքսուալ աբստինենցիայի վիճակը միանգամայն հանգիստ են տանում, բայց կան նաև այնպիսինները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում վերագտնել իրենց ներքին հանդարտությունը և ֆիզիոլոգիական կոմֆորտ վիճակը: Այս վերջին խումբ կանանց մոտ ի հայտ են գալիս կլինիկական նշաններ, որոնք խոսում են նյարդային համակարգի ներընդգրկման մասին: Դրանք են գլխացավերը, դյուրագրգռությունը, հուզական անկայությունը, արյան ճնշման տատանումները, շնչառության հետ կապված խնդիրներ, ցավերը սեռական օրգանների շրջանում և մարմնի տարբեր մասերում:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.