Թուք ու Մուր :

Ես շատ ամոթալի բան եմ արել, խոստովանում եմ

30.11.12

Ասա տեսնեմ է~, քո հոգին խորը կլինի: ՉԷ՛, սա հռետորական հարց է: Այդպիսի մարդ չկա, ով չունենա փոքր կամ մեծ գաղտնիք, առավել ևս արած չլինի մի բան, որի մասին մինչև այժմ ամաչել է պատմել: Այ՛, մեր հերոսները մի կողմ դրեցին ամոթն ու պատմեցին ամեն ինչ:
Գաղտնիքները հավաքագրեց Մարգարիտա Եսոյանը
- Վալենտինի օրը սեր խոստովանեցի ու մերժվեցի: Ամենածիծաղելին այն է, որ մինչև հիմա խոսում եմ այդ տղայի հետ: Ինքը մտածում է, թե զգացմունքն անցել է, իսկ իրականում ես դեռ սիրում եմ նրան: Մազոխիստ եմ մեծատառով:
Վարդուհի, 21 տ.
- Մեկ-մեկ ձևացնում եմ, որ չեմ կարող տատիկին բժիշկի տանել, որովհետև զբաղված եմ, բայց իրականում լավ էլ կարող եմ, ուղղակի չեմ ուզում:
Աննա, 23 տ.
- Մի գիշեր երազումս տեսա, թե ինչպես եմ սիրով զբաղվում ընկերոջս հայրիկի հետ: Առավոտյան արթնացա շատ վաղ ու հաճելի զգացողություններով: Բայց, երբ երեկոյան հանդիպեցի ընկերոջս ու նրա մայրիկին, հաճելի զգացողությունները միանգամից վերածվեցին ամոթի: Ինձ թվում էր, թե նրանք ինձ նայելով` ամեն ինչ կիմանան:
Անժելիկա, 24 տ.
- Մորաքույրս հաճախ գալիս է մեր տուն, որպեսզի Skype-ով խոսի ԱՄՆ-ում բնակվող իր ընկերուհու հետ., խոսակցությունը սովորաբար տևում է երեք ժամ: Ես էլ ձևացնում եմ, թե կարևոր գործ եմ անում, ականջակալներս էլ դնում եմ, որ իբրև թե չխանգարեն ինձ:
Մարիամ, 22 տ.
Ամառային արձակուրդներին արտասահման էի մեկնել: Առևտրի կենտրոններից մեկում մեծ զեղչեր էր: Այնքան մարդ կար, որ ասեղ գցելու տեղ անգամ չկար: Կոսմետիկայի ու օծանելիքի բաժնով անցնելիս աչքովս իմ նախընտրած գույնի շրթներկն ընկավ: Գայթակղությու՞ն էր, թե՞ ինչ, ուսումնասիրելուց հետո, մի պահ նայեցի կողքերս և, տեսնելով, որ ոչ ոք ինձ չի նկատում, դրեցի այդ շրթներկը պայուսակիս մեջ: Գրեթե ամեն օր օգտագործում եմ այդ շրթներկը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ պայմաններով եմ ձեռք բերել այն:
Սյուզաննա, 29 տ.
- Ես ակումբային կյանքի սիրահար եմ ու չեմ պատկերացնում այդ միջավայրն առանց աչքի ընկնող հագուստի: Ընտանիքիս անդամնեը դեմ են, որ ես կարճ կիսաշրջազգեստներով ու խորը բացվածքներ ունեցող բլուզներով հայտնվեմ ակումբներում: Նրանք չգիտեն, որ ես իմ այդ շորերը պահում եմ ընկերուհուս մոտ: Յուրաքանչյուր անգամ նա բերում է ինձ դրանք, ես զգեստափոխվում եմ ակումբների զուգարաններում ու նոր դուրս գալիս պարահրապարակ:
Լիանա, 20 տ.
- Վերջերս պայուսակի խանութ էի մտել: Շատ սիրուն պայուսակ էր, ոգևորված նայում էի, հայելու մեջ` «թիթիզանում» : Ուրախ-ուրախ գնացի դրամարկղի մոտ, տվեցի գումարը, վաճառողուհին ասաց, որ պայուսակը 20% զեղչով արժե 150.000 դրամ, և ոչ թե` 15.000: Պայուսակի գինը չէի հարցրել, նայել էի պիտակի վրա և 15.000 կարդացել: Շատ ամաչեցի, ասեցի «ցտեսություն» և դուրս եկա: Այդ օրվանից այդ խանութ էլ չեմ մտնում:
Լուսինե , 19 տ.
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.