Թուք ու Մուր :

Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ինքն է Բաքվի կոտորածի հեղինակը. Գրիգորի Այվազյան

14.1.13

«23 տարի առաջ հենց հունվարյան ցրտերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեց հայերի կոտորածը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը` հայտարարելով, որ Հայաստանում բնակվող բաքվահայերը ՀՀ ԱԺ քննարկմանն են ներկայացնելու Բաքվի ցեղասպանության պաշտոնական ճանաչման օրինագիծ:
Նա նշեց, որ անկախ պետականության բացակայության պատճառով էր, որ Ադրբեջանը իրականացրեց ադրբեջանահայերի կոտորածը: Ըստ բանախոսի` Ադրբեջանցի թուրքերը համարձակ են այն ժամանակ, երբ 400 հոգով հարձակվում են անպաշտպան հայկական գյուղերի վրա կամ կացնահարում քնած մարդուն:
«Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ, Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատեց այն, որ ինքն է Բաքվի կոտորածի հեղինակը: ՀՀ առաջին խնդիրն այս հարցում իր ուժերը համախմբելն է՝ Ադրբեջանին Բաքվի կոտորածի իրավահաջորդ ճանաչելու գործում»,- նշեց Գրիգորի Այվազյանը:
Նա նաև նշեց, որ ադրբեջանահայությունը կարիք ունի ԶԼՄ-ների աջակցության, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խնդիրը ներկայացնի իրեն ձեռնտու տարբերակով:
Ադրբեջանագետը նաև այն կարծիքին է, որ այս հարցը կապված է նաև Ղարաբաղի հարցի հետ, ուստի հաջողության չհասնելու դեպքում դժվար կլինի հասնել Ղարաբաղի վերջնական անկախության:
Գրիգորի Այվազյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում է մի աշխատություն, որով կբացահայտվեն ադրբեջանահայերի կոտորածների մութ և դեռևս անհայտ էջերը:
«Պետք է իրազեկ պահել միջազգային հանրությանը՝ ինչ է տեղի ունեցել իրականում: Ստրասբուրգի դատարանում Ադրբեջանի դեմ հարուցվել է դատական գործ, քանի որ ադրբեջանահայերի կոտորածն իրականում ցեղասպանություն է»,- ասաց ադրբեջանագետը:
Գրիգորի Այվազյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի սենատորները սկսել են կայուն կերպով դատապարտել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը:
«Միջազգային հանրության գիտակցության մեջ արդեն մտնում է այն, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց նա:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.