Թուք ու Մուր :

Զղջո՞ւմ ես...

14.1.13

-Զղջում ես?
-Զղջալ?Ինչի համար?Այն գեղեցիկ պահերի,այն երջանկության համար,որ ապրեցի այդ կարճ ժամանակահատվածում?Զղջալը կյանքում ամենաանօգուտ բանն է…Թեև հիմա նա'իմ կյանքի փոքրիկ այդ լույսը, վաղուց արդեն չի լուսավորում իմ ներկան, չի տաքացնում այս գրողի տարած ձմեռը, միևնույնն է ես զղջալու ոչ մի առիթ և պատճառ չունեմ.. Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել. դա անհնար է, և պետք էլ չէ: Ուղղակի պետք է ապրել ու վայելել այդ ակնթարթը: Ակնթարթ,որը կարող է երբևէ էլ չկրկնվել,որը կարող է վերջանալ նույնքան հանկարծակի, որքան հանկարծակի և սկսվել էր: Եվ եթե այդ ակնթարթը սկսվելուց եղել ես <<այս աշխարհի ամենաերջանիկ մարդը>> պետք չէ վերջում զղջալ:
Զղջալ մեկի համար ով քեզ երջանկացրել է? Ով քեզ պարգևել է հեքիաթային վայրկյաններ? Ում հաղորդագրություններից ու զանգերից հետո այս աշխարհը քեզ համար ուղղակի երազ ու անիրական է թվացել? Միթե կարելի է զղջալ այդպիսի ակնթարթների համար…Ակնթարթներ, որոնք յուրաքանչյուր ուրիշը կերազեր նույնիսկ երազում տեսնել:Եվ միևնույնն է ինչքան է տևել այդ առասպելական ակնթարթը, դու ուղղակի քեզ պետք է համարես այս կյանքում այն հաջողակներից մեկը ով զգացել է ,թե ինչպես է շունչը կտրվում, սիրտը այնքան ուժգին բաբախում և թե ինչպես են ոտքերն ու ձեռքերը դողում քո այդ թվացյալ հեքիաթի հերոսին տեսնելիս: Եվ նշանակություն չունի, թե քո հեքիաթի հեղինակը ինչ վերջաբան է գրում: Ճիշտ է այդ վերջաբանը կարող է քո սրտով չլինել, քեզ ցավ պատճառել, բայց երբեք չի կարելի մոռանալ այդ հեքիաթի գեղեցիկ սկիզբն ու ընթացքը: Եվ ինչքան էլ ցավոտ լինի այդ հեքիաթի վերջը,միևնույնն է,միշտ հիշիր'երբ վերջանում է հեքիաթը, գիրքը պետք է փակել: Պետք է փակել և դնել այն պահարանում, որի բանալին միայն դու ունես: Եվ հավատա, որ դա ոչ առաջին, ոչ էլ վերջին գիրքն է, որը փոշոտվելու է այդ պահարանում:Գիտեմ'այդ գրքից բաժանվելը տխուր է, չէ որ այդ գրքի թեթերից չես գտնի և ոչ մի գրքում:Բայց միշտ հիշիր մի բան,կգա ժամանակ և այս աշխարհիս երեսին կգտնես մեկին, ով կգրի քո կյանքում կարդացած ամենագեղեցիկ հեքիաթը, որի գլխավոր հերոսը կլինես դու և որը կունենա ամենագեղեցիկ ու ամենասպասված վերջաբանը: Թերևս այդ ժամանակ, բացելով քո գրքերի պահարանը, դու մի պահ շնորհակալություն կհայտնես այն գրքերի բոլոր հեղինակներին, ովքեր տառասխալներ էին թույլ տվել իրենց գրքում:Եվ, որոնց տառասխալների շնորհիվ դու կարողացար գտնել քո հեքիաթի իրական հեղիանակին…
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.