Թուք ու Մուր :

Ուկրաինայի ամենահարուստ հայը կրկին «ոսկե հարյուրյակում» է

30.11.12

Ուկրաինայի ամենահարուստ հայը՝ Օլեգ Մկրտչյանը, կրկին հայտնվել է երկրի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկում: Նա 100 հարուստների մեջ զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Վարկանիշը կազմել է «Կորեսպոնդենտ» պարբերականը, 2011-ի համեմատ իր կարողությունը մեծացնելով 23 մլն դոլարով: Ընթացիկ տարում «Դոնբասի ինդուստրիալ միության» գ;լխավոր տնօրենի կարողությունը գնահատվում է 753 մլն դոլար:
Ինչպես նախորդ տարի, վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դոնեցկի գործարար Ռինաթ Ահմեդովը: Պարբերականի փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատ Ահմեդովի կարողությունը կրճատվել է 1/3-ով, 25,6 մլրդ դոլարից հասնելով 17,8 մլրդ դոլարի:
Երկրորդ տեղում մեծ տարբերությամբ, գտնվում է Իգոր Կոլոմոյսկին, ում ակտիվները գրեթե կրկնակի կրճատվել են՝ 6 մլրդ դոլարից հասնելով 3,4 մլրդի: Երրորդ տեղում նորեկ է՝ Վադիմ Նովինսկին, ով այս տարվա մայիսին ՌԴ քաղաքացիությունը փոխել է Ուկրաինայի քաղաքացիությամբ: Նրա ակտիվները կազմում են 3,3 մլրդ դոլար:
38-ամյա Օլեգ Մկրտչյանը Ուկրաինայի լեռնամետալուրգիական ընկերության բաժնետերերից մեկն է եւ ղեկավարում է «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիան:
Վիտալի Գայդուկի եւ Սերգեյ Տարուտայի հետ միասին, Օլեգ Մկրտչյանը տնօրինում է Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը: Բացի այդ, 2010 թվականին Օլեգ Մկրտչյանը ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայից գնել է Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.