Թուք ու Մուր :

Դու մոտ ես կատարյալ օրգազմին

10.3.14

Մենք խնդրել ենք մեր հերոսուհիներին մանրամասն նկարագրել այն դիրքը կամ հնարքը, որն օգնում է իրենց գերագույն հաճույք վայելել: Պարզվում է՝ ընտրությունը բավական մեծ է: Ի դեպ, դրանցից մի քանիսը բացահայտում էին նույնիսկ Թուքումուր-ի էքսպերտների համար:
Թերևս, դեպքերի զարգացման նման ընթացքը ծանոթ է գրեթե բոլոր կանանց. բուռն սեքս, դու մոտ ես կատարյալ օրգազմին, և մեկ էլ հանկարծ ամենապատասխանատու պահին ամեն ինչ կորչում է: Տխուր է, այնպես չէ՞: Փորձագետները նշում են, որ կարելի է նման անցանկալի արդյունքը նվազագույնի հասցնել. անհրաժեշտ է կիրառել միայն մի քանի հնարք: «Յուրաքանչյուր կին յուրովի է կառուցված, ուստի չկա մեկ ընդհանուր սեքս հնարք, որը կապահովի կատարյալ օրգազմ բոլորի համար: Սակայն եթե որոշ ժամանակ տրամադրես ինքդ քեզ ավելի լավ ճանաչելուն, կգտնես առնվազն մեկ արդյունավետ դիրք կամ հնարք, որը նպաստում է լիարժեք օրգազմին,- նշում է սեքսոլոգ, «Ինչպես դառնալ հիանալի սիրեկան» գրքի հեղինակ Լու Պաժեն,- և ամեն անգամ, երբ զգաս, որ սիրո կրակը կորչում է, կարող ես ամեն ինչ վերականգնել՝ համապատասխան դիրքն ընդունելով»:
Կանայք բացահայտում են իրենց գաղտնի հնարքները: Ծանոթացիր դրանց և գուցե քեզ համար օգտակար տեղեկություններ գտնես:
«Ինձ համար կարևոր են երկարատև, զգայական ներթափանցումները: Սիրելիիս օգնելու համար ես բարձ եմ դնում հետույքիս տակ, ինչը նրան հնարավորություն է տալիս առավել հեշտ հասնել իմ G կետին: Նա շրջանաձև շարժումներ է անում, ուստի ես զգում եմ, թե ինչպես են մերսվում իմ G կետն ու ծլիկի հատվածը: Քանի որ նա դիպչում է երկու զգայուն հատվածներին միաժամանակ, ես լիարժեք գրգռվում եմ և շատ արագ հասնում օրգազմի»:
Ա.
«Ինձ դուր է գալիս ծլիկային օրգազմը, սակայն չափազանց զգայուն լինելու պատճառով երկար շփումների չեմ դիմանում: Ուստի լյուբրիկանտ եմ օգտագործում, երբ զուգընկերս պատրաստվում է մերսել իմ C կետը: Այն զովացնող ու հանգստացնող ազդեցություն ունի, իսկ լրացուցիչ խոնավությունը վերացնում է ցանկացած անհարմարություն: Դա ինձ օգնում է հանգստանալ և վայելել սիրելիիս հպումները՝ ապրելով լիարժեք օրգազմ»:
Կ.
«Իմ կատարյալ օրգազմի գաղտնիքը երկու փուլից է բաղկացած: Նախ, երբ ես արդեն մոտ եմ օրգազմին, սիրելիս դանդաղեցնում է հրումներն ու համբուրում է վիզս: Շատ հաճելի զգացում է: Այնուհետև նա ներթափանցում է ևս մեկ անգամ և սկսում է շարժվել շատ արագ: Ես սովորաբար արագության կողմնակից չեմ, սակայն դանդաղեցնելուց և զգայական համբույրից հետո ինձ խենթացնում է սիրո ու կրքի այդ յուրահատուկ խառնուրդը»:
Ժ.
