Թուք ու Մուր :

Սյունիքի մարզում ապօրինի անտառահատման ևս մեկ դեպք է բացահայտվել

30.11.12

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցից բերման են ենթարկել 33-ամյա Արմեն Օ.-ին` իր «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Ոստիկանությանը նա հայտնել է, որ նոյեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հարակից անտառամասից ապօրինի հատել է կաղնի և բոխի ծառեր:
Կատարված զննությամբ Արմեն Օ.-ի ավտոմեքենայի թափքից հայտնաբերվել է 0.5 խմ, այգուց` 0.9 խմ, իսկ այգու տնակից` 2.85 խմ փայտանյութ:
Արմեն Օ.-ն հայտնել է նաև, որ 1 խմ փայտանյութ էլ թողել է հատման վայրում` հետագայում տեղափոխելու համար:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.