«Օրգազմի հասնելու համար ես պետք է լինեմ փորի վրա. դա միակ տարբերակն է: Ուստի մի քանի րոպե առաքելական դիրքում մնալուց հետո ես «հեծնում եմ» նրան և պառկում վրան: Այնուհետև հետուառաջ եմ շարժում ազդրերս՝ ծլիկս հպելով նրա մարմնին: Երբ զգում եմ, որ շատ մոտ եմ օրգազմին, խնդրում եմ, որ նա հրումների ժամանակ մի քանի անգամ առաջ հրի հետույքը, որպեսզի նրա ցայլոսկրն էլ ավելի հպվի ծլիկիս: Վերջին հրումը սովորաբար ամենաուժգին հաճույքն է պատճառում»:
Կ.
«Շների ոճն իմ դեպքում միշտ հասցնում է ցանկալի արդյունքի: Ես կռանում եմ, հենվելով ձեռքերիս ու ոտքերիս վրա, իսկ նրան մնում է ընդամենը հետևից ներթափանցել և փոքր-ինչ հրել: Նա շատ արագ հասնում է իմ G կետին: Եթե ես լրացուցիչ գրգռման կարիք եմ ունենում, ձեռքով մերսում եմ ծլիկս կամ խնդրում եմ նրան անել դա: Լիարժեք օրգազմը երկար սպասեցնել չի տալիս»:
Ի.
«Ես ուժեղ ճնշման ու կրճատումների կարիք ունեմ օրգազմի հասնելու համար, և դա միշտ անհարմարություն է պատճառում իմ զուգընկերներին: Ընկերս ստիպված է ձեռքով ամուր սեղմել ծլիկիս հատվածն ու հետուառաջ շարժել ձեռքն այնպիսի արագությամբ, որ երբեմն ձեռքի ափը կարմրում է: Նա հաճախ փոխում է ձեռքերը և երբեմն դադար է վերցնում: Միևնույն ժամանակ ես մարմնովս սեղմվում եմ նրան և պարուրաձև շարժում ազդրերս՝ շփումն ուժեղացնելու համար: Երկու րոպե անց «դա» վերջապես տեղի է ունենում: Միակ մխիթարությունն այն է, որ այդ հաճույքն արդարացնում է բոլոր ջանքերը»:
Ս.
«Երբ ընկերս հանում է վիբրատորը, ես արդեն գիտեմ, որ օրգազմն ապահովված է. միայն վիբրատորի տեսքը բավական է, որ գրգռվեմ: Նա սկսում է ցածր արագությամբ՝ ծլիկս մի քանի րոպե գրգռելով: Այնուհետև հասնում է միջին արագության և մտցնում այն հեշտոցիս մեջ: Շատ շուտով ինձ պարուրում է հեքիաթային օրգազմը»:
Լ.
«Ինձ օրգազմի հասնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ, քան զուգընկերոջս: Ուստի ես գտել եմ երկուսիս համար էլ արդյունավետ տարբերակ. խնդրում եմ նրան օրգազմի հասնելուց հետո պահել երկու մատը հեշտոցիս մեջ: Նախ՝ շտապելու կարիք արդեն չկա: Բացի այդ, քանի որ ես նրա ներթափանցումներից հետո արդեն բավական գրգռված եմ, նա կարող է հեշտությամբ շոշափել իմ G կետը: Երբ նա վերջապես գտնում է այն, վրա է հասնում նաև օրգազմը»:
Շ.
«Ինձ համար օրգազմի հասնելու արդյունավետ եղանակն այն է, երբ ես ինքս շոյում եմ ծլիկս, մինչ նա ներթափանցում է իմ մեջ: Սակայն նա չպետք է չափից դուրս ուժգին հրումներ կատարի, որպեսզի չշեղի ուշադրությունս ծլիկի հատվածից: Ես բոլոր մատներս միացնում եմ իրար, սեղմում ծլիկս և աջուձախ շարժում մատներս՝ տարբեր արագությամբ»:
Ա.
«Երբ ես արդեն մոտ եմ օրգազմին, կոնքային մկաններս սեղմում եմ մի քանի վայրկյան, հետո թուլացնում և կրկնում նույնը մի քանի անգամ՝ մինչև օրգազմ ապրելը: Դա հաճելի կրճատումներ է ապահովում, նույնիսկ ընկերս է դա զգում: Եվ անկախ դիրքից, այս հնարքը միշտ աշխատում է»:
Հ.
«Սեռական ակտի ավարտին սիրում եմ շոյել պտուկներս: Սովորաբար թեթև մերսում եմ դրանք շրջանաձև շարժումներով: Ընկերս սիրում է հետևել այդ տեսարանին, իսկ ես ինձ զգում եմ գրավիչ ու սեքսուալ, ինչն օգնում է ինձ ավելի արագ հասնել օրգազմի»:
Մ.
«Օրգազմի հասնելու իմ միակ հնարավորությունը վերևից դիրքն է, երբ կարող եմ վերահսկել շարժումներս ու ներթափանցման խորությունը: Երբ ես գտնվում եմ «հեծելուհու դիրքում», նա, ձեռքերի վրա հենվելով, վեր է բարձրանում, մենք նայում ենք միմյանց, իսկ ես ոտքերով փաթաթվում եմ նրա մեջքին: Մի քանի րոպե այս դիրքում, և վրա է հասնում օրգազմը»։
Կ.
«Ես պետք է ինչպես հարկն է գրգռվեմ օրգազմի հասնելու համար: Ինձ համար առավել աշխատող տարբերակը սեռական ակտի ժամանակ ներքնազգեստով հնարավորինս երկար մնալն է: Ընկերս սկսում է համբուրել ինձ ներքնազգեստի վրայից, իսկ հետո լեզվով ամուր դիպչում է ծլիկիս, և ես դա զգում եմ կտորի տակից: Այդ սպասումը բորբոքում է մեր կիրքը: Նա պատռում է իմ ներքնազգեստը, և ընդամենը կես րոպե է անհրաժեշտ՝ ինձ լեզվով օրգազմի հասցնելու համար»:
Լ.
«Ես օրգազմի եմ հասնում օրալ փաղաքշանքների ժամանակ, երբ զուգընկերս համբուրում է ծլիկիս հատվածը և միևնույն ժամանակ մտցնում մատը ներս: Նա կա՛մ դանդաղ հանում ու մտցնում է մատը, կա՛մ պահում է մատը ներսում և պտտում այս ու այն կողմ՝ այդ ամենը համատեղելով լեզվով շոյանքների հետ: Այդկերպ նա միաժամանակ հասնում է G կետին և ծլիկին, և այդ համադրությունը միշտ հիանալի է աշխատում»:
Ս.
«Ինձ դուր է գալիս, երբ ընկերս օգտագործում է իր առնանդամի գլխիկը՝ ծլիկս մերսելու համար: Ներթափանցելուց մի քանի րոպե հետո ես խնդրում եմ նրան հանել առնանդամը և կրկին ներթափանցելուց առաջ կենտրոնանալ ծլիկիս վրա: Այդ եղանակն օգնում է նրան ավելի երկար դիմանալ, իսկ երբ նրա գրգռված առնանդամը դիչպում է իմ ծլիկին, ես խենթանում եմ: Երկուսիս համար էլ հիանալի հնարք է»:
Ռ.
«Երբ ես սթրեսային վիճակում եմ, ընկերոջս հետ սիրով զբաղվելը շատ բարդ է, քանի որ չեմ կարող կտրվել ինձ հուզող մտքերից: Ուստի խնդրում եմ սիրելիիս ընտրել անակնկալ ու անսպասելի վայրեր սեքսի համար: Մի անգամ սիրով զբաղվեցինք հենց միջանցքում: Նոր միջավայրն օգնում է ինձ ազատվել տհաճ մտքերից և կենտրոնանալ իմ ցանկությունների վրա: Ի՛նչ խոսք, այդ պարագայում օրգազմի հասնելը ևս շատ հեշտ է դառնում»:
Գ.
«Երբ նա գտնվում է վերևից, ես դնում եմ ոտքերս նրա ուսերին, ինչը հեշտացնում է G կետին հասնելը: Ես սեղմում եմ ներբաններս նրա ուսերին, ուստի նա ստիպված է ավելի ներքև հրել իր մարմինը՝ վերևում մնալու համար: Այնուհետև ես մարմնիս ստորին հատվածով ավելի եմ սեղմվում նրան, իսկ նա շարունակում է հրումները: Որոշ ժամանակ անց երկուսս էլ միաժամանակ օրգազմ ենք ապրում»:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